«Առեղծվածային» անվանում ունեցող այս գործը (Enigma նշանակում է` առեղծված) մեծ հռչակ բերեց անգլիացի կոմպոզիտորին: Ինքնաստեղծ թեման և բազմաբնույթ 14 վարիացիաները ամփոփում են Էլգարի բարեկամներից մեկի երաժշտական դիմանկարը: Բարեկամի անունը չի հայտարարվում` արդարացնելով ստեղծագործության ոչ սովորական խորագիրը: Enigma-ն բարձր են գնահատել Ռիմսկի-Կորսակովը, Գլազունովը և աչքի ընկնող այլ գործիչներ:

