Ծնվել է 1969-ին Մոսկվայում: Ուսումը սկսելովորպես ջութակահար պրոֆ Մ.Գլեզարովայի դասաիանում, այն շարունակել է որպես ալտահար Յուրի Բաշմետի ղեկավարությամբ՝ Մոսկվայի կոնսերվատորիայում և ասպիրանտուրայում: 1995-ին հաղթող է դարձել Մոսկվայի ալտահարների միջազգային մրցույթում (շահելով նաև հատուկ մրցանակ անսամբլային կատարման համար): Ի.Նայդինը Quartetto Russo անսամբլի հիմնադիր անդամներից է , որի կազմում մրցանակներ է շահել London International String Quartet Competition, ‘Concertino Prague’ և Բելլինի (Իտալիա) մրցույթներում: Լինելով Quartetto Russo կվարտետի անդամ Իգոր Նայդինը բազմիցս դասեր է առել Բորոդին կվարտետի անդամներից: Նայդինը Բորոդին կվարտետի անդամ է դարձել 1996-ից: