Լյանա Ուլիխանյանն համարվում է երիտասարդ սերնդի ամենահեռանկարային թավջութակահարներից մեկը:
Ծնվել է 2010-ին Երևանում։ Նրա երաժշտական ուղին սկսվել է 4 տարեկանում: Այսօրվա դրությամբ Լյանան սովորում է Երևանի Պ. Չայկովսկու անվան մասնագիտացված երաժշտական դպրոցում և զուգահեռաբար Շվեյցարիայում՝ պրոֆեսոր Դենիս Սևերինի ղեկավարությամբ։
2018 թվականին Լյանան շահել է Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության կողմից կազմակերպված մրցույթի «Գրան Պրին»՝ նվեր ստանալով իր առաջին թավջութակը։ 2019-ին նա Ռուսաստանի ազգային հեռուստաընկերության կողմից հրավիրվել է մասնակցելու «Лучше всех» հեռուստաշոուին: Նույն տարում նա արժանացել է «The Muse» առցանց միջազգային մրցույթի 1-ին մրցանակին և հրավիրվել է հանդես գալու Աթենքի Մեգարո համերգասրահում։
Այդ պահից սկսած Լյանան ներկայացրել է Հայաստանը ավելի քան 30 միջազգային մրցույթներում՝ ստանալով առաջին մրցանակներ և հատուկ դիպլոմներ։ 2025 թվականին նա դարձել է Դավիդովի անվան թավջութակահարների միջազգային մրցույթի հաղթողը, արժանանալով նաև Լավագույն կատարում մրցանակին Դավիդովի երաժշտության մեկնաբանության համար:
Լյանան ելույթներ է ունեցել մի շարք հեղինակավոր նվագախմբերի հետ, դրանց թվում՝ Ժնևի Սիմֆոնիկ անսամբլը (Ensemble Symphonique de Genève), Լատվիայի կամերային նվագախումբը (Sinfonietta Riga), Աթենքի Սիմֆոնիկ նվագախումբը, Հայաստանի պետական սիմֆոնիկ և կամերային նվագախմբերը, Ռուսաստանի Սիմֆոնիկ նվագախումբը, ինչպես նաև Ավստրիայի, Ուկրաինայի, Վիեննայի և Մոսկվայի տարբեր նվագախմբեր։
Նրա կրթական ուղին ներառում է մասնակցություն աշխարհի առաջատար թավջութակի ակադեմիաներին՝ Rutesheim Cello Academy, Académie Internationale d’Été de Nice, Tibor Varga Academy, Anargyros and Korgialenios Foundation Academy և այլ ակադեմիաներ։ Լյանան մասնագիտացել է անվանի դասատուների ղեկավարությամբ, ինչպիսիք են Մարի-Էլիզաբեթ Հեքերը, Վեն-Սին Յանը, Դանյուլո Իշիզական, Մարկ Կոպպեյը, Դենիս Սևերինը և Վալենտին Ռադուտյուն։
Նա նաև մասնակցել է համաշխարհային ճանաչում ունեցող թավջութակահարների վարպետաց դասերին, որոնց թվում են՝ Միշա Մայսկին, Բրանոն Չոն, Կլաուդիո Բոհորքեզը, Ալեքսանդր Ռամմը, Ալեքսանդր Չաուշյանը, Ռաֆայել Ռոզենֆելդը, Գաբրիել Շվաբեն և այլք։
2025 թվականին Լյանան թողարկեց իր նոր երաժշտական տեսահոլովակը՝ «Չեմ կարող» վերնագրով (բառացի՝ “Chem Krna”), որի հեղինակն է կոմպոզիտոր Մարտին Ուլիխանյանը։ Այս ստեղծագործությունը գրված է մենանվագ թավջութակի համար՝ հիմնված հայկական ժողովրդական մեղեդու վրա։


