Բայբա Սկրիդեն մշտապես ելույթներ է ունենում ամենահայտնի նվագախմբերի հետ՝ անվանի դիրիժորների ղեկավարությամբ. Berliner Philharmoniker, Gewandhausorchester, Boston Symphony Orchestra, Chicago Symphony Orchestra, Concertgebouworkest, Symphonieorchester des Bayerischen Rundfunks, Orchestre de Paris, London Symphony Orchestra, Royal Stockholm Philharmonic Orchestra, Oslo Philharmonic, Sydney Symphony Orchestra, NHK Symphony Orchestra և այլ նվագախմբեր (դիրիժորներ՝ Մարին Էլսոփ, Քրիստոֆ Էշենբախ, Էդվարդ Գարդներ, Սյուզաննա Մելկի, Անդրիս Նելսընս, Յաննիկ Նեզեթ-Սեգին, Անրես Օրոսկո-Էստրադա, Սանտու-Մատիաս Ռուվալո, Դիմա Սլոբոդենյուկ, Յուրա Վալչուա, Կազուկի Յամադա և այլք):
Սկրիդեի համերգները տեղի են ունեցել Բոստոնի սիմֆոնիկ նվագախմբի հետ ԱՄՆ-ում, Վիեննայում, Պրահայում և Ռիգայում: 2025-ի մայիսին նա հանդես է եկել Շոստակովիչին նվիրված փառատոնում (Լայպցիգ), որտեղ կատարել է կոմպոզիտորի Ջութակի թիվ 1 և թիվ 2 կոնցերտները Gewandhausorchester-ի և Boston Symphony Orchestra-ի հետ: Տեղի են ունեցել նաև նրա հյուրախաղերը Իսպանիայում Orquesta Sinfonica de Euskadi-ի հետ (դիրիժոր` Քրիստինա Պոսկա), ինչպես և Պոցդամի Kammerakademie նվագախմբի հետ՝ Ջոշուա Վայլերշտայնի ղեկավարությամբ:
Ջութակահարուհու վերջերս տեղի ունեցած հիշարժան համերգների թվում են կատարումները Berliner Philharmoniker-ի, Լոնդոնի Philharmonia Orchestra-ի, Ֆրանկֆուրտի hr-Sinfonieorchester-ի, Դրեզդենի Philharmonie-ի և Նիդեռլանդների Radio Philharmonic Orchestra-ի հետ:
Հյուսիսային Ամերիկայում Բայբա Սկրիդեն մշտապես հանդես է գալիս New York Philharmonic, Pittsburgh Symphony, San Francisco Symphony, Houston Symphony, Utah Symphony և Baltimore Symphony նվագախմբերի հետ:
2025-ին Deutsche Grammophon ֆիրման թողարկել է Շոստակովիչի Ջութակի թիվ 1 և թիվ 2 կոնցերտները Boston Symphony Orchestra-ի հետ՝ Անդրիս Նելսընսի ղեկավարությամբ: Սկրիդեն ձայնագրել է նաև Գուբայդուլինայի Եռակի կոնցերտը ջութակի, թավջութակի և բայանի համար՝ Հանովերի NDR Radiophilharmonie նվագախմբի հետ (դիրիժոր՝ Էնդրյու Մանցե) (Orfeo ֆիրմա):
2024 թվականին Բայբա Սկրիդեն ձայնագրել է Բրիտտենի Ջութակի կոնցերտը և Կրկնակի կոնցերտը Վիեննայի Radio-Symphonieorchester-ի հետ՝ Մարին Էլսոփի ղեկավարությամբ, արժանանալով քննադատների և BBC Music Magazine ամսագրի դրվատանքին:
Նրա ձայնագրությունների թվում են նաև Մոցարտի Ջութակի կոնցերտները՝ Swedish Chamber Orchestra-ի հետ, Բարտոկի ջութակի ստեղծագործությունները WDR Sinfonieorchester-ի հետ Orfeo ֆիրմայում, ինչպես և Բերնսթայնի, Կորնգոլդի և Ռոժայի գործերը:
Բայբա Սկրիդեն պահանջված կամերային երաժիշտ է ով մշտապես հանդես է գալիս հեղինակավոր փառատոներում և համերգասրահներում. Ամստերդամի Concertgebouw, Վիեննայի Musikverein, Լոնդոնի Wigmore Hall, Փարիզի Louvre և այլուր:
Սկրիդեն նորագույն երաժշտության ջատագով է: Կոմպոզիտորներ Սոֆյա Գուբայդուլինան, Վիկտորիա Բորիսովա-Օլասը, Սեբաստիան Կուրիեն և Հանս Աբրահամսենը Սկրիդեին են նվիրել իրենց նոր ստեղծագործությունները:
Բայբա Սկրիդեն ծնվել է Լատվիայում: Կրթությունը ստացել է Ռոստոկի Երաժշտության և թատրոնի համալսարանում (պրոֆ. Պետրու Մունյանուի դասարան): Նվագում է Ստրադիվարիի (‘Yfrah Neaman’) կերտած ջութակով, որը նրան տրամադրել է Նիման ընտանիքը Beare’s International Violin Society-ի միջոցով: