Skip to content
Armenian National Philharmonic Orchestra
12 համերգներ found.

«Արամ Խաչատրյան» համերգասրահ

« All Համերգներ

Արամ Խաչատրյան համերգասրահը Երևանի ճարտարապետական գոհարներից է: Հայ մեծանուն ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանն ի սկզբանե այն նախագծել է ձմեռային և ամառային դահլիճների տեսքով` երկու ամֆիթատրոններով, որոնք բաժանված կլինեին իրենց բեմերով: Հատուկ առիթներով այս երկու բեմերը և դահլիճները պիտի միավորվեին` կազմելով 3000 հանդիսականի համար նախատեսված սրահ (ներկայումս Թամանյանի նախագծած շինության կեսը զբաղեցնում է Երևանի օպերային թատրոնը, իսկ մյուս կեսը` Արամ Խաչատրյան համերգասրահը):

Շինության նախագիծը և մակետը 1937թ. ներկայացվեցին Փարիզի համաշխարհային ցուցահանդեսին և արժանացան գլխավոր մրցանակի (Ոսկե մեդալ): Ցավոք, տեխնիկական խնդիրները և առկա պայմանները, ինչպես նաև 1936թ. Թամանյանի անսպասելի մահը կանխեցին նախագծի լիարժեք իրականացումը:

Սկսվեց Համաշխարհային պատերազմը և շինարարությունը կանգ առավ: Պատերազմի ավարտից հետո շենքի կառուցման պատասխանատվությունը հանձն առավ ճարտարապետի որդին՝ Գևորգ Թամանյանը: Երկրորդ փուլում, ամառային թատրոնի կառուցման ընթացքում, երբ ավարտված էր նրա երկաթ-բետոնե կմախքը, հանձնարարություն եղավ շենքի այդ մասը դարձնել համերգային դահլիճ, որն իր դռները բացեց 1953թ.-ի մայիսի 17-ին Հայֆիլհարմոնիայի Մեծ դահլիճ անվան տակ, որը չփոխեց շենքի բարձր վարպետությամբ կերտված ծավալատարածական կերպարը:

Հետագայում, 1979թ.-ին, Հայկական Հանրապետության Մինիստրների խորհուրդը որոշում է հայ նշանավոր կոմպոզիտոր, դիրիժոր, մանկավարժ Արամ Խաչատրյանի հիշատակը հավերժացնելու նպատակով նրա անունը շնորհել Հայֆիլհարմոնիայի Մեծ համերգասրահին:

1981-1983թթ. շենքը լիովին վերակառուցվեց և նորացվեց: Հետագայում ենթակա կառույցները և հանդերձասենյակները վերանորոգվեցին հայկական մարմարով և էլեգանտ փայտով: Համերգասրահը վերակազմվեց նոր նստարաններով, փոխվեցին հին լուսամփոփները, բեմը վերազինվեց ժամանակակից հարմարանքներով:

Այսօր Արամ Խաչատրյան համերգասրահը նախատեսված է 1300 հանդիսականի համար: Այլ նշանավոր կառույցների պես շենքի սկզբնական տեսքը նշանակալից փոփոխություններ կրեց: Նախասրահի բացառիկ հատակը, նախագծված լինելով որպես համերգասրահի զարդ, ի սկզբանե մտածված էր որպես երկշերտ ապակե կոմպոզիցիա: Մի շերտը պետք է ծառայեր որպես համերգասրահի հատակ և պետք է ձևավորված լիներ հայկական գորգի նմանությամբ: Մյուսը պետք է լիներ նեքևում գտնվող սրճարանի առաստաղը և պատած լիներ հատուկ ապակիով (corporeal, flesh-colored glass): Երկու շերտերի միջև պետք է տեղադրված լինեին սրճարանի տարածքը լուսավորող լուսամփոփներ: Համապատասխան տեխնիկական միջոցների բացակայության պատճառով այս նախագծից ստիպված եղան հրաժարվել:

Ալեքսանդր Թամանյանի որոշ ժամանակակիցներ զգացին, որ արտաքին պատերի շրջանագիծը պետք է զարդարված լինի քանդակներով: Շինության մակետի վրա քանդակներն առկա էին, բայց հետագա աշխատանքների ընթացքում Թամանյանը որոշեց, որ դրանք անհարկի են:

Համերգասրահի առջևում գտնվում է Արամ Խաչատրյանի արձանը (հեղինակ` Յուրի Պետրոսյան), որ տեղադրվել է 1999թ. հունիսի 6-ին` կոմպոզիտորի ծննդյան առիթով: Այս քանդակը լրացնում է Ֆրանսիայի հրապարակի տպավորիչ տեսարանը:

Համերգասրահի տարողունակությունը

Ամֆիթատրոն` 317 տեղ
Պարտեր` 580 տեղ
Թատերահարթակ` 320 տեղ
Թատերահարթակի աջ և ձախ օթյակներ` 31, 30 տեղ
Տնօրինական օթյակ` 18, 14 տեղ
Կառավարական օթյակ` 18, 19 տեղ

Համերգներ at this venue

Այսօր
  • Հոկտեմբերի 2023

  • Չրք 25

    Ռամոն Վարգաս

    25 Հոկտեմբերի, 2023 @ 19:00 - 21:00
    «Արամ Խաչատրյան» համերգասրահ

    Ծրագրում. Ա բաժին    — Վ.Ա.Մոցարտ՝ «Դոն Ժուան» օպերայի նախերգանք  — Վ.Ա.Մոցարտ՝ Դոն Օտտավիոյի արիան “Il mio tesoro intanto” «Դոն Ժուան» օպերայից    — Գ.Դոնիցետտի՝ Նեմորինոյի ռոմանսը “Una furtiva agrima” «Սիրո ըմպելիք» օպերայից     — Ջ.Ռոսսինի՝ «Գող կաչաղակը» օպերայի նախերգանք    — Ջ.Վերդի՝ Յակոպոյի արիան և կաբալետտան “Dal più remoto esilio… Odio solo ed odio atroce” […]

  • Ուր 20

    Կամերային երաժշտության երեկո Հայաստանում Իտալիայի դեսպանության համագործակցությամբ

    20 Հոկտեմբերի, 2023 @ 19:00 - 21:00
    «Արամ Խաչատրյան» համերգասրահ

    Կամերային երաժշտության երեկո Հայաստանում Իտալիայի դեսպանության համագործակցությամբ Ծրագրում. Կամիլ Սեն-Սանս՝Սոնատ թավջութակի և դաշնամուրի համար թիվ 1, երկ 32 — Allegro — Andante tranquillo e sostenuto — Allegro moderato Ալեքսանդր Հարությունյան՝Պոեմ թավջութակի և դաշնամուրի համար Գվիդո Ալբերտո Ֆանո՝Սոնատ թավջութակի և դաշնամուրի համար երկ 7 — Allegro molto moderato — Andante — Allegretto con variazioni — Allegro […]

  • Երկ 16

    Հայաստանի կամերային երաժիշտներ

    16 Հոկտեմբերի, 2023 @ 19:00 - 21:00
    «Արամ Խաչատրյան» համերգասրահ

    Ծրագիր. Մենդելսոն՝ կոնցերտ ջութակի, դաշնամուրի և լարայինների համար -I. Allegro -II. Adagio -III. Allegro molto Մենակատարներ՝ Անուշ Նիկողոսյան, ջութակ Ռոբերտո Պրոսեդա, դաշնամուր Մանսուրյան՝ Ռոմանս Մենդելսոն՝ Օկտետ մի բեմոլ մաժոր, երկ. 20 -Allegro moderato ma con fuoco -Andante -Scherzo: Allegro Leggerissimo -Presto Մենակատարներ՝ Անուշ Նիկողոսյան, ջութակ Ռոբերտո Պրոսեդա, դաշնամուր Կատարողներ՝ Անուշ Նիկողոսյան, ջութակ Կարմեն Թոսունյան, ջութակ […]

  • Հնգ 12

    Համերգ՝ նվիրված Իսպանիայի Ազգային օրվան

    12 Հոկտեմբերի, 2023 @ 19:00 - 21:00
    «Արամ Խաչատրյան» համերգասրահ

    Համերգ՝ նվիրված Իսպանիայի Ազգային օրվան Հայաստանում Իսպանիայի դեսպանության աջակցությամբ և Հայաստանում Primavera Foundation-ի համագործակցությամբ Ծրագիր. Ֆորե՝ Պավան Մանուել դե Ֆալյա՝ «Գիշերները Իսպանիայի այգիներում» դաշնամուրի և նվագախմբի համար — En el Generalife  — Danza lejana  — En los jardines de la Sierra de Córdoba Տուրինա՝ Ֆանտաստիկական պարեր — Exaltación — Ensueños — Orgía Մանուել դե Ֆայա` «Եռանկյունի […]

  • Հնգ 5

    Ջազի սերունդ

    5 Հոկտեմբերի, 2023 @ 19:00 - 21:00
    «Արամ Խաչատրյան» համերգասրահ

    Երևանյան 15-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում հոկտեմբերի 5-ին՝ ժամը 19:00-ին Արամ Խաչատրյան համերգասրահում հանդես կգան ջազային անվանի երաժիշտներ. Լևոն Մալխասյան, դաշնամուր / ՀՀ ժող. արտիստ Վահագն Հայրապետյան, դաշնամուր / ՀՀ արվեստի վաստ. գործիչ Դանիիլ Կրամեր, դաշնամուր / ՌԴ ժող. արտիստ Նիկողայոս Վարդանյան, կոնտրաբաս  Արման Մնացականյան, հարվածային գործիքներ

  • Երկ 2

    Համերգ՝ նվիրված Գերմանիայի միավորման օրվան

    2 Հոկտեմբերի, 2023 @ 19:00 - 21:00
    «Արամ Խաչատրյան» համերգասրահ

    𝐆𝐑𝐀𝐌𝐌𝐘 մրցանակակիր, ֆենոմենալ ջութակահար Ավգուստին Հադելիխը բացառիկ համերգով վերադառնում է Հայաստան: Համերգ՝ նվիրված Գերմանիայի միավորման օրվան Ծրագրում. Մենդելսոն՝ Կոնցերտ ջութակի և նվագախմբի համար ընդմիջում Բրամս՝ Սիմֆոնիա թիվ 4 Դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան Մենակատար՝ Ագուստին Հադելիխ, ջութակ (Գերմանիա/ԱՄՆ)

  • Սեպտեմբերի 2023

  • Հնգ 28

    Սերգեյ Խաչատրյան

    28 Սեպտեմբերի, 2023 @ 19:00 - 21:00
    «Արամ Խաչատրյան» համերգասրահ

    Երևանյան 15-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում անվանի ջութակահար Սերգեյ Խաչատրյանը Հայաստանի Ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ հանդես կգա աննախադեպ շրջագայությամբ Հայաստանի մարզերում: Շրջագայությունը կեզրափակվի երևանյան համերգով: Ծրագիր. Արամ Խաչատրյան` Ջութակի կոնցերտ Հատվածներ «Սպարտակ» բալետից -Ադաջո -Հադեսցի աղջիկների պարը և Սպարտակի հաղթանակը Հատվածներ «Դիմակահանդես» դրամայի երաժշտությունից -Վալս -Նոկտյուրն -Մազուրկա -Ռոմանս -Գալոպ Դիրիժոր՝ Ստանիսլավ Կոչանովսկի Մենակատար՝ Սերգեյ Խաչատրյան, ջութակ

  • Ուր 15

    Երևանյան 15-րդ միջազգային երաժշտական փառատոնի բացման համերգ

    15 Սեպտեմբերի, 2023 @ 19:00 - 21:00
    «Արամ Խաչատրյան» համերգասրահ

    Երևանյան միջազգային երաժշտական փառատոն նվիրված Արամ Խաչատրյանի 120-ամյակին: Փառատոնի բացման համերգ Ծրագիր Խաչատրյան՝ Սիմֆոնիա թիվ 1 / 40ր. / Պրոկոֆև՝ Դաշնամուրի կոնցերտ թիվ 3 / 30ր. / Դիրիժոր՝ Վալենտին Ուրյուպին Մենակատար՝ Դմիտրի Մասլեև (Ռուսաստան)

  • Հուլիսի 2023

  • Չրք 19

    ՋԱԶԸ ՏԱՆԻՔՈՒՄ

    19 Հուլիսի, 2023 @ 21:00 - 23:00
    «Արամ Խաչատրյան» համերգասրահ

    Վահագն Հայրապետյան  ARMENIAN COLORS QUARTET “Khachaturian & Jazz Connection” Վահագն Հայրապետյան, դաշնամուր, վոկալ Ավագ Մարգարյան, ազգային գործիքներ Միխաիլ Ֆոմինիխ, կոնտրաբաս Կարեն Քոչարյան, հարվածային գործիքներ Տոմսի արժեքը ներառում է հայկական գինու հյուրասիրություն Ամբողջ համերգի ընթացքում կունենաք հնարավորություն վայելելու NAO Wines հայկական արտադրության անմահական գինի:

  • Հնգ 6

    ՀԲԸՄ-ը բացահայտում է տաղանդներ

    6 Հուլիսի, 2023 @ 19:00 - 21:00
    «Արամ Խաչատրյան» համերգասրահ

    Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբ (Գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյան) Ծրագիր և կատարողներ. Սարասատե՝ Ինտրոդուկցիա և տարանտելլա | Եվա Վարոսյան, ջութակ Պոպպեր՝ Հունգարական ռապսոդիա թավջութակի և նվագախմբի համար | Մարի Հակոբյան, թավջութակ Լալո՝ Իսպանական սիմֆոնիա, 1-ին մաս | Ինգա Հովհաննիսյան, ջութակ Մանգանի՝ Ռոմանս | Միքայել Հարությունյան, սաքսոֆոն Բախ՝ Մենուետ և սկերցո հ-moll սյուիտից | […]

  • Հունիսի 2023

  • Ուր 30

    Գալա համերգ՝ «ԱՌԱՋԻՆՆԵՐԸ»

    30 Հունիսի, 2023 @ 19:00 - 21:00
    «Արամ Խաչատրյան» համերգասրահ

    Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբ Գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր`Էդուարդ Թոփչյան Ծրագիր. Ա. Կ. Լյադով՝ «Կախարդական լիճը» Ս.Վ. Ռախմանինով՝ Դաշնամուրի կոնցերտ թիվ 1, fis-moll, երկ 1, 1-ին մաս Մենակատար՝ Լեվ Բակիրով, Ռախմանինովի անվան երիտասարդական մրցույթի Գրան Պրի մրցանակակիր Պ.Ի. Չայկովսկի՝ Ջութակի կոնցերտ, ռե մաժոր, երկ 35, 2-րդ և 3-րդ մասեր Մենակատար՝ Սերգեյ Դոգադին, Չայկովսկու անվան XVI-րդ միջազգային մրցույթի […]

  • Ուր 23

    Ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ Ռայնհարդ Զեեհաֆերի ղեկավարությամբ

    23 Հունիսի, 2023 @ 19:00 - 21:00
    «Արամ Խաչատրյան» համերգասրահ

    Ծրագիր. Մենդելսոն՝ «Խաղաղ ծով և երջանիկ նավարկություն» նախերգանք / 15ր. / Բրուխ՝ Ջութակի կոնցերտ սոլ մինոր / 25ր. / Ընդմիջում Բրամս՝ Սիմֆոնիա թիվ 2 / 45ր. / Մենակատար՝ Ասի Մատաթիաս, ջութակ Դիրիժոր՝ Ռայնհարդ Զեեհաֆեր

  • Previous Համերգներ
  • Այսօր
  • Next Համերգներ
  • Google Calendar
  • iCalendar
  • Outlook 365
  • Outlook Live
  • Export .ics file
  • Export Outlook .ics file
  • Հետադարձ կապ
  • Հոդվածներ
  • Ձայնագրություններ
  • Հովանավորներ
  • Ընկերներ
  • Հայտարարություններ
  • Հետադարձ կապ
  • Հոդվածներ
  • Ձայնագրություններ
  • Հովանավորներ
  • Ընկերներ
  • Հայտարարություններ

Բաժանորդագրվել

Կապ

Արամ Խաչատրյան համերգասրահ
Մաշտոցի պողոտա 46
Երևան 0002 Հայաստան
Հեռ.՝ +374 11 54 07 06

Մամուլի և հասարակայնության հետ կապերի բաժին
Հեռ./Ֆաքս՝ +374 11 56 29 00

Տոմսարկղ՝
+374 11 54 57 42,
+374 77 67 72 26

Սոցիալական կայքեր

Facebook Instagram Youtube Apple Spotify Telegram Pinterest Youtube

ՀՀ Կրթության, գիտության,
մշակույթի և սպորտի նախարարություն

© 2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՖԻԼՀԱՐՄՈՆԻԿ ՆՎԱԳԱԽՈՒՄԲ