Նիկոլայ Սաչենկո, 1-ին ջութակ
Սերգեյ Լոմովսկի, 2-րդ ջութակ
Իգոր Նայդին, ալտ
Վլադիմիր Բալշին, թավջութակ
Բորոդինի անվան կվարտետը 70 տարի ի վեր հեղինակություն է վայելում իր կատարողական բարձր կուլտուրայով և ընդարձակ երկացանկով:
Կվարտետը հավասար հաջողությամբ է մեկնաբանում Բեթհովենի և Շոստակովիչի, Մոցարտի և Ստրավինսկու ստեղծագործությունները:
Բորոդին կվարտետը հատուկ ուշադրություն է հատկացնում ռուս կոմպոզիտորների կամերային երաժշտությանը, տարածում և ձայնագրում է այն: Սիրված կոմպոզիտորների թվում են Բորոդինը, Գլինկան, Չայկովսկին, ինչպես և Ստրավինսկին, Շոստակովիչը Պրոկոֆևը և Շնիտկեն:
Առանձնահատուկ է կվարտետի կապը Շոստակովիչի երաժշտության հետ: Կոմպոզիտորի կենդանության օրոք տեղի էր ունենում կվարտետի անդամների հետ նրա անմիջական համագործակցությունը: Նրա արժեքավոր խորհուրդները ուղեցույց էին հանդիսանում կոլեկտիվի անդամների համար: Բորոդին կվարտետի կատարմամբ Շոստակովիչի գործերը հնչեցին աշխարհով մեկ. Վիեննա, Ցյուրիխ, Մադրիդ, Լիսաբոն, Սեվիլիա, Լոնդոն, Փարիզ, Նյու Յորք և այլ քաղաքներ:
Բորոդինցիների նախաձեռնությամբ իրականացվեց Շոստակովիչի կվարտետների անմբողջական ցիկլի կատարումը: Ընդլայնելով իր նվագացանկը կոլեկտիվն անդրադառնում են նաև Շուբերտի, Պրոկոֆևի, Բորոդինի և Չայկովսկու ստեղծագործությունների ցիկլային կատարմանը՝ դրանք ներկայացնելով համաշխարհային բեմերում:
Բորոդին կվարտետը հիմնադրվել է 1945-ին Մոսկվայի կոնսերվատորիայի չորս ուսանողների ջանքերով: Սկզբում հանդես գալով Մոսկվայի ֆիլհարմոնիայի կվարտետի կարգավիճակով, անսամբլը 10 տարի անց կոչվեց Բորոդինի անունով և մինչ օրս հանդիսանում է կամերային երաժշտության ամենաերկարակյաց կոլեկտիվներից մեկը:
Բորոդին կվարտետի 70-ամյա պատմությունը նրա կազմում հանդես եկող երաժիշտների բարձր վարպետության, նվիրվածության, նրանց արվեստի գեղագիտական բարձր չափանիշների վկայությունն է:
Մեր ժամանակի անվերջ փոփոխվող աշխարհում բորդինցիները եղել և մնում են փիլիսոփայական խորաթափանց մեկնաբանությունների ջատագովներ:
Այդ սկզբունքները սերնդե-սերունդ փոխանցվել են կվարտետի նորանոր անդամներին, որոնք եղել են Մոսկվայի կոնսերվատորիայի շրջանավարտներ: Կվարտետի ներկայիս անդամներն են Նիկոլայ Սաչենկոն, Սերգեյ Լոմովսկին, Իգոր Նայդինը և Վլադիմիր Բալշինը:
Բորոդինցիների հոբելյանի առիթով տեղի են ունեցել կվարտետի ելույթները Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Ռոտերդամում, Տոկիոյում, Ստամբուլում, Մոնրեալում, Վանկուվերում, Ամստերդամում, Վարշավայում, Լոնդոնում, Ֆրանկֆուրտում, Հոնգ Կոնգում, Մայամիում, Ֆիլադելֆիայում, Բեռլինում, Ցյուրիխում և Վիեննայում: Կայացել են կվարտետի ելույթները Schleswig Holstein, Rheingau, Tokyo Spring, Istanbul Music, Dvorak Prague և այլ հեղինակավոր փառատոներում:
2016/17 համերգաշրջանում կայացել են կվարտետի համերգները Լոնդոնում, Լիոնում, Բիլբաոում, Պամպլոնայում, Մադրիդում, Էսսենում, Բրուգեում, Մայամիում, , Պուերտո Ռիկայում, Բոգոտայում, Ամստերդամում, Ռոտերդամում, ինչպես և Չինաստանում: Կվարտետը համագործակցել է և համագործակցում է մեծանուն երաժիշտների հետ. Ալեքսեյ Վոլոդին, Էլիզաբեթ Լեոնսկայա, Յոզեֆ Կալիյշտայն, Վլադիմիր Յուրովսկի և ալոք:
Բորոդին կվարտետը բազմաթիվ ձայնագրություններ է կատարել ամենահեղինակավոր Onyx, EMI, RCA, Teldec, CHANDOS, DECCA ֆիրմաներում, արժանանալով բարձր պարգևների: