Skip to content
Armenian National Philharmonic Orchestra
12 համերգներ found.

«Արամ Խաչատրյան» համերգասրահ

« All Համերգներ

Արամ Խաչատրյան համերգասրահը Երևանի ճարտարապետական գոհարներից է: Հայ մեծանուն ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանն ի սկզբանե այն նախագծել է ձմեռային և ամառային դահլիճների տեսքով` երկու ամֆիթատրոններով, որոնք բաժանված կլինեին իրենց բեմերով: Հատուկ առիթներով այս երկու բեմերը և դահլիճները պիտի միավորվեին` կազմելով 3000 հանդիսականի համար նախատեսված սրահ (ներկայումս Թամանյանի նախագծած շինության կեսը զբաղեցնում է Երևանի օպերային թատրոնը, իսկ մյուս կեսը` Արամ Խաչատրյան համերգասրահը):

Շինության նախագիծը և մակետը 1937թ. ներկայացվեցին Փարիզի համաշխարհային ցուցահանդեսին և արժանացան գլխավոր մրցանակի (Ոսկե մեդալ): Ցավոք, տեխնիկական խնդիրները և առկա պայմանները, ինչպես նաև 1936թ. Թամանյանի անսպասելի մահը կանխեցին նախագծի լիարժեք իրականացումը:

Սկսվեց Համաշխարհային պատերազմը և շինարարությունը կանգ առավ: Պատերազմի ավարտից հետո շենքի կառուցման պատասխանատվությունը հանձն առավ ճարտարապետի որդին՝ Գևորգ Թամանյանը: Երկրորդ փուլում, ամառային թատրոնի կառուցման ընթացքում, երբ ավարտված էր նրա երկաթ-բետոնե կմախքը, հանձնարարություն եղավ շենքի այդ մասը դարձնել համերգային դահլիճ, որն իր դռները բացեց 1953թ.-ի մայիսի 17-ին Հայֆիլհարմոնիայի Մեծ դահլիճ անվան տակ, որը չփոխեց շենքի բարձր վարպետությամբ կերտված ծավալատարածական կերպարը:

Հետագայում, 1979թ.-ին, Հայկական Հանրապետության Մինիստրների խորհուրդը որոշում է հայ նշանավոր կոմպոզիտոր, դիրիժոր, մանկավարժ Արամ Խաչատրյանի հիշատակը հավերժացնելու նպատակով նրա անունը շնորհել Հայֆիլհարմոնիայի Մեծ համերգասրահին:

1981-1983թթ. շենքը լիովին վերակառուցվեց և նորացվեց: Հետագայում ենթակա կառույցները և հանդերձասենյակները վերանորոգվեցին հայկական մարմարով և էլեգանտ փայտով: Համերգասրահը վերակազմվեց նոր նստարաններով, փոխվեցին հին լուսամփոփները, բեմը վերազինվեց ժամանակակից հարմարանքներով:

Այսօր Արամ Խաչատրյան համերգասրահը նախատեսված է 1300 հանդիսականի համար: Այլ նշանավոր կառույցների պես շենքի սկզբնական տեսքը նշանակալից փոփոխություններ կրեց: Նախասրահի բացառիկ հատակը, նախագծված լինելով որպես համերգասրահի զարդ, ի սկզբանե մտածված էր որպես երկշերտ ապակե կոմպոզիցիա: Մի շերտը պետք է ծառայեր որպես համերգասրահի հատակ և պետք է ձևավորված լիներ հայկական գորգի նմանությամբ: Մյուսը պետք է լիներ նեքևում գտնվող սրճարանի առաստաղը և պատած լիներ հատուկ ապակիով (corporeal, flesh-colored glass): Երկու շերտերի միջև պետք է տեղադրված լինեին սրճարանի տարածքը լուսավորող լուսամփոփներ: Համապատասխան տեխնիկական միջոցների բացակայության պատճառով այս նախագծից ստիպված եղան հրաժարվել:

Ալեքսանդր Թամանյանի որոշ ժամանակակիցներ զգացին, որ արտաքին պատերի շրջանագիծը պետք է զարդարված լինի քանդակներով: Շինության մակետի վրա քանդակներն առկա էին, բայց հետագա աշխատանքների ընթացքում Թամանյանը որոշեց, որ դրանք անհարկի են:

Համերգասրահի առջևում գտնվում է Արամ Խաչատրյանի արձանը (հեղինակ` Յուրի Պետրոսյան), որ տեղադրվել է 1999թ. հունիսի 6-ին` կոմպոզիտորի ծննդյան առիթով: Այս քանդակը լրացնում է Ֆրանսիայի հրապարակի տպավորիչ տեսարանը:

Համերգասրահի տարողունակությունը

Ամֆիթատրոն` 317 տեղ
Պարտեր` 580 տեղ
Թատերահարթակ` 320 տեղ
Թատերահարթակի աջ և ձախ օթյակներ` 31, 30 տեղ
Տնօրինական օթյակ` 18, 14 տեղ
Կառավարական օթյակ` 18, 19 տեղ

Համերգներ at this venue

Այսօր
  • Հոկտեմբերի 2024

  • Շբթ 19

    Կամերային երաժշտության համերգ

    19 Հոկտեմբերի, 2024 @ 19:00 - 21:00
    «Արամ Խաչատրյան» համերգասրահ

    Ծրագրում. Յ.Բրամս՝ Դաշնամուրի կվարտետ սոլ մինոր /40-42 ր./  Լ.Յանաչեկ՝ Ջութակի սոնատ /18 ր./ Ա.Դվորժակ՝ Դաշնամուրի կվինտետ թիվ 2 /40-42 ր./  Մասնակցությամբ՝  ՀԱՖՆ-ի երաժիշտներ Մենակատարներ՝ Կարոլին Վիդման, ջութակ Հայկ Մելիքյան, դաշնամուր

  • Հնգ 17

    Իլյիչ Ռիվասը՝ ՀԱՖՆ-ի հետ

    17 Հոկտեմբերի, 2024 @ 19:00 - 21:00
    «Արամ Խաչատրյան» համերգասրահ

    Ծրագրում. Բ.Սմետանա՝ «Վաճառված հարսնացուն» օպերայի նախերգանք (հայաստանյան պրեմիերա) /7 ր./ Լ.Բերնսթայն՝ Սերենադ ջութակի և նվագախմբի համար (ըստ Պլատոնի Խրախճանք երկխոսության), (հայաստանյան պրեմիերա) /30-33 ր./ Ի.Ստրավինսկի՝ «Թղթախաղ» (հայաստանյան պրեմիերա) /22 ր./ Լ.Բերնսթայն՝ Սիմֆոնիկ պարեր «Վեստսայդյան պատմությունից» /21-24 ր./ Մենակատար՝ Կարոլին Վիդման, ջութակ Դիրիժոր՝ Իլյիչ Ռիվաս Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբ Գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան

  • Ուր 11

    Արսեն Սողոմոնյան` «Ձայնի և հոգու համամարդկային կամուրջներ»

    11 Հոկտեմբերի, 2024 @ 19:00 - 21:00
    «Արամ Խաչատրյան» համերգասրահ

    Սիրով հրավիրում ենք ձեզ մասնակցելու բացառիկ երաժշտական իրադարձությանը՝ Արսեն Սողոմոնյանի  «Ձայնի և հոգու համամարդկային կամուրջներ» համերգին: Ծրագրում. Մասկանի՝ «Գեղջկական ասպետություն» օպերայի նախերգանք Սիցիլիանա “O Lola chai di latti” Ռ.Լեոնկավալլո՝ Կանիոյի արիան “Recitar!…Vesti la Giubba” «Պայացներ» օպերայից Մասկանի՝ Ինտերմեցցո «Գեղջկական ասպետություն» օպերայից Ջ.Պուչչինի՝ Կավարադոսիի մեներգը “E lucevan le ste” «Տոսկա» օպերայից Ջ.Վերդի՝ Օթելլոյի արիան “Niun mi tema!” […]

  • Երք 8

    Պլասիդո Դոմինգոյի գալա-համերգը ՀԱՖՆ-ի հետ

    8 Հոկտեմբերի, 2024 @ 19:00 - 21:00
    «Արամ Խաչատրյան» համերգասրահ

    Ծրագրում. Ա Բաժին  Ջ.Վերդի՝ «Լուիզա Միլլեր» օպերայի նախերգանք Ու.Ջորդանո՝ Nemico della patria «Անդրե Շենյե» օպերայից Ջ.Պուչչինի՝ Un bel di vedremo «Մադամ Բաթերֆլայ» օպերայից Ջ.Վերդի՝ Pieta, rispetto, amore «Մակբեթ» օպերայից Ա.Դվորժակ՝ Երգ լուսինին «Ջրահարսը» օպերայից Ջ.Վերդի՝ «Սիցիլիական ժամերգություն» օպերայի նախերգանք Ջ.Վերդի՝ Ժերմոնի և Վիոլետայի զուգերգը «Տրավիատա» օպերայից Ընդմիջում Բ Բաժին Ֆ.Լեհար՝ Dein ist mein ganzes Herz […]

  • Երկ 7

    Կամերային երաժշտության համերգ

    7 Հոկտեմբերի, 2024 @ 19:00 - 21:00
    «Արամ Խաչատրյան» համերգասրահ

    Կամերային երաժշտության համերգ Ֆիլհարմոնիկի բարեկամների միության հետ համատեղ Ծրագրում. Կ.Դեբյուսի՝ Սոնատ թավջութակի և դաշնամուրի d-moll /11 ր./ Լ.վ.Բեթհովեն՝ Թավջութակի սոնատ թիվ 3, A-Dur, երկ 69 /26-29 ր./ Կ.Շուման՝ Երեք ռոմանս, երկ 22 /12 ր./ Յ.Բրամս՝ Թավջութակի սոնատ թիվ 2 F-Dur, երկ 99 /27-29 ր./ Մենակատարներ՝ Միչիակի Ուենո, թավջութակ Անի Տեր-Մարտիրոսյան, դաշնամուր

  • Սեպտեմբերի 2024

  • Երկ 30

    ‹‹ՄԻ ԿԱԹԻԼ ՄԵՂՐԸ›› ՍԻՄՖՈ-ՀԵՔԻԱԹ

    30 Սեպտեմբերի, 2024 @ 19:00 - 21:00
    «Արամ Խաչատրյան» համերգասրահ

    Պրեմիերա ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆ ‹‹ՄԻ ԿԱԹԻԼ ՄԵՂՐԸ››    երաժշտության և երգերի խոսքերի հեղինակ՝ Նարեկ Դուրյան   Երևանի պետական կամերային երգչախումբ Խմբավար՝ Քրսիտինա Ոսկանյան Ձայնի պահպանման վոկալ-երգչախմբային մասնագիտական դպրոցի մենակատարներ` Անահիտ Ոսկանյան Աստղիկ Մանուկյան Ալեն Մանուկյան Արամ Շիրինյան Գեղարվեստական ղեկավար՝ Կարինե Առաքելյան Խմբավար՝ Էմմա Առաքելյան Դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան Դիրիժորի ասիստենտ՝ Վարդուհի Մինասյան   Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբ Գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան

  • Շբթ 28

    “MORGEN!”

    28 Սեպտեմբերի, 2024 @ 19:00 - 21:00
    «Արամ Խաչատրյան» համերգասրահ

    Րիխարդ Շտրաուսի երգերի ծրագիր “MORGEN!” « Չորս վերջին երգ » «Մայրամուտին» Խոսք՝ Յոզեֆ ֆոն Այխենդորֆի «Քնելուց» Խոսք՝ Հերման Հեսսեի «Սեպտեմբեր» Խոսք՝ Հերման Հեսսեի «Գարուն» Խոսք՝ Հերման Հեսսեի «Վարդերի ժապավեն»՝ «Չորս երգեր» շարքից Խոսք՝ Ֆրիդրիխ Կլոպշտոկի «Սիրո հիմն» ՝ «Հինգ երգեր» շարքից Խոսք՝ Կարլ Ֆրիդրիխ Հենկելի «Օրորոցային»՝ «Հինգ երգեր» շարքից Խոսք՝ Ռիխարդ Դեհմելի «Ինչպե՞ս գաղտնի պահել դա» Խոսք՝ Ադոլֆ Ֆրիդրիխ ֆոն Շակի  Ընդմիջում Ութ բանաստեղծություն […]

  • Ուր 20

    TÊTE-À-TÊTE

    20 Սեպտեմբերի, 2024 @ 19:00 - 21:00
    «Արամ Խաչատրյան» համերգասրահ

    Ծրագրում.  Չեխ և հայ կոմպոզիտորներ Լ.Յանաչեկ: Հինգ պիես «Սաղարթախիտ արահետով» շարքից  Քշված տերև Այնքան անասելի անհանգիստ Բվիկի ճիչը չի դադարում Ֆրիդեկի կույսը Բարի՛ գիշեր Ա.Աքշելյան: Երեք պիես (Համաշխարհային պրեմիերա) Quasi rubato Con brio Grave. Con meditativo Ա.Դվորժակ: Վեց մազուրկա op.56 N1 լա-բեմոլ մաժոր N2 դո մաժոր N3 սի-բեմոլ մաժոր N4 ռե մինոր N5 ֆա մաժոր […]

  • Չրք 18

    Դանիել Մյուլլեր-Շոթը՝ ՀԱՖՆ-ի հետ

    18 Սեպտեմբերի, 2024 @ 19:00 - 21:00
    «Արամ Խաչատրյան» համերգասրահ

    Ծրագրում. Ա.Դվորժակ՝ Թավջութակի կոնցերտ /40 ր./ Ա.Բրուքներ՝ Սիմֆոնիա թիվ 9 /62-65 ր./ Մենակատար՝ Դանիել Մյուլլեր-Շոթ, թավջութակ Դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբ Գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝Էդուարդ Թոփչյան

  • Շբթ 14

    ‹‹Նիժնի Նովգորոդ›› կամերային երգչախումբը Հայաստանում

    14 Սեպտեմբերի, 2024 @ 19:00 - 21:00
    «Արամ Խաչատրյան» համերգասրահ

    Կոմպոզիտոր՝ Սերգեյ Եկիմովի հոբելյանական հեղինակային երեկո Ծրագրում. Ա ԲԱԺԻՆ Կոնցերտ երգչախմբի համար ըստ Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» Նվիրվում է Ալբերտ Շնիտկեին 1.Խոսքը, որ դու ասում ես ինձ՝ որպես դատապարտում 2.Ժամը գալիս է 3.Դարձյալ աղոթքով հայտնվում եմ նրա առաջ 4.Մի՛ մոտեցրու, Տեր, իմ մահվան ժամը Մենակատար՝ Սոֆիա Սխիրտլաձե, մեցցո-սոպրանո Աղոթք Կազանի Մարիամ Աստվածածնի սրբապատկերին և Վոկալիզ ըստ «Ասք Կոզմա Մինինի և […]

  • Հնգ 12

    Փառատոնի բացման համերգ

    12 Սեպտեմբերի, 2024 @ 19:30 - 21:30
    «Արամ Խաչատրյան» համերգասրահ

    Ծրագրում. Բ.Սմետանա՝ «Իմ Հայրենիք» սիմֆոնիկ պոեմների շարք (Վլտավա) /10 ր./ (կատարումը նվիրվում է Բ.Սմետանայի 200-ամյակին)  Լ.վ.Բեթհովեն՝ Ջութակի կոնցերտ /42 ր./ Ս.Ռախմանինով՝ Սիմֆոնիա թիվ 2 /58-61ր./ Մենակատար՝ Արաբելլա Շտայնբախեր, ջութակ Դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբ Գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան

  • Հուլիսի 2024

  • Չրք 24

    Համերգ՝ նվիրված Գոհար Գասպարյանի 100 — ամյակին

    24 Հուլիսի, 2024 @ 19:00 - 21:00
    «Արամ Խաչատրյան» համերգասրահ

    Ծրագրում. Ջակոմո Պուչչինի՝ «Բոհեմ» օպերա /110-120 ր./ Գլխավոր դերերում՝ Քրիստինա Մխիթարյան, սոպրանո (Միմի, դերձակ) Նինա Մինասյան, սոպրանո (Մյուզետ, երգչուհի) Լիպարիտ Ավետիսյան, տենոր (Ռուդոլֆ, բանաստեղծ) Բոգդան Բաչու, բարիտոն (Մարչելլո, նկարիչ) Գուրգեն Բավեյան, բարիտոն (Շոնար, երաժիշտ) Եվգենի Ստավինսկի, բաս (Քոլեն, փիլիսոփա) Սերգեյ Ստեփանյան, բաս (Բենուա, չորս ընկերների տանտերը) Հովհաննես Ներսեսյան, բաս (Ալսինդոր, պետական գործիչ, Մյուզետի տարեց երկրպագու) Ձայնի պահպանման վոկալ-երգչախմբային […]

  • Previous Համերգներ
  • Այսօր
  • Next Համերգներ
  • Google Calendar
  • iCalendar
  • Outlook 365
  • Outlook Live
  • Export .ics file
  • Export Outlook .ics file
  • Հետադարձ կապ
  • Հոդվածներ
  • Ձայնագրություններ
  • Հովանավորներ
  • Ընկերներ
  • Հայտարարություններ
  • Հետադարձ կապ
  • Հոդվածներ
  • Ձայնագրություններ
  • Հովանավորներ
  • Ընկերներ
  • Հայտարարություններ

Բաժանորդագրվել

Կապ

Արամ Խաչատրյան համերգասրահ
Մաշտոցի պողոտա 46
Երևան 0002 Հայաստան
Հեռ.՝ +374 11 54 07 06

Մամուլի և հասարակայնության հետ կապերի բաժին
Հեռ./Ֆաքս՝ +374 11 56 29 00

Տոմսարկղ՝
+374 11 54 57 42,
+374 77 67 72 26

Սոցիալական կայքեր

Facebook Instagram Youtube Apple Spotify Telegram Pinterest Youtube

ՀՀ Կրթության, գիտության,
մշակույթի և սպորտի նախարարություն

© 2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՖԻԼՀԱՐՄՈՆԻԿ ՆՎԱԳԱԽՈՒՄԲ