Ալեքսանդր Մալոֆեևի միջազգային ճանաչումը սկիզբ առավ 2014-ին, երբ նա դեռևս 13 տարեկան հասակում հաղթող հանդիսացավ Չայկովսկու անվան միջազգային երիտասարդական մրցույթում:
Ալեքսանդրը ծնվել է 2001-ին Մոսկվայում և ներկայումս բնակվում և աշխատում է Բեռլինում: Կրթությունը ստացել է Մոսկվայի կոնսերվատորիայում պրոֆեսորներ Սերգեյ Դորենսկու, ապա և Պավել Ներսեսյանի ղեկավարությամբ: Միջազգային մրցույթների դափնեկիր է. Չայկովսկու անվ. երիտասարդական մրցույթ (2014, 1-ին մրց.), Grand Piano Competition (2016, Grand Prix): 2017-ին Իտալիայում International Piano Festival of Brescia and Bergamo փառատոնում նրան շնորհվել է Premio Giovane Talento Musicale dell’anno՝ Տարվա լավագույն երաժիշտ մրցանակը, իսկ Ճապոնիայում նույն թվականին նրան շնորհվել է Young Yamaha Artist մրցանակը:
Ալեքսանդր Մալոֆեևը ելույթ է ունեցել աշխարհի առաջատար նվագախմբերի հետ, որոնց թվում՝ Ռուսաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբ,”Մոսկվայի վիրտուոզներ” կամերային նվագախումբ, Ֆիլադելֆիայի նվագախումբ, Իտալական ռադիոյի ազգային նվագախումբ, Քլիվլենդի սիմֆոնիկ նվագախումբ, Սանտա Չեչիլիա ազգային ակադեմիայի նվագախումբ, Լուցերնի փառատոնային նվագախումբ, Բերնմոութի սիմֆոնիկ նվագախումբ, Բաֆըլոյի ֆիլհարմոնիկ նվագախումբ, Մարիինյան թատրոնի նվագախումբ, Չայկովսկու անվան մեծ սիմֆոնիկ նվագախումբ, Ռուսաստանի ազգային նվագախումբ, La Scala օպերային թատրոնի նվագախումբ, Յոմիուրի սիմֆոնիկ նվագախումբ (Տոկիո), Վերբիե փառատոնի կամերային նվագախումբ, “Новая Россия” պետական սիմֆոնիկ նվագախումբ, Սվետլանովի անվան ակադեմիական նվագախումբ և այլ հայտնի նվագախմբեր:
2023/24թթ. համերգաշրջանում նախատեսված են Մալոֆեևի համերգները Bournemouth Symphony-ի հետ, մենահամերգային հյուրախաղեր Չինաստանում, եվրոպական հյուրախաղեր Filarmonica della Scala նվագախմբի հետ՝ Ռիկարդո Շայիի ղեկավարությամբ, ելույթներ Ամստերդամի Concertgebouw նվագախմբի հետ, Մյունխենում Isarphilharmonie-ի հետ, Elbphilharmonie նվագախմբի հետ Համբուրգում և Կարնեգի Հոլլում, ինչպես և National Symphony Orchestra, Lucerne Festival Orchestra, Frankfurt Radio Orchestra, Netherlands Radio Philharmonic Orchestra (դիրիժոր՝ Քենթ Նագանո), Orchestre de la Suisse Romande (դիրիժոր՝ Մարին Էլսոփ) և մի շարք այլ նվագախմբերի հետ:
Մալոֆեևը ելույթներ է ունցել աշխարհի ամենահեղինակավոր համերգասրահներում. Teatro alla Scala (Միլան), Musikverein (Վիեննա), Kurhaus (Վիսբադեն), Alte Oper (Ֆրանկֆուրտ), Herkulessaal (Մյունխեն), Tanglewood (ԱՄՆ), Philharmonie de Paris, Philharmonie Luxembourg, Theater of the Champs-Elysees (Ֆրանսիա), Auditorium Parco della Musica (Հռոմ), Teatro Petruzzelli (Բարի), Queensland Performing Arts Centre (Ավստրալիա), Davies Symphony Hall (Սան Ֆրանցիսկո), Bunka Kaikan Theatre (Տոկիո), Seoul Art Center, Shanghai Oriental Art Center, National Centre for the Performing Arts (Պեկին), Royal Opera House Muscat (Օման) և այլ համերգասրահներ: Դաշնակահարը մշտապես համագործակցում է անվանի դիրիժորների հետ. Ռիկարդո Շայի, Միխայիլ Պլետնյով, Մյունգ-Վուն Չունգ, Չարլզ Դյութուա, Մայքլ Թիլսեն Թոմաս, Ջոանն Ֆալլետա, Ալան Ալթինօղլու, Էդուարդ Թոփչյան, Սյուզաննա Մելկկի, Յաննիկ Նեզեթ-Սեգին, Լայընել Բրինգուիեր, Ալոնդրա դե լա Պարրա, Կազուկի Յամադա, Վասիլի Պետրենկո, Կիրիլ Կարաբից, Անդրիս Պոգա, Ֆաբիո Լուիզի և այլք:
Ալեքսանդր Մալոֆեևը միջազգային հայտնի փառատոների մշտական մասնակից է. Verbier Festival, International de Piano de La Roque d’Anthéron Festival, Rheingau Music Festival (Գերմանիա), Tanglewood Music Festival և Aspen Music Festival (ԱՄՆ), Tsinandali Festival (Վրաստան), Master Pianist Series (Ամստերդամ), Celebrity Series (Բոստոն) և այլ փառատոներ: