Լուկաս Վոնդրաչեկը 2016-ին շահել է Թագուհի Եղիսաբեթի միջազգային մրցույթի 1-ին մրցանակը և Գրան Պրին:
2023/24 համերգաշրջանում հիշատակելի են դաշնակահարի ելույթները Bamberger Symphoniker-ի հետ Բոստոնում, Czech Philharmonic Orchestra-ի, West Australian Symphony Orchestra-ի և Janacáček Philharmonic-ի հետ:
Վոնդրաչեկը հեղինակավոր փառատոների մասնակից է. Flanders Festival, Le Piano Symphonique Festival, Weiwuying International Festival (Տայվան), ինչպես և մենահամերգներով Շոպենի անվան փառատոնում, Վարշավայի Եվրոպական փառատոնում, Սպլիթի Piano Loop Festival-ում:
Վերջին տասնամյակում Լուկաս Վոնդրաչեկը հանդես է եկել անվանի նվագախմբերի հետ. ֆիլադելֆիայի և Սիդնեյի սիմֆոնիկ նվագախմբեր, Տոկիոյի Մետրոպելիտեն Սիմֆոնիկ նվագախումբ, Դրեզդենի Ֆիլհարմոնիայի նվագախումբ, Ֆրանկֆուրտի Ռադիո-սիմֆոնիկ նվագախումբ, Լոնդոնի Philharmonia Orchestra, Օսլոյի և Նիդեռլանդների ֆիլհարմոնիկ և այլ նվագախմբերի հետ (դիրիժորներ՝ Պաավո Յարվի,
Ջանանդրեա Նոզեդա, Յակուբ Հրուշա, Յաննիկ Նեզետ-Սեգին, Մարին Էլսոփ, Քրիստոֆ Էշենբախ, Վասիլի Պետրենկո, Անու Թալի, Ստեֆան Դենեվ և այլք):
Վոնդրաչեկի մենահամերգները կայացել են Համբուրգի Elbphilharmonie-ում, Բրյուսելի Flagey-ում, Լայպցիգի Gewandhaus-ում, Վիեննայի Konzerthaus-ում, Ամստերդամի Concertgebouw-ում և այլ հայտնի սրահներում, ինչպես և հեղինակավոր փառատոներում. Menuhin Festival
(Գշտատ), PianoEspoo (Ֆինլանդիա), Prague Spring Festival և
Lille Piano Festival: Լուկաս Վոնդրաչեկի առաջին ելույթը կայացել է 4
տարեկանում, իսկ 15 տարեկանում (2002թ.) կայացել է նրա առաջնաելույթը Czech Philharmonic Orchestra-ի հետ՝ Վլադիմիր Աշկենազիի ղեկավարությամբ: Դրան հաջորդել է նրա ամերիկյան հյուրախաղերը՝ 2003-ին: Գրախոսականներում ընդգծվում է դաշնակահարի բնատուր երաժշտականությունը, հոյակապ տեխնիկան
և գեղարվեստական հասունությունը: Լուկաս Վոնդրաչեկը բազմաթիվ միջազգային մրցույթների դափնեկիր է. 1-ին մրցանակներ Hilton Head,
San Marino International Piano մրցույթներում, Unisa միջազգային դաշնամուրային մրցույթում (Պրետորիա, Հարավային Աֆրիկա): 2009-ին արժանացել է նաև միջազգային Van Cliburn Piano Competition-ի Raymond E. Buck Jury Discretionary Award պարգևին: Երաժշտական կրթությունը ստացել է Կատովիցեի Academy of Music-ում և Վիեննայի կոնսերվատորիայում: 2012-ին Արտիստ դիպլոմ է ստացել Բոստոնի New England Conservatory-ում (պրոֆ. Հունգ-Քուան Չենի ղեկավարությամբ):