Նվիրված է Դավիթ Օյստրախին: Առաջին կատարումը՝ Մեսկվա, 1940, մենակատար՝ Դ.Օյստրախ, դիրիժոր՝ Ա.Գաուկ: Կոնցերտը այս ժանրի ժամանակակից լավագույն գործերից է, որտեղ սինթեզված են արտահայտման ջերմությունն ու անմիջականությունը, սիմֆոնիկ զարգացման թափը, վիրտուոզությունն ու գործիքավորման գունեղությունը: Տրամադրությունը հենսահաստատ է, լուսավոր, արևաշող: «Այս Կոնցերտը հորինելիս ձգտել եմ ստեղծել ունկնդիրների լայն շրջանին հասկանալի վիրտուոզային գործ, որի հիմքում է սիմֆոնիկ զարգացման սկզբունքը», — գրել է Խաչատրյանը:
1. Allegro con fermezza
2. Andante sostenuto
3. Allegro vivace