Դիրիժոր
Ծնվել է Երևանում: 1946թ. ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ջութակի, 1959թ.` Լենինգրադի կոնսերվատորիայի դիրիժորական բաժինները: 1946-54թթ եղել է Հայֆիլհարմոնիայի մենակատար: 1959-65թթ եղել է Մինսկի սիմֆոնիկ նվագախմբի դիրիժոր, 1965-70թթ` Սարատովի սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավարն ու գլխավոր դիրիժորը, 1970-82թթ` ԽՍՀՄ պետական կինոյի սիմֆոնիկ նվագախմբի դիրիժոր, 1982-86թթ` գլխավոր դիրիժորը: 1974թ. Կահիրեում կազմակերպել է ազգային սիմֆոնիկ նվագախումբ: Ելույթներ է ունեցել Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ: Ներսիսյանը Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ առաջին ելույթն ունեցել է 1959 թվականի փետրվարի 23-ին։ 1986-1987 թվականներին եղել է նվագախմբի գլխավոր դիրիժորը[1]։ արժանացել է Ռուսաստանի վաստակավոր արտիստի կոչման: Մահացել է Մոսկվայում: