Դանիացի բաս Նիկոլայ Էլսբերգը BBC Cardiff Singer of the World Competition-ի մասնակից է: 2020-ին ընդունվել է Դանիայի Թագավորական օպերա և արդեն 2021/22 համերգաշրջանում հանդես է եկել Բոհեմ, Դոն Ջովաննի, Շոստակովիչի Քիթը, Մոնտեվերդիի Օրփեոս, Կառլ Նիլսենի Դիմակահանդես օպերաներում: Միաժամանակ ելույթներ է ունեցել օրատորիալ երկացանկով. Մոցարտի և Վերդիի Ռեքվիեմներ՝ Կոպենհագենի ֆիլհարմոնիկ նվագախմբի ընկերակցությամբ:
Էլսբերգը արժանացել է Դանիայի երեք հեղինակավոր մրցանակներին՝ Կոպոնհագենի օպերային փառատոնի Talent Prize, Léonie Sonning Talent Prize և Թագուհի Ինգրդի Honorary Grant-ին:
2023-ին Նիկոլայ Էլսբերգը Օրովեզի դերերգով մասնակցել է Opera de Lausanne-ի Նորմա օպերային բեմականացմանը:
Էլսբերգի օրատորիալ երկացանկն ընդգրկում է նաև Բեթհովենի 9-րդ սիմֆոնիա (Հայաստանի Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբ), Բախ՝ Չարչարանքներ ըստ Հովհաննեսի, Չարչարանքներ ըստ Մատթևոսի (Աալբորգի սիմֆոնիկ նվագախումբ), Մոցարտ՝ Ռեքվիեմ (Copenhagen Royal Chapel Choir, Royal Danish Orchestra) և այլ մեծակտավ ստեղծագործություններ:
Ժամանակակից կոմպոզիտորներ Կարստեն Ֆունդալը և Ռասմուս Ցվիկին օրատորիա են գրել երգչի համար:
Նիկոլայ Էլսբերգի ապագա ծրագրերում է նրա բեմելը Օսլոյի Norske Opera-ի Նիբելունգների մատանին տետրալոգիայում, Դանիայի Թագավորական օպերայում՝ Նյուրնբերգյան մայստերզինգերներ և Malmo Opera—ի՝ Լոհենգրին օպերաների բեմադրություններում:
2024-ին երգիչը հրավիրված է նաև ելույթներ ունենալու Ժնևի Grand theatre (Ռ.Շտրաուս՝ Սալոմե), Օսլոյի Den Norske Opera (Մոցարտ՝ Կախարդական սրինգը) և այլ օպերային թատրոններում: