Ծնվել է 2015-ին՝ Բրյուսելում /Բելգիա/:
Սովորում է Բրյուսելի Էտտերբեկ Երաժշտական ակադեմիայում (Կատարժինա Հայդուկի դասարան):
2023 թվականին Երեւանում մասնակցել է ՀԲԸՄ կազմակերպած Պատանի դաշնակահարների մրցույթին՝ արժանանալով Գրան Պրի մրցանակի:
2024 թվականին Բելգիայում մասնակցել է VIRTUOSO 2024 երաժշտական մրցույթին և արժանացել է 2-րդ մրցանակի:
Մասնակցել է տարբեր համերգների եւ միջոցառումների` Բելգիայում և Հայաստանում: