Skip to content
Armenian National Philharmonic Orchestra
12 համերգներ found.

«Արամ Խաչատրյան» համերգասրահ

« All Համերգներ

Արամ Խաչատրյան համերգասրահը Երևանի ճարտարապետական գոհարներից է: Հայ մեծանուն ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանն ի սկզբանե այն նախագծել է ձմեռային և ամառային դահլիճների տեսքով` երկու ամֆիթատրոններով, որոնք բաժանված կլինեին իրենց բեմերով: Հատուկ առիթներով այս երկու բեմերը և դահլիճները պիտի միավորվեին` կազմելով 3000 հանդիսականի համար նախատեսված սրահ (ներկայումս Թամանյանի նախագծած շինության կեսը զբաղեցնում է Երևանի օպերային թատրոնը, իսկ մյուս կեսը` Արամ Խաչատրյան համերգասրահը):

Շինության նախագիծը և մակետը 1937թ. ներկայացվեցին Փարիզի համաշխարհային ցուցահանդեսին և արժանացան գլխավոր մրցանակի (Ոսկե մեդալ): Ցավոք, տեխնիկական խնդիրները և առկա պայմանները, ինչպես նաև 1936թ. Թամանյանի անսպասելի մահը կանխեցին նախագծի լիարժեք իրականացումը:

Սկսվեց Համաշխարհային պատերազմը և շինարարությունը կանգ առավ: Պատերազմի ավարտից հետո շենքի կառուցման պատասխանատվությունը հանձն առավ ճարտարապետի որդին՝ Գևորգ Թամանյանը: Երկրորդ փուլում, ամառային թատրոնի կառուցման ընթացքում, երբ ավարտված էր նրա երկաթ-բետոնե կմախքը, հանձնարարություն եղավ շենքի այդ մասը դարձնել համերգային դահլիճ, որն իր դռները բացեց 1953թ.-ի մայիսի 17-ին Հայֆիլհարմոնիայի Մեծ դահլիճ անվան տակ, որը չփոխեց շենքի բարձր վարպետությամբ կերտված ծավալատարածական կերպարը:

Հետագայում, 1979թ.-ին, Հայկական Հանրապետության Մինիստրների խորհուրդը որոշում է հայ նշանավոր կոմպոզիտոր, դիրիժոր, մանկավարժ Արամ Խաչատրյանի հիշատակը հավերժացնելու նպատակով նրա անունը շնորհել Հայֆիլհարմոնիայի Մեծ համերգասրահին:

1981-1983թթ. շենքը լիովին վերակառուցվեց և նորացվեց: Հետագայում ենթակա կառույցները և հանդերձասենյակները վերանորոգվեցին հայկական մարմարով և էլեգանտ փայտով: Համերգասրահը վերակազմվեց նոր նստարաններով, փոխվեցին հին լուսամփոփները, բեմը վերազինվեց ժամանակակից հարմարանքներով:

Այսօր Արամ Խաչատրյան համերգասրահը նախատեսված է 1300 հանդիսականի համար: Այլ նշանավոր կառույցների պես շենքի սկզբնական տեսքը նշանակալից փոփոխություններ կրեց: Նախասրահի բացառիկ հատակը, նախագծված լինելով որպես համերգասրահի զարդ, ի սկզբանե մտածված էր որպես երկշերտ ապակե կոմպոզիցիա: Մի շերտը պետք է ծառայեր որպես համերգասրահի հատակ և պետք է ձևավորված լիներ հայկական գորգի նմանությամբ: Մյուսը պետք է լիներ նեքևում գտնվող սրճարանի առաստաղը և պատած լիներ հատուկ ապակիով (corporeal, flesh-colored glass): Երկու շերտերի միջև պետք է տեղադրված լինեին սրճարանի տարածքը լուսավորող լուսամփոփներ: Համապատասխան տեխնիկական միջոցների բացակայության պատճառով այս նախագծից ստիպված եղան հրաժարվել:

Ալեքսանդր Թամանյանի որոշ ժամանակակիցներ զգացին, որ արտաքին պատերի շրջանագիծը պետք է զարդարված լինի քանդակներով: Շինության մակետի վրա քանդակներն առկա էին, բայց հետագա աշխատանքների ընթացքում Թամանյանը որոշեց, որ դրանք անհարկի են:

Համերգասրահի առջևում գտնվում է Արամ Խաչատրյանի արձանը (հեղինակ` Յուրի Պետրոսյան), որ տեղադրվել է 1999թ. հունիսի 6-ին` կոմպոզիտորի ծննդյան առիթով: Այս քանդակը լրացնում է Ֆրանսիայի հրապարակի տպավորիչ տեսարանը:

Համերգասրահի տարողունակությունը

Ամֆիթատրոն` 317 տեղ
Պարտեր` 580 տեղ
Թատերահարթակ` 320 տեղ
Թատերահարթակի աջ և ձախ օթյակներ` 31, 30 տեղ
Տնօրինական օթյակ` 18, 14 տեղ
Կառավարական օթյակ` 18, 19 տեղ

Համերգներ at this venue

Այսօր
  • Հուլիսի 2024

  • Երք 16

    Կոմպոզիտոր Նարինե Զարիֆյանի հոբելյանական երեկո

    16 Հուլիսի, 2024 @ 19:00 - 21:00
    «Արամ Խաչատրյան» համերգասրահ

    Կոմպոզիտոր Նարինե Զարիֆյանի հոբելյանական երեկո Ծրագրում. «Փողոցի արևային կողմում»  Մենակատար՝ Նարեկ Ավագյան, ֆլեյտա  «Ներիր» (խոսք՝ Մարիաննա Գրիգորգանի) Մենակատար՝ Սիրանուշ Գասպարյան, վոկալ  «Էլեգիա» Մենակատար՝ Հակոբ Ջաղացպանյան, կիթառ  «Վոկալիզ»  Մենակատար՝ Սոնա Շահգելդյան, վոկալ «Մեր սիրո աշունը»  Մենակատար՝ Ռուբեն Հախվերդյան, վոկալ  «Կեսգիշեր» Մենակատար՝ Ռուբեն Հախվերդյան, վոկալ  «Ֆանտազիա Սայաթ-Նովայի թեմաներով» Մենակատարներ՝ Հակոբ Խալաթյան, քամանչա; Աստղիկ Սնեցունց, քանոն; Կարեն Գևորգյան, դհոլ «Solea» Մենակատարներ՝ Սիրանուշ Գասպարյան, վոկալ; Կարմեն Թոսունյան, ջութակ; Հակոբ Ջաղացպանյան, կիթառ; Դավիթ Մելքոնյան, սաքսաֆոն […]

  • Ուր 12

    Անվանի դիրիժոր Ջեյմս Փ.Լիուն՝ ՀԱՖՆ-ի հետ

    12 Հուլիսի, 2024 @ 19:00 - 21:00
    «Արամ Խաչատրյան» համերգասրահ

    Համերգ՝ նվիրված Ֆրանսիայի միջազգային օրվան Ծրագրում. Բեռլիոզ՝ «Հռոմեական դիմակահանդես» նախերգանք /8-10 ր./ Սեն-Սանս՝ Դաշնամուրի կոնցերտ թիվ 2 /24-26 ր./ Բեռլիոզ՝ «Ֆանտաստիկական» սիմֆոնիա /56-59 ր./ Մենակատար՝ Լիս դե լա Սալ, դաշնամուր Դիրիժոր՝ Ջեյմս Փ.Լիու Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբ Գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյան

  • Ուր 5

    Անվանի դիրիժոր Վասիլի Պետրենկոն՝ ՀԱՖՆ-ի հետ

    5 Հուլիսի, 2024 @ 19:00 - 21:00
    «Արամ Խաչատրյան» համերգասրահ

    Համերգ՝ Primavera Foundation-ի համագործակցությամբ Ծրագրում. Կառլ Մարիա ֆոն Վեբեր՝ «Էվրիանտե» նախերգանք /8-10 ր./ Ֆ.Մենդելսոն՝ Ջութակի կոնցերտ /27-29 ր./ Ա.Դվորժակ՝ Սիմֆոնիա թիվ 8 /41-43 ր./ Մենակատար՝ Սերգեյ Դոգադին, ջութակ Դիրիժոր՝ Վասիլի Պետրենկո Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբ Գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյան

  • Հունիսի 2024

  • Շբթ 22

    FANTASY ՖԻԼՄԵՐԻ ՍԱՈՒՆԴԹՐԵՔԵՐ

    22 Հունիսի, 2024 @ 20:00 - 22:00
    «Արամ Խաչատրյան» համերգասրահ

    Համերգ՝ Fantasy Film Soundtracks ծրագրով, որի ընթացքում կհնչեն հանրահայտ և բոլորի կողմից սիրված ֆիլմերի երաժշտությունը. Ծրագրում. Harry Potter | Pirates of the Caribbean | Star Wars | Hunger Games | Dune | Transformers | Lord of the Rings | Avatar | Jurassic Park | Game of Thrones. Երևանի Պետական Կամերային Երգչախումբ Գեղարվեստական ղեկավար և խմբավար` Քրիստինա […]

  • Երք 18

    Համերգ՝ ՀԲԸՄ-ն Բացահայտում է տաղանդներ

    18 Հունիսի, 2024 @ 19:00 - 21:00
    «Արամ Խաչատրյան» համերգասրահ

    Հայաստանի Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը և Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը ներկայացնում են. Ծրագրում. Վ.Ա.Մոցարտ՝ Դաշնամուրի կոնցերտ թիվ 23, A-dur, KV 488, 2-րդ մաս (Adagio) Կատարող՝ Լեո Ավանեսյան Ա.Հարությունյան՝ Կոնցերտինո դաշնամուրի և նվագախմբի համար, 1-ին մաս  Կատարող՝ Լուսիա Մուրադյան Ա.Բաբաջանյան՝ Նոկտյուրն դաշնամուրի և նվագախմբի համար Կատարող՝ Մենուա Մելիք-Հայկազյան Վ.Ա.Մոցարտ՝ Դաշնամուրի կոնցերտ թիվ 8, C-dur, 1-ին մաս (Allegro aperto), K.246 Կատարող՝ Հայկ […]

  • Շբթ 15

    Անվանի դիրիժոր Վալենտին Ուրյուպինը՝ ՀԱՖՆ-ի հետ

    15 Հունիսի, 2024 @ 19:00 - 21:00
    «Արամ Խաչատրյան» համերգասրահ

    Ծրագրում. Վ.Ա.Մոցարտ՝ Դաշնամուրի կոնցերտ թիվ 17 /28-31 ր./  Բ.Սմետանա` «Իմ հայրենիք» /73-76 ր./ Մենակատար՝ Բերնդ Գլեմզեր, դաշնամուր Դիրիժոր՝ Վալենտին Ուրյուպին Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբ Գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյան

  • Երկ 10

    Ագուստին Հադելիխը՝ «ԵՐԵՎԱՆ» պատանեկան սիմֆոնիկ նվագախմբի հետ

    10 Հունիսի, 2024 @ 19:00 - 21:00
    «Արամ Խաչատրյան» համերգասրահ

    Երևանի քաղաքապետարանը ներկայացնում է «Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախումբի համերգը գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր մաեստրո Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ: Մասնակցությամբ՝ աշխարհահռչակ ջութակահար, մեր ժամանակների մեծագույն երաժիշտ-կատարող Ագուստին Հադելիխ Ծրագրում. Լ.վ.Բեթհովեն՝ Ջութակի կոնցերտ, ռե մաժոր, երկ 61 /47-50 ր./ Պ.Ի.Չայկովսկի՝ Սիմֆոնիա թիվ 4, ֆա մինոր, երկ 36 /43-46 ր./ Մենակատար՝ Ագուստին Հադելիխ, ջութակ Դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան «Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախումբ Գեղարվեստական ղեկավար և […]

  • Շբթ 1

    ՄՈՒԼՏԵՐԻ ԱՇԽԱՐՀՈՒՄ

    1 Հունիսի, 2024 @ 19:00 - 21:00
    «Արամ Խաչատրյան» համերգասրահ

    Ծրագրում. Մոանա | Ջրահարսը | Ինչպես ընտելացնել վիշապին | Սառցե Սիրտը | Գեղեցկուհին և Հրեշը | Ռապունցել | Մադագասկար | Անաստասիա Մենակատարներ՝ Yan Girls Նարե Ղազարյան Անուշ Բադալյան Եվա Աբրահամյան Նատալի Պողոսյան Էդգար Հակոբյան Հասմիկ Լալայան Էլեն Քալանթարյան Դիրիժոր՝ Յարոսլավ Բիչկով Գեղարվեստական ղեկավար և Երաժշտական պրոդյուսեր՝ Գրիգոր Կյոկչյան Ձայնի պահպանման վոկալ երգչախմբային մասնագիտական դպրոցի սաներ Գեղարվեստական […]

  • Մայիսի 2024

  • Չրք 29

    Piano Battle

    29 Մայիսի, 2024 @ 19:00 - 21:00
    «Արամ Խաչատրյան» համերգասրահ

    Piano Battle — ը հանդիպում է Նվագախմբի հետ  Մենակատար՝ Պաուլ Ցիբիս, դաշնամուր Մենակատար՝ Անդրեաս Քերն, դաշնամուր Դիրիժոր՝ Յարոսլավ Բիչկով Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբ Գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյան

  • Ուր 24

    Դաշնակահարուհի Ջենեբա Քանեհ-Մեյսընը` ՀԱֆՆ-ի հետ

    24 Մայիսի, 2024 @ 19:00 - 21:00
    «Արամ Խաչատրյան» համերգասրահ

    Ծրագրում. Վ. Ա. Մոցարտ՝ Դաշնամուրի կոնցերտ թիվ 23, A-dur, KV 488 /26-29 ր./ Վ. Ա. Մոցարտ՝ Սիմֆոնիա թիվ 40, g-moll /29-31 ր./ Մենակատար՝ Ջենեբա Քանեհ Մեյսըն, դաշնամուր Դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբ Գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյան

  • Երկ 13

    Սերգեյ Խաչատրյանը և ՀԱՖՆ-ը՝ Գյումրիում

    13 Մայիսի, 2024 @ 19:00 - 21:00
    «Արամ Խաչատրյան» համերգասրահ

    Ծրագրում. Խաչատրյան՝ Ջութակի կոնցերտ /39-41ր./ 1. Allegro con fermezza  2. Andante sostenuto  3. Allegro vivace  Խաչատրյան՝ Հատվածներ «Սպարտակ» բալետից և «Դիմակահանդես» դրամայի երաժշտությունից /25-30ր./ Մենակատար՝ Սերգեյ Խաչատրյան, ջութակ Դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբ Գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյան

  • Շբթ 11

    ԱԶՆԱՎՈՒՐ 100

    11 Մայիսի, 2024 @ 19:30 - 21:30
    «Արամ Խաչատրյան» համերգասրահ

    Համերգ՝ նվիրված Շառլ Ազնավուրի 100-ամյա հոբելյանին, ֆրանսիական Directo Productions ընկերության համագործակցությամբ: Ծրագրում՝  — MEDDLEY LA BOHEME — UNE VIE D’AMOUR ( DUO ) — PARIS AU MOIS D’AOUT — LA BOHEME — TU T’LAISSES ALLER — LES DEUX GUITARES — HIER ENCORE — A MA FILLE — SA JEUNESSE — LA MAMMA — MOURIR D’AIMER […]

  • Previous Համերգներ
  • Այսօր
  • Next Համերգներ
  • Google Calendar
  • iCalendar
  • Outlook 365
  • Outlook Live
  • Export .ics file
  • Export Outlook .ics file
  • Հետադարձ կապ
  • Հոդվածներ
  • Ձայնագրություններ
  • Հովանավորներ
  • Ընկերներ
  • Հայտարարություններ
  • Հետադարձ կապ
  • Հոդվածներ
  • Ձայնագրություններ
  • Հովանավորներ
  • Ընկերներ
  • Հայտարարություններ

Բաժանորդագրվել

Կապ

Արամ Խաչատրյան համերգասրահ
Մաշտոցի պողոտա 46
Երևան 0002 Հայաստան
Հեռ.՝ +374 11 54 07 06

Մամուլի և հասարակայնության հետ կապերի բաժին
Հեռ./Ֆաքս՝ +374 11 56 29 00

Տոմսարկղ՝
+374 11 54 57 42,
+374 77 67 72 26

Սոցիալական կայքեր

Facebook Instagram Youtube Apple Spotify Telegram Pinterest Youtube

ՀՀ Կրթության, գիտության,
մշակույթի և սպորտի նախարարություն

© 2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՖԻԼՀԱՐՄՈՆԻԿ ՆՎԱԳԱԽՈՒՄԲ