Ջուլիանա Գրիգորյանը իր սերնդի ամենախոստումնալից և տաղանդավոր երգիչներից է: Նա 2022 թվականին կայացած Operalia համաշխարհային օպերային մրցույթի հաղթող է և Հանդիսատեսի համակրանքի մրցանակակիր: Ջուլիանան ելույթներ է ունենում ամենահեղինակավոր օպերային թատրոններում, ինչպես Միլանի Teatro alla Scala, Նյու Յորքի Metropolitan Opera, Ամստերդամի Dutch National Opera, Teatro dell’Opera di Roma, Teatro Massimo di Palermo, Arena di Verona և այլ թատրոններում:
2024 թվականի հոկտեմբերին Երևանում Ջուլիանան մեծ հաջողությամբ հանդես է եկել ՀԱՖՆ-ի հետ «Արամ Խաչատրյան» համերգասրահում՝ հանրահայտ օպերային երգիչ Պլասիդո Դոմինգոյի ընկերակցությամբ, վերջինիս 80-ամյակի հոբելյանական համերգում:
Ջուլիանա Գրիգորյանը ավարտել է Երևանի կոնսերվատորիան: Նա Ստանիսլավ Մոնիուշկոյի անվան վոկալ մրցույթի Գրան Պրիի մրցանակակիրն է: Արժանացել է նաև Marcella Sembrich-Kochańska և Կատովիցեի City of Gardens – Krystyna Bochenek մշակութային կազմակերպության մրցանակներին:
2022/23 համերգաշջանում կայացել են Ջուլիանայի առաջնաելույթները Dutch National Opera-ում՝ Լիուի դերերգով (Տուրանդոտ) և Ռավեննայի փառատոնում՝ Միմիի դերերգով (Բոհեմ): Երգչուհին հիշարժան համերգային կատարումներ է ունեցել Բազելում, Բուդապեշտում և Վենետիկում: Հաջողությամբ հանդես է եկել Ռավեննայի, Ռիմինիի և Բոլոնիայի փառատոներում՝ Վերդիի Ռեքվիեմում, Ռիկարդո Մուտիի ղեկավարությամբ:
2024-ին Ջուլիանային շնորհվել է հեղինակավոր Hilde Behrens մրցանակը՝ գերմանացի սոպրանո Հիլդե Բեհրենսի ծննդյան 87-ամյակի կապակցությամբ: Այս առիթով կազմակերպված եվրոպական հյուրախաղերի ժամանակ նա հանդես է եկել անվանի երգիչ Անդրեա Բոչելլիի հետ: Վերջերս Ջուլիանան մասնակցել է նաև Բոչելլիի ամերիկյան հյուրախաղերին՝ առաջին անգամ հանդես գալով Տրավիատա-ում Վիոլետայի դերերգով (Oմանի Royal Opera House Muscat թատրոնու):
Ջուլիանա Գրիգորյանի ծրագրերում են նաև ելույթները Մետրոպալիտեն օպերայում, Teatro Comunale Pavarotti-Freni թատրոնում, Բարսելոնայի Liceu, Մյունխենի Staatsoper թատրոններում (Բոհեմ), Լոնդոնի Royal Opera House Covent Garden-ում, Մետրոպոլիտեն օպերայում և Սեուլում (Տուրանդոտ), Համբուրգի օպերայում (Սիրո ըմպելիք), ինչպես և Բեռլինում (Կապուլետի և Մոնտեկի, Թագավորի հարսնացուն):
Մոտ ապագայում նախատեսված են Ջուլիանայի ելույթները հանրահայտ երգիչներ Պլասիդո Դոմինգոյի, Ամառտուվշին Էնխբատի, Անդրեա Բոչելիի և այլ երգիչների հետ: