Պերճ Քարազյան, տենոր
ՀՀ Վաստակավոր արտիստ
Ծնվել է 1978-ին Երևանում: Ավարտել է Երևանի կոնսերվատորիան և ասպիրանտուրան (պրոֆ. Տ. Սազանդարյանի և պրոֆ. Գ. Գեղամյանի դասարաններ): Երևանի օպերային թատրոնի, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի երգչախմբի և «Տաղարան» անսամբլի մեներգիչ է: Մասնակցել է ՀԱՖՆ-ի օրատորիալ գործերի կատարումներին և օպերային բեմականացումներին: Դերերգերի թվում. Սարո, Աշուղ, Սայաթ-Նովա, Ալֆրեդո, Էդգարդո, Տամինո, Դոն Օտտավիո, Նեմորինո, Դոն Ռամիրո, Ալմավիվա, Տամինո, Կասսիո, Առլեկին և այլն: Հյուրախաղերով հանդես է եկել Գերմանիայում, Շոտլանդիայում, Լիտվայում, Իտալիայում, Ֆրանսիայում, Ռուսաստանում, Հունաստանում և այլուր: Հանդիսանում է Կարլ Օրֆֆի «Կարմինա Բուրանայի» տենորի Կարապի մեներգի անզուգական կատարող, որի կատարումով հանդես է եկել Հարավային Կորեայում, Բրազիլիայում, Լիբանանում, Գերմանիայում և Չինաստանի “Forbidden City” փառատոնին: