ՀՀ Վաստակավոր արտիստ (2017)
Ծնվել է 1988-ին՝ Երևանում: Թավջութակ սկսել է սովորել Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցում (պրոֆ. Զարեհ Սարգսյանի դասարան): Կրթությունը շարունակել է Մոսկվայի կոնսերվատորիայում՝ պրոֆ. Ալեքսեյ Սելեզնյովի դասարանում և Բոստոնի New England Conservatory-ում՝ պրոֆ. Լոուրենս Լեսսերի դասարանում: Հախնազարյանը եղել է «Ռուս կատարողական արվեստ» և «Նոր անուններ» հիմնադրամների կրթաթոշակառու: Արժանացել է Արամ Խաչատրյանի միջազգային մրցույթի, Վաշինգտոնի Աննա Յոհանսենի անվան լարային գործիքներ նվագող երիտասարդ կատարողների (2006) և Նյու Յորքի Young Concert Artists International Auditions-ի (2008) Առաջին
մրցանակներին: 2011-ին Նարեկ Հախնազարյանը հաղթանակ է տարել Չայկովսկու անվան միջազգային XIV մրցույթում (2011), որը սկիզբ հանդիսացավ նրա միջազգային կարիերայի:
Նարեկ Հախնազարյանը համագործակցել է աշխարհի առաջատար
նվագախմբերի և անվանի դիրիժորների հետ, որոնց թվում Վալերի Գերգիև,
Վլադիմիր Ֆեդոսեև, Վասիլի Սինայսկի, Վլադիմիր Սպիվակով և ուրիշներ: