Skip to content
Armenian National Philharmonic Orchestra
12 համերգներ found.

«Արամ Խաչատրյան» համերգասրահ

« All Համերգներ

Արամ Խաչատրյան համերգասրահը Երևանի ճարտարապետական գոհարներից է: Հայ մեծանուն ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանն ի սկզբանե այն նախագծել է ձմեռային և ամառային դահլիճների տեսքով` երկու ամֆիթատրոններով, որոնք բաժանված կլինեին իրենց բեմերով: Հատուկ առիթներով այս երկու բեմերը և դահլիճները պիտի միավորվեին` կազմելով 3000 հանդիսականի համար նախատեսված սրահ (ներկայումս Թամանյանի նախագծած շինության կեսը զբաղեցնում է Երևանի օպերային թատրոնը, իսկ մյուս կեսը` Արամ Խաչատրյան համերգասրահը):

Շինության նախագիծը և մակետը 1937թ. ներկայացվեցին Փարիզի համաշխարհային ցուցահանդեսին և արժանացան գլխավոր մրցանակի (Ոսկե մեդալ): Ցավոք, տեխնիկական խնդիրները և առկա պայմանները, ինչպես նաև 1936թ. Թամանյանի անսպասելի մահը կանխեցին նախագծի լիարժեք իրականացումը:

Սկսվեց Համաշխարհային պատերազմը և շինարարությունը կանգ առավ: Պատերազմի ավարտից հետո շենքի կառուցման պատասխանատվությունը հանձն առավ ճարտարապետի որդին՝ Գևորգ Թամանյանը: Երկրորդ փուլում, ամառային թատրոնի կառուցման ընթացքում, երբ ավարտված էր նրա երկաթ-բետոնե կմախքը, հանձնարարություն եղավ շենքի այդ մասը դարձնել համերգային դահլիճ, որն իր դռները բացեց 1953թ.-ի մայիսի 17-ին Հայֆիլհարմոնիայի Մեծ դահլիճ անվան տակ, որը չփոխեց շենքի բարձր վարպետությամբ կերտված ծավալատարածական կերպարը:

Հետագայում, 1979թ.-ին, Հայկական Հանրապետության Մինիստրների խորհուրդը որոշում է հայ նշանավոր կոմպոզիտոր, դիրիժոր, մանկավարժ Արամ Խաչատրյանի հիշատակը հավերժացնելու նպատակով նրա անունը շնորհել Հայֆիլհարմոնիայի Մեծ համերգասրահին:

1981-1983թթ. շենքը լիովին վերակառուցվեց և նորացվեց: Հետագայում ենթակա կառույցները և հանդերձասենյակները վերանորոգվեցին հայկական մարմարով և էլեգանտ փայտով: Համերգասրահը վերակազմվեց նոր նստարաններով, փոխվեցին հին լուսամփոփները, բեմը վերազինվեց ժամանակակից հարմարանքներով:

Այսօր Արամ Խաչատրյան համերգասրահը նախատեսված է 1300 հանդիսականի համար: Այլ նշանավոր կառույցների պես շենքի սկզբնական տեսքը նշանակալից փոփոխություններ կրեց: Նախասրահի բացառիկ հատակը, նախագծված լինելով որպես համերգասրահի զարդ, ի սկզբանե մտածված էր որպես երկշերտ ապակե կոմպոզիցիա: Մի շերտը պետք է ծառայեր որպես համերգասրահի հատակ և պետք է ձևավորված լիներ հայկական գորգի նմանությամբ: Մյուսը պետք է լիներ նեքևում գտնվող սրճարանի առաստաղը և պատած լիներ հատուկ ապակիով (corporeal, flesh-colored glass): Երկու շերտերի միջև պետք է տեղադրված լինեին սրճարանի տարածքը լուսավորող լուսամփոփներ: Համապատասխան տեխնիկական միջոցների բացակայության պատճառով այս նախագծից ստիպված եղան հրաժարվել:

Ալեքսանդր Թամանյանի որոշ ժամանակակիցներ զգացին, որ արտաքին պատերի շրջանագիծը պետք է զարդարված լինի քանդակներով: Շինության մակետի վրա քանդակներն առկա էին, բայց հետագա աշխատանքների ընթացքում Թամանյանը որոշեց, որ դրանք անհարկի են:

Համերգասրահի առջևում գտնվում է Արամ Խաչատրյանի արձանը (հեղինակ` Յուրի Պետրոսյան), որ տեղադրվել է 1999թ. հունիսի 6-ին` կոմպոզիտորի ծննդյան առիթով: Այս քանդակը լրացնում է Ֆրանսիայի հրապարակի տպավորիչ տեսարանը:

Համերգասրահի տարողունակությունը

Ամֆիթատրոն` 317 տեղ
Պարտեր` 580 տեղ
Թատերահարթակ` 320 տեղ
Թատերահարթակի աջ և ձախ օթյակներ` 31, 30 տեղ
Տնօրինական օթյակ` 18, 14 տեղ
Կառավարական օթյակ` 18, 19 տեղ

Համերգներ at this venue

Այսօր
  • Դեկտեմբերի 2024

  • Շբթ 21

    «Շչելկունչիկ» Լույսի և Հրաշքի Գիշեր

    21 Դեկտեմբերի, 2024 @ 19:00 - 21:00
    «Արամ Խաչատրյան» համերգասրահ

    Նոր նախագիծ` շքեղ 3D անիմացիաներով և  լուսային էֆեկտներով Չայկովսկու «ՇՉԵԼԿՈւՆՉԻԿ»-ը Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի  կատարմամբ կներկայացվի «Արամ Խաչատրյան» համերգասրահում: Ծրագրում. Պ.Չայկովսկի` «Շելկունչիկ» Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբ Գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան

  • Ուր 20

    «Շչելկունչիկ» Լույսի և Հրաշքի Գիշեր

    20 Դեկտեմբերի, 2024 @ 19:00 - 21:00
    «Արամ Խաչատրյան» համերգասրահ

    Նոր նախագիծ` շքեղ 3D անիմացիաներով և  լուսային էֆեկտներով Չայկովսկու «ՇՉԵԼԿՈւՆՉԻԿ»-ը Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի  կատարմամբ կներկայացվի «Արամ Խաչատրյան» համերգասրահում:  Ծրագրում. Պ.Չայկովսկի` «Շելկունչիկ» Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբ Գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան

  • Չրք 18

    ԱԶՆԱՎՈՒՐ 100

    18 Դեկտեմբերի, 2024 @ 19:00 - 21:00
    «Արամ Խաչատրյան» համերգասրահ

    Համերգ՝ նվիրված Շառլ Ազնավուրի 100-ամյա հոբելյանին, ֆրանսիական DirectoProd ընկերության համագործակցությամբ:   Ծրագրում.   – MEDDLEY LA BOHEME – UNE VIE D’AMOUR ( DUO ) – PARIS AU MOIS D’AOUT – LA BOHEME – TU T’LAISSES ALLER – LES DEUX GUITARES – HIER ENCORE – A MA FILLE – SA JEUNESSE – LA MAMMA – MOURIR […]

  • Երկ 9

    Գոհար Գասպարյանի անվան մեներգիչների համահայկական 9-րդ մրցույթի ԳԱԼԱ ՀԱՄԵՐԳ

    9 Դեկտեմբերի, 2024 @ 19:00 - 10 Դեկտեմբերի, 2024 @ 21:00
    «Արամ Խաչատրյան» համերգասրահ

    Գոհար Գասպարյանի անվան մեներգիչների համահայկական 9-րդ մրցույթի ԳԱԼԱ ՀԱՄԵՐԳ (նվիրված Գոհար Գասպարյանի 100-ամյակին) Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբ Գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան

  • Ուր 6

    Անվանի դիրիժոր Օկսանա Լինիվը՝ ՀԱՖՆ-ի հետ

    6 Դեկտեմբերի, 2024 @ 19:00 - 21:00
    «Արամ Խաչատրյան» համերգասրահ

    Ծրագրում. Հ.Հավրիլեց՝ „Canticum“ լարային նվագախմբի համար Ռ.Շտրաուս՝ «Չորս վերջին երգ» /24-26 ր./ Ա.Դվորժակ՝ Սիմֆոնիա թիվ 9 («Նոր աշխարհից») /43-45 ր./ Մենակատար՝ Հրաչուհի Բասենց, սոպրանո Դիրիժոր՝ Օկսանա Լինիվ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբ Գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան

  • Կիր 1

    Վիվալդի՝ Տարվա եղանականեր

    1 Դեկտեմբերի, 2024 @ 19:00 - 21:00
    «Արամ Խաչատրյան» համերգասրահ

    Ծրագրում. Ա.Վիվալդի՝ Տարվա եղանակներ /40-42 ր./ Մասնակցությամբ՝ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի երաժիշտներ Մենակատար՝ Անուշ Նիկողոսյան, ջութակ

  • Նոյեմբերի 2024

  • Չրք 27

    Համերգ՝ նվիրված Դավիթ Ղազարյանի 85-ամյակին

    27 Նոյեմբերի, 2024 @ 19:00 - 21:00
    «Արամ Խաչատրյան» համերգասրահ

    Ծրագրում. Վ.Ա.Մոցարտ՝ Դաշնամուրի կոնցերտ թիվ 27 /32 ր./ 1. Allegro 2. Larghetto 3. Allegro Ֆ.Մենդելսոն՝ Սիմֆոնիա թիվ 4 («Իտալական») /32-34 ր./ Մենակատար՝ Ֆինգին Քոլինս, դաշնամուր Դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբ Գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան

  • Կիր 17

    Համերգ՝ նվիրված կոմպոզիտոր Լևոն Չաուշյանի հիշատակին

    17 Նոյեմբերի, 2024 @ 19:00 - 21:00
    «Արամ Խաչատրյան» համերգասրահ

    Ծրագրում. Լ.Չաուշյան: Ջութակի կոնցերտ Լ.Չաուշյան: Կոնցերտ դաշնամուրի և լարային նվագախմբի համար թիվ 1 Լ.Չաուշյան: Սերենադ՝ «Սերենադին» լարային նվագախմբի համար Մենակատարներ՝ Անուշ Նիկողոսյան, ջութակ Անահիտ Չաուշյան, դաշնամուր Դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբ Գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան

  • Հնգ 14

    Համերգ՝ նվիրված Ռոբերտ Ամիրխանյանի 85-ամյակին

    14 Նոյեմբերի, 2024 @ 07:00 - 21:00
    «Արամ Խաչատրյան» համերգասրահ

    Ծրագրում. Ռոբերտ Ամիրխանյան՝ «Կանտատ սիրո» Մենակատար՝ Սեդա Ամիր-Կարայան, կոնտրալտո Դիրիժոր՝ Ֆրից Կրեմեր Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբ Գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան

  • Հոկտեմբերի 2024

  • Չրք 30

    Երևանյան 16րդ. միջազգային երաժշտական փառատոնի փակման համերգ

    30 Հոկտեմբերի, 2024 @ 19:00 - 21:00
    «Արամ Խաչատրյան» համերգասրահ

    Ծրագրում. Ա.Դվորժակ՝ Ռեքվիեմ /96-100 ր./ Մենակատարներ՝ Աննա Ագլատովա, սոպրանո Ալինա Չերտաշ, մեցցո-սոպրանո Տիգրան Մելքոնյան, տենոր Յան Մարտինիկ, բաս Դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբ Գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Հովհաննես Չեքիջյան Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբ Գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան

  • Հնգ 24

    Ինգո Մեցմախերը և Բարրի Դուգլասը՝ ՀԱՖՆ-ի հետ

    24 Հոկտեմբերի, 2024 @ 19:00 - 21:00
    «Արամ Խաչատրյան» համերգասրահ

    Ծրագրում՝ Բ.Մարտինու՝ Լիդիցեի հուշահամալիր (հայաստանյան պրեմիերա) /7-9 ր./ Բ.Բարտոկ՝ Դաշնամուրի կոնցերտ թիվ 3 (հայաստանյան պրեմիերա) /23-25 ր./ Ա.Դվորժակ՝ Սիմֆոնիա թիվ 8 /42 ր./ Մենակատար՝ Բարրի Դուգլաս, դաշնամուր Դիրիժոր՝ Ինգո Մեցմախեր Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբ Գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան

  • Կիր 20

    Մենահամերգ. Սվետլանա Նավասարդյան

    20 Հոկտեմբերի, 2024 @ 19:00 - 21:00
    «Արամ Խաչատրյան» համերգասրահ

    Համերգ՝ նվիրված Կոմիտասի 155-ամյակին Իմ Կոմիտասը… Հայի ճախրող հոգու ամենապոետիկ մարմնացումը… Աղբյուրների կարկաչյունն առած ու բույրը դաշտի ծաղիկների, մաքրությունը՝ վաղորդյան ցողի, խնդում է նա ու թաԽծում երգում անավարտ ցաքուցրիվ թափվող անձրեւի կաթիլների… Սվետլանա Նավասարդյան. Հատված «Իմ Կոմիտասը» էսսեից Ծրագրում. Վ․Ա․Մոցարտ` Ֆանտազիա ռե մինոր K 397 Ռ․Շուման` «Դավիդսբյունդլերների պարերը» 18 կերպարային պիեսներ, երկ 6 Կոմիտաս` Յոթ պար […]

  • Previous Համերգներ
  • Այսօր
  • Next Համերգներ
  • Google Calendar
  • iCalendar
  • Outlook 365
  • Outlook Live
  • Export .ics file
  • Export Outlook .ics file
  • Հետադարձ կապ
  • Հոդվածներ
  • Ձայնագրություններ
  • Հովանավորներ
  • Ընկերներ
  • Հայտարարություններ
  • Հետադարձ կապ
  • Հոդվածներ
  • Ձայնագրություններ
  • Հովանավորներ
  • Ընկերներ
  • Հայտարարություններ

Բաժանորդագրվել

Կապ

Արամ Խաչատրյան համերգասրահ
Մաշտոցի պողոտա 46
Երևան 0002 Հայաստան
Հեռ.՝ +374 11 54 07 06

Մամուլի և հասարակայնության հետ կապերի բաժին
Հեռ./Ֆաքս՝ +374 11 56 29 00

Տոմսարկղ՝
+374 11 54 57 42,
+374 77 67 72 26

Սոցիալական կայքեր

Facebook Instagram Youtube Apple Spotify Telegram Pinterest Youtube

ՀՀ Կրթության, գիտության,
մշակույթի և սպորտի նախարարություն

© 2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՖԻԼՀԱՐՄՈՆԻԿ ՆՎԱԳԱԽՈՒՄԲ