Ուսումը սկսել է Թեհրանում: Կրթությունը շարունակել է Երևանի Ալ․Սպենդարյանի անվան երաժշտական դպրոցում: Ներկայումս սովորում է Երևանի կոնսերվատորիայում:
Հանձնել է Անգլիայի Երաժշտության թագավորական դպրոցների քննությունները և ստացել գերազանցության դիպլոմ։ Մերեդիթը մասնակցել է բազմաթիվ համերգների, վարպետաց դասերի: Հանդիսանում է միջազգային մրցույթների հաղթող և դափնեկիր։ Աշխատել է տարբեր նվագախմբերում: Ներկայումս Երևանի օպերային թատրոնի նվագախմբի տավղահարն է:


