Յոլ Յում Սոնը իր սերնդի պահանջված դաշնակահարներից է, ով հանդես է գալիս որպես մենակատար, անսամբլիստ և նվագախմբերի ըկերակցությամբ:
Համագործակցել է Լորին Մաազելի, Սըր Նեվիլլ Մարիների, Դմիտրի Կիտայենկոյի, Վալերի Գերգիևի, Էնդրյու Մանցեի, Ջեյմի Մարտինի, Յուն Մերքլի, Ռոբերտո Գոնզալես-Մոնյասի, Ջոնաթան Հեյվորդի, Պաբլո Գոնզալեսի, Ջոանա Կարնեյրոյի և այլ հայտնի դիրիժորների հետ:
2018-ին Յոլ Յում Սոնը նշանակվել է Փյոնգ Չանգի երաժշտական կազմակերպության գեղարվեստական ղեկավար, որի շրջանակներում համագործակցել է ջութակահար Սվետլին Ռուսևի և Մոդիլյանի կվարտետի հետ:
2022/23 համերգաշրջանում Յոլ Յում Սոնը Sydney Symphony Orchestra-ի հետ հանդես է եկել Ավստրալիայում Մոցարտի ռե մինոր կոնցերտի կատարմամբ՝ Էդո դե Վաարտի ղեկավարությամբ, արժանանալով Sydney Morning Herald պարբերականի դրվատանքին: Նույն համերգաշրջանում ձայնագրել է Նիկոլայ Կապուստինի մենանվագ դաշնամուրի համար գրված ջազային ոճով ստեղծագործությունները:
2022-ին որպես հրավիրյալ արտիստ կատարել է Ռավելի սոլ մաժոր կոնցերտը Residentie Orkest-ի հետ: Այս նվագախմբի հետ ծրագրված 9 համերգների ընթացքում Յոլ Յում Սոնը կատարել է մասնավորապես Ռավելի Ձախ ձեռքի համար գրված կոնցերտը և Գերշվինի Բլյուզի ոճով ռապսոդիան:
Նույն համերգաշրջանում ծրագրված են նրա ելույթները Ուեյլսի BBC National Orchestra, Finnish Radio Symphony Orchestra, NDR Radiophilharmonie, Detroit Symphony Orchestra, Orquesta Sinfónica del Principado de Asturias, Musikkollegium Winterthur, Scottish Chamber Orchestra և Saint Paul Chamber Orchestra-ի հետ:
Յոլ Յումը 2022/23 համերգաշրջանը կավարտի շվեդացի կոմպոզիտոր Ալբերտ Շնելցերի նոր ստեղծագործության համաշխարհային պրեմիերայով Helsingborg Piano Festival-ում:
Վերջին տարիներին Յոլ Յում Սոնը որպես մենակատար հանդես է եկել մի շարք անվանի նվագախմբերի հետ Եվրոպայում, Ասիայում, Ավստրալիայում և ԱՄՆ-ում: 2022/23թթ. համերգաշրջանը Յոլ Յումը սկսել է իր առաջնաելույթներով Սիդնեյի, Մելբուրնի և Տասմանիայի սիմֆոնիկ նվագախմբերի հետ: Դրանց հաջորդեց դաշնակահարուհու համագործակցությունը Բեռլինի Konzerthaus Orchestra, Gürzenich, Dresden Philharmonic, Tonkünstler Orchestras, Deutsche Radio Philharmonie Saarbrücken, Orchestre Philharmonique de Radio France, Orchestre national d’Île-de-France, Orchestre Philharmonique Royal de Liège, City of Birmingham Symphony Orchestra, Aurora Orchestra, BBC Philharmonic, BBC Scottish, Royal Liverpool Philharmonic Orchestra, Իսպանիայի Հեռաուստառադիոյի սիմֆոնիկ նվագախմբի, Սինգապուրի սիմֆոնիկի, Սան Դիեգոյի, Դեթրոիտի սիմֆոնիկ և Մարիինյան թատրոնի նվագախմբի հետ: Մեծ է դաշնակահարուհու երկացանկը՝ բարոկկո ժամանակաշրջանից մինչև մեր օրերը:
Յոլ Յում Սոնը ծնվել է Հարավային Կորեայի Վոնյու քաղաքում՝ 1986-ին: Երեք և կես տարեկանից ստացել է դաշնամուրի առաջին դասերը: 1997-ին արժանացել է Չայկովսկու անվան միջազգային երիտասարդական մրցույթի մրցանակին, իսկ երկու տարի անց հաղթել է ԱՄՆ-ի Օբեռլի միջազգային դաշնամուրային մրցույթում: Այնուհետև, սովորել է Կորեայի Ազգային արվեստների համալսարանում: Դրան հաջորդել է ուսումը պրոֆեսոր Արի Վարդիի մոտ Հանովերի Hochschule für Musik, Theater und Medien-ում:
2009-ին Յոլ Յումը արժանացել է Վեն Քլայբերնի մրցույթի Երկրորդ մրցանակը և Լավագույն կամերային երաժշտության կատարողի դիպլոմ:
Յոլ Յում Սոնը 2011 թվականի Չայկովսկու անվան միջազգային մրցույթի հաղթողներից է (Արծաթե մեդալ և 2 Հատուկ մրցանակներ): Լայն ճանաչման են արժանացել Մոցարտի դաշնամուրային կոնցերտների նրա մեկնաբանությունները: Ձայնագրություններ է կատարել հայտնի ֆիրմաներում (Onyx Classics, Decca և այլն):