2021/22 համերգաշրջանում Միլան Սիլյանովը հանդես է եկել Bavarian State Opera-ում Ազատ հրաձիգը, Քիթը, Կախարդական սրինգը, Տոսկա, Խորամանկ աղվեսիկը և այլ օպերաներում, հայտնի դիրիժորների ղեկավարությամբ (Վլադիմիր Յուրովսկի, Իվոր Բոլթոն, Դանիել Օրեն, Դմիտրի Չերնյակով և ուրիշներ):
2022/23 համերգաշրջանում կկայանա երգչի ելույթը Theater an der Wien-ի Խորամանկ աղվեսիկը օպերայում, այնուհետև կվերադառնա Bavarian State Opera հանդես գալու համար Հենզել և Գրետել, Տրավիատա, Կախարդական սրիինգը և La Calisto օպերաներում:
Որպես the Munich Ensemble-ի մասնակից Միլան Սիլյանովը մասնակցել է Դոն Ջովանի, Սիրո ըմպելիք, Բոհեմ, Հենզել և Գրետել, Օթելլո և այլ օպերաների կատարմանը:
Միլան Սիլյանովը 2016-ին եղել է Verbier Academy-ի անդամ և որպես երիտասարդ երաժիշտ արժանացել է Prix Yves Paternot մրցանակին: Նա հայտնի Wigmore Hall Song Competition-ի հաղթող է (2015): Սիլյանովը արժանացել է նաև ARD International Vocal Competition-ի Երկրորդ մրցանակին և Հանդիսատեսի մրցանակին: