Ծնվել է Թբիլիսիում՝ բանաստեղծների և գրողների ընտանիքում: Երաժշտությամբ սկսել է զբաղվել վաղ տարիքում, առաջին անգամ նվագախմբի հետ հանդես գալով յոթ տարեկանում: Լեգենդար դիրիժոր Զուբին Մետայի բնորոշմամբ «Բոլկվաձեն լիակատար վերահսկողություն ունի գործիքի նկատմամբ»:
Որպես Վրաստանի ամենահայտնի արվեստագետներից մեկը և միջազգային բազմաթիվ դաշնամուրային մրցույթների հաղթող, Էլիսո Բոլյվաձեն արժանացել է Վրաստանի կառավարության ամենահեղինակավոր Ազգային մրցանակին:
Բոլկվաձեն 2013-ին իր հայրենիքում հիմնել է “Lyra” բարեգործական հիմնադրամը, երիտասարդ տաղանդներին աջակցելու նպատակով:
Էլիսո Բոլկվաձեն ելույթներ է ունեցել հայտնի նվագախմբերի հետ. Czech National Symphony Orchestra, Santa Fe Festival Orchestra, Լիտվայի Ազգային նվագախումբ, Ուկրաինայի և Լվովի ֆիլհարմոնիկ նվագախմբեր, Innsbruck Symphony Orchestra, Gewandhaus Orchestra, France National Orchestra, Արկանզասի և Դալլասի սիմֆոնիկ նվագախմբեր, Սանկտ Պետերբուրգի ֆիլհարմոնիկ, Krakow Philharmonic, Orchestre Colonne, United Nations Symphony Orchestra, Վրաստանի օպերայի նվագախումբ, Qatar Philharmonic, Bilbao Symphony Orchestra, Բեռլինի Bach Orchestra, Բուդապեշտի Liszt Chamber Orchestra և այլ նվագախմբեր:
Հյուրախաղերով հանդես է եկել Եվրոպայի, Ամերիկայի և Ասիայի երկրներում:
2016-ին Բոլկվաձեն արժանացել է «Richard Sheppard Arnold Artist of Distinction» տիտղոսին և ելույթ է ունեցել ԱՄՆ-ի Maumelle Performing Art Center-ի համերգաշրջանի բացման համերգին՝ Արկանզասի սիմֆոնիկ նվագախմբի հետ, Clinton Presidential Center in Little Rock հեղինակավոր համերգաշարում:
Sony BMG և Cascavelle ֆիրմաներում Բոլկվաձեն ձայնագրել է Բեթհովենի, Ռախմանինովի և Լիստի դաշնամուրային կոնցերտները:
2015-ին Էլիսո Բոլկվաձեն թողարկել է «Պրոկոֆև, Շուբերտ» ալբոմը Audite ֆիրմայում, և արժանացել «Pianist Maestro» տիտղոսին:
Էլիսո Բոլկվաձեն ներգրավված է բազմաթիվ մշակութային և բարեգործական ծրագրերում: 2014-ին Ժնևի Victoria Hall-ում բարեգործական համերգ է նվագել United Nations Orchestra-ի հետ՝ Վրաստանի պատերազմում տուժած երախաների օգտին, իսկ հետագայում նաև բարեգործական համերգներ է ունեցել Վրաստանում՝ քաղցկեղով տառապող անհատների և երեխաների օգտին:
2013-ին Վարշավայի Նոբելյան մրցանակի գագաթաժողովին Բոլկվաձեն հանդես է եկել “Piano for Peace” մենահամերգով:
Ֆրանսիայի և Վրաստանի միջև մշակութային կապերի ամրապնդման և այս գործում իր անձնական ներդրման համար Է.Բոլկվաձեն արժանացել է Ֆրանսիայի կառավարության Արվեստների և գրականության (Chevalier des Arts et Lettres) շքանշանին:
2015-ին Է.Բոլկվաձեն հայտարարվել է UNESCO-ի Խաղաղության արտիստ (Artist for Peace):
2018-ին Բոլկվաձեն արժանացել է Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի Պատվո շքանշանին՝ վրացական մշակույթը միջազգայնացնելու համար: 2020-ին դաշնակահարուհին դարձել է Վրաստանի խորհրդարանի անդամ, իսկ 2021-ին նշանակվել է Վրաստանի խորհրդարանի մշակութայի հանձնաժողովի նախագահ: