Skip to content
Armenian National Philharmonic Orchestra
12 համերգներ found.

«Արամ Խաչատրյան» համերգասրահ

« All Համերգներ

Արամ Խաչատրյան համերգասրահը Երևանի ճարտարապետական գոհարներից է: Հայ մեծանուն ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանն ի սկզբանե այն նախագծել է ձմեռային և ամառային դահլիճների տեսքով` երկու ամֆիթատրոններով, որոնք բաժանված կլինեին իրենց բեմերով: Հատուկ առիթներով այս երկու բեմերը և դահլիճները պիտի միավորվեին` կազմելով 3000 հանդիսականի համար նախատեսված սրահ (ներկայումս Թամանյանի նախագծած շինության կեսը զբաղեցնում է Երևանի օպերային թատրոնը, իսկ մյուս կեսը` Արամ Խաչատրյան համերգասրահը):

Շինության նախագիծը և մակետը 1937թ. ներկայացվեցին Փարիզի համաշխարհային ցուցահանդեսին և արժանացան գլխավոր մրցանակի (Ոսկե մեդալ): Ցավոք, տեխնիկական խնդիրները և առկա պայմանները, ինչպես նաև 1936թ. Թամանյանի անսպասելի մահը կանխեցին նախագծի լիարժեք իրականացումը:

Սկսվեց Համաշխարհային պատերազմը և շինարարությունը կանգ առավ: Պատերազմի ավարտից հետո շենքի կառուցման պատասխանատվությունը հանձն առավ ճարտարապետի որդին՝ Գևորգ Թամանյանը: Երկրորդ փուլում, ամառային թատրոնի կառուցման ընթացքում, երբ ավարտված էր նրա երկաթ-բետոնե կմախքը, հանձնարարություն եղավ շենքի այդ մասը դարձնել համերգային դահլիճ, որն իր դռները բացեց 1953թ.-ի մայիսի 17-ին Հայֆիլհարմոնիայի Մեծ դահլիճ անվան տակ, որը չփոխեց շենքի բարձր վարպետությամբ կերտված ծավալատարածական կերպարը:

Հետագայում, 1979թ.-ին, Հայկական Հանրապետության Մինիստրների խորհուրդը որոշում է հայ նշանավոր կոմպոզիտոր, դիրիժոր, մանկավարժ Արամ Խաչատրյանի հիշատակը հավերժացնելու նպատակով նրա անունը շնորհել Հայֆիլհարմոնիայի Մեծ համերգասրահին:

1981-1983թթ. շենքը լիովին վերակառուցվեց և նորացվեց: Հետագայում ենթակա կառույցները և հանդերձասենյակները վերանորոգվեցին հայկական մարմարով և էլեգանտ փայտով: Համերգասրահը վերակազմվեց նոր նստարաններով, փոխվեցին հին լուսամփոփները, բեմը վերազինվեց ժամանակակից հարմարանքներով:

Այսօր Արամ Խաչատրյան համերգասրահը նախատեսված է 1300 հանդիսականի համար: Այլ նշանավոր կառույցների պես շենքի սկզբնական տեսքը նշանակալից փոփոխություններ կրեց: Նախասրահի բացառիկ հատակը, նախագծված լինելով որպես համերգասրահի զարդ, ի սկզբանե մտածված էր որպես երկշերտ ապակե կոմպոզիցիա: Մի շերտը պետք է ծառայեր որպես համերգասրահի հատակ և պետք է ձևավորված լիներ հայկական գորգի նմանությամբ: Մյուսը պետք է լիներ նեքևում գտնվող սրճարանի առաստաղը և պատած լիներ հատուկ ապակիով (corporeal, flesh-colored glass): Երկու շերտերի միջև պետք է տեղադրված լինեին սրճարանի տարածքը լուսավորող լուսամփոփներ: Համապատասխան տեխնիկական միջոցների բացակայության պատճառով այս նախագծից ստիպված եղան հրաժարվել:

Ալեքսանդր Թամանյանի որոշ ժամանակակիցներ զգացին, որ արտաքին պատերի շրջանագիծը պետք է զարդարված լինի քանդակներով: Շինության մակետի վրա քանդակներն առկա էին, բայց հետագա աշխատանքների ընթացքում Թամանյանը որոշեց, որ դրանք անհարկի են:

Համերգասրահի առջևում գտնվում է Արամ Խաչատրյանի արձանը (հեղինակ` Յուրի Պետրոսյան), որ տեղադրվել է 1999թ. հունիսի 6-ին` կոմպոզիտորի ծննդյան առիթով: Այս քանդակը լրացնում է Ֆրանսիայի հրապարակի տպավորիչ տեսարանը:

Համերգասրահի տարողունակությունը

Ամֆիթատրոն` 317 տեղ
Պարտեր` 580 տեղ
Թատերահարթակ` 320 տեղ
Թատերահարթակի աջ և ձախ օթյակներ` 31, 30 տեղ
Տնօրինական օթյակ` 18, 14 տեղ
Կառավարական օթյակ` 18, 19 տեղ

Համերգներ at this venue

Այսօր
  • Փետրվարի 2024

  • Չրք 14

    ՖԻԼՄյուզիք

    14 Փետրվարի, 2024 @ 19:00 - 21:00
    «Արամ Խաչատրյան» համերգասրահ

    𝐅𝐈𝐋𝐌𝐮𝐬𝐢𝐜 — Հոլիվուդյան լավագույն ֆիլմերի ճանաչված սաունդթրեքերը կհնչեն Հայաստանի ազգային Ֆիլհարմոնիկի կատարմամբ: Ծրագրում կհնչեն Հանս Ցիմերի և Ջոն Ուիլյամսի ստեղծագործությունները՝ հետևյալ ֆիլմերից` կինոկադրերի ուղեկցությամբ: Ծրագրում. Հարրի Փոթեր | Բեթմեն | Կարիբյան ծովի ծովահենները | Սկիզբ  Դա Վինչիի ծածկագիրը | Առյուծ արքան | Գլադիատոր | Ինտերստելլար | Արթուր արքան | Հրեշտակներ և դևեր | Ժայռը | Աստղային պատերազմներ | Շինդլերի […]

  • Շբթ 10

    Դաշնակահար Արմեն Բաբախանյանի ելույթը ՀԱՖՆ-ի հետ

    10 Փետրվարի, 2024 @ 19:00 - 21:00
    «Արամ Խաչատրյան» համերգասրահ

    Ծրագրում. Բեթհովեն՝ «Էգմոնտ» նախերգանք Մոցարտ` Դաշնամուրի կոնցերտ թիվ 20 Շուբերտ՝ Սիմֆոնիա թիվ 9 Դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան Մենակատար՝ Արմեն Բաբախանյան, դաշնամուր

  • Հունվարի 2024

  • Կիր 14

    CHRISTMAS SINATRA / MARVIN MUONEKE

    14 Հունվարի, 2024 @ 19:00 - 21:00
    «Արամ Խաչատրյան» համերգասրահ

    Սուրբ Ծննդյան համերգ՝ Ֆրենկ Սինատրայի հայտնի երգեր Մարվին Մուոնեկեի և Քելլի Յանգի մասնակցությամբ (Մեծ Բրիտանիա) Կարեն Անանյան, դաշնամուր Վարդուհի Մինասյան, դիրիժորի ասիստենտ Դիրիժոր՝ Երվանդ Երզնկյան

  • Շբթ 13

    CHRISTMAS SINATRA / MARVIN MUONEKE

    13 Հունվարի, 2024 @ 19:00 - 21:00
    «Արամ Խաչատրյան» համերգասրահ

    Սուրբ Ծննդյան համերգ՝ Ֆրենկ Սինատրայի հայտնի երգեր Մարվին Մուոնեկեի և Քելլի Յանգի մասնակցությամբ (Մեծ Բրիտանիա) Կարեն Անանյան, դաշնամուր Վարդուհի Մինասյան, դիրիժորի ասիստենտ Դիրիժոր՝ Երվանդ Երզնկյան

  • Չրք 10

    ՊԵՏՅԱՆ ԵՎ ԳԱՅԼԸ

    10 Հունվարի, 2024 @ 17:00 - 19:00
    «Արամ Խաչատրյան» համերգասրահ

    Ծրագրում. Ս. Պրոկոֆև՝ «Պետյան և Գայլը» սիմֆոնիկ հեքիաթ Պատմիչ՝ Նարեկ Դուրյան Դիրիժոր՝ Ռուբեն Ասատրյան

  • Կիր 7

    «ՏԱՆԸ ՄԵՆԱԿ» Ֆիլմի երաժշտություն

    7 Հունվարի, 2024 @ 19:00 - 21:00
    «Արամ Խաչատրյան» համերգասրահ

    Եվ վերջապե՜ս, այդքան սպասված «Տանը Մենակ» համերգային նախագծի տոմսերն արդեն վաճառքում են և սպառվում են կայծակնային արագությամբ: Դիրիժոր՝ Ռուբեն Ասատրյան

  • Դեկտեմբերի 2023

  • Հնգ 28

    «ՏԱՆԸ ՄԵՆԱԿ» Ֆիլմի երաժշտություն

    28 Դեկտեմբերի, 2023 @ 19:00 - 21:00
    «Արամ Խաչատրյան» համերգասրահ

    Եվ վերջապե՜ս, այդքան սպասված «Տանը Մենակ» համերգային նախագծի տոմսերն արդեն վաճառքում են և սպառվում են կայծակնային արագությամբ: Դիրիժոր՝ Ռուբեն Ասատրյան

  • Ուր 1

    Tete-A-Tete

    1 Դեկտեմբերի, 2023 @ 19:00 - 21:00
    «Արամ Խաչատրյան» համերգասրահ

    Ծրագրում. Վիվալդի՝ ‹‹Տարվա եղանակներ›› Վիվալդի՝ Տրիո սոնատ ռե մինոր, RV 63 Հայդն՝ Լարային քառյակ թիվ 5, երկ.76 Մենակատար՝ Անուշ Նիկողոսյան, ջութակ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի երաժիշտներ` Նարեկ Ավագյան, ֆլեյտա Կարմեն Թոսունյան, ջութակ Նարեկ Սահակյան, ջութակ Հայկ Տեր-Հովհաննիսյան, ալտ Միքայել Նավասարդյան, թավջութակ Վահե Դանիելյան, թավջութակ Կարեն Խաչատրյան, կոնտրաբաս Հռիփսիմե Աղաքարյան, չեմբալո

  • Նոյեմբերի 2023

  • Հնգ 9

    Համերգ՝ Միջազգային հյուրախաղերից առաջ

    9 Նոյեմբերի, 2023 @ 19:00 - 21:00
    «Արամ Խաչատրյան» համերգասրահ

    Ծրագրում. — Արամ Խաչատրյան՝ Հատվածներ «Սպարտակ» բալետից — Արամ Խաչատրյան՝ Ջութակի կոնցերտ — Սերգեյ Ռախմանինով՝ Սիմֆոնիա թիվ 2, երկ 27 Մենակատար՝ Անուշ Նիկողոսյան, ջութակ Դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան

  • Շբթ 4

    Կամերային երաժշտության երեկո՝ Արամ Խաչատրյանի վերջին հեղինակային համերգի ծրագրով

    4 Նոյեմբերի, 2023 @ 19:00 - 21:00
    «Արամ Խաչատրյան» համերգասրահ

    Ծրագրում` Արամ Խաչատրյան Դաշնամուրի սոնատ Կատ. Հայկ Մելիքյան, դաշնամուր Տրիո կառնետի, ջութակի և դաշնամուրի համար Կատարողներ` Արսեն Գրիգորյան, կլարնետ Աստղիկ Վարդանյան, ջութակ Անահիտ Դիլբարյան, դաշնամուր  Տոկատ Կատ. Արմինե Գրիգորյան, դաշնամուր Երկու արիա ձայնի և նվագախմբի համար (փոխադրում ձայնի և դաշնամուրի համար) Կատարողներ՝ Արծվիկ Դեմուրչյան, սոպրանո Ելենա Վարդազարյան, դաշնամուր Երեք պիես երկու դաշնամուրի համար Կատարողներ՝ Արմինե […]

  • Ուր 3

    Երևանյան 15-րդ միջազգային երաժշտական փառատոնի փակման համերգ

    3 Նոյեմբերի, 2023 @ 19:00 - 21:00
    «Արամ Խաչատրյան» համերգասրահ

    Երևանյան 15-րդ միջազգային երաժշտական փառատոնի փակման համերգ Ծրագիր. Վերդի՝  «Պարահանդես-դիմակահանդես» օպերա (համերգային կատարում) Դերեր և դերակատարներ Կոմս Ռիկարդո, Բոստոնի նահանգապետ, տենոր` Մարսելո Պուենտե Ռենատո, Ռիկարդոյի քարտուղար, բարիտոն` Բոգդան Բաչու Ամելիա, Ռենատոյի կինը, սոպրանո՝ Եվգենիա Մուրավյովա Ուլրիկա, կախարդուհի, մեցցո սոպրանո` Յուլիա Մեննիբաևա Օսկար, Կոմսի մանկլավիկ, սոպրանո` Оլգա Պուդովա Սիլվանո, նավաստի, բաս՝ Աշոտ Ղանթարջյան Սամուել, դավադիր մարդասպան, բաս` […]

  • Հոկտեմբերի 2023

  • Ուր 27

    Tete-A-Tete

    27 Հոկտեմբերի, 2023 @ 19:00 - 21:00
    «Արամ Խաչատրյան» համերգասրահ

    Tete-a-Tete այն նախագիծն է, որի ժամանակ հանդիսատեսը և երաժիշտները գտնվում են միմյանց շատ մոտ: Երեկոյի ընթացքում կհնչեն. — Գեորգ Ֆիլիպ Տելեման՝ Տրիո ջութակի, թավջութակի և   կոնտինուոյի համար TWV 42-F1, D-dur — Վիվալդի՝ «Տարվա եղանակներ» — Բեթհովեն՝ Լարային կվարտետ թիվ 4, երկ 18 Մենակատար՝ Անուշ Նիկողոսյան, ջութակ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի երաժիշտներ` — Կարմեն Թոսունյան, […]

  • Previous Համերգներ
  • Այսօր
  • Next Համերգներ
  • Google Calendar
  • iCalendar
  • Outlook 365
  • Outlook Live
  • Export .ics file
  • Export Outlook .ics file
  • Հետադարձ կապ
  • Հոդվածներ
  • Ձայնագրություններ
  • Հովանավորներ
  • Ընկերներ
  • Հայտարարություններ
  • Հետադարձ կապ
  • Հոդվածներ
  • Ձայնագրություններ
  • Հովանավորներ
  • Ընկերներ
  • Հայտարարություններ

Բաժանորդագրվել

Կապ

Արամ Խաչատրյան համերգասրահ
Մաշտոցի պողոտա 46
Երևան 0002 Հայաստան
Հեռ.՝ +374 11 54 07 06

Մամուլի և հասարակայնության հետ կապերի բաժին
Հեռ./Ֆաքս՝ +374 11 56 29 00

Տոմսարկղ՝
+374 11 54 57 42,
+374 77 67 72 26

Սոցիալական կայքեր

Facebook Instagram Youtube Apple Spotify Telegram Pinterest Youtube

ՀՀ Կրթության, գիտության,
մշակույթի և սպորտի նախարարություն

© 2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՖԻԼՀԱՐՄՈՆԻԿ ՆՎԱԳԱԽՈՒՄԲ