Skip to content
Armenian National Philharmonic Orchestra
12 համերգներ found.

«Արամ Խաչատրյան» համերգասրահ

« All Համերգներ

Արամ Խաչատրյան համերգասրահը Երևանի ճարտարապետական գոհարներից է: Հայ մեծանուն ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանն ի սկզբանե այն նախագծել է ձմեռային և ամառային դահլիճների տեսքով` երկու ամֆիթատրոններով, որոնք բաժանված կլինեին իրենց բեմերով: Հատուկ առիթներով այս երկու բեմերը և դահլիճները պիտի միավորվեին` կազմելով 3000 հանդիսականի համար նախատեսված սրահ (ներկայումս Թամանյանի նախագծած շինության կեսը զբաղեցնում է Երևանի օպերային թատրոնը, իսկ մյուս կեսը` Արամ Խաչատրյան համերգասրահը):

Շինության նախագիծը և մակետը 1937թ. ներկայացվեցին Փարիզի համաշխարհային ցուցահանդեսին և արժանացան գլխավոր մրցանակի (Ոսկե մեդալ): Ցավոք, տեխնիկական խնդիրները և առկա պայմանները, ինչպես նաև 1936թ. Թամանյանի անսպասելի մահը կանխեցին նախագծի լիարժեք իրականացումը:

Սկսվեց Համաշխարհային պատերազմը և շինարարությունը կանգ առավ: Պատերազմի ավարտից հետո շենքի կառուցման պատասխանատվությունը հանձն առավ ճարտարապետի որդին՝ Գևորգ Թամանյանը: Երկրորդ փուլում, ամառային թատրոնի կառուցման ընթացքում, երբ ավարտված էր նրա երկաթ-բետոնե կմախքը, հանձնարարություն եղավ շենքի այդ մասը դարձնել համերգային դահլիճ, որն իր դռները բացեց 1953թ.-ի մայիսի 17-ին Հայֆիլհարմոնիայի Մեծ դահլիճ անվան տակ, որը չփոխեց շենքի բարձր վարպետությամբ կերտված ծավալատարածական կերպարը:

Հետագայում, 1979թ.-ին, Հայկական Հանրապետության Մինիստրների խորհուրդը որոշում է հայ նշանավոր կոմպոզիտոր, դիրիժոր, մանկավարժ Արամ Խաչատրյանի հիշատակը հավերժացնելու նպատակով նրա անունը շնորհել Հայֆիլհարմոնիայի Մեծ համերգասրահին:

1981-1983թթ. շենքը լիովին վերակառուցվեց և նորացվեց: Հետագայում ենթակա կառույցները և հանդերձասենյակները վերանորոգվեցին հայկական մարմարով և էլեգանտ փայտով: Համերգասրահը վերակազմվեց նոր նստարաններով, փոխվեցին հին լուսամփոփները, բեմը վերազինվեց ժամանակակից հարմարանքներով:

Այսօր Արամ Խաչատրյան համերգասրահը նախատեսված է 1300 հանդիսականի համար: Այլ նշանավոր կառույցների պես շենքի սկզբնական տեսքը նշանակալից փոփոխություններ կրեց: Նախասրահի բացառիկ հատակը, նախագծված լինելով որպես համերգասրահի զարդ, ի սկզբանե մտածված էր որպես երկշերտ ապակե կոմպոզիցիա: Մի շերտը պետք է ծառայեր որպես համերգասրահի հատակ և պետք է ձևավորված լիներ հայկական գորգի նմանությամբ: Մյուսը պետք է լիներ նեքևում գտնվող սրճարանի առաստաղը և պատած լիներ հատուկ ապակիով (corporeal, flesh-colored glass): Երկու շերտերի միջև պետք է տեղադրված լինեին սրճարանի տարածքը լուսավորող լուսամփոփներ: Համապատասխան տեխնիկական միջոցների բացակայության պատճառով այս նախագծից ստիպված եղան հրաժարվել:

Ալեքսանդր Թամանյանի որոշ ժամանակակիցներ զգացին, որ արտաքին պատերի շրջանագիծը պետք է զարդարված լինի քանդակներով: Շինության մակետի վրա քանդակներն առկա էին, բայց հետագա աշխատանքների ընթացքում Թամանյանը որոշեց, որ դրանք անհարկի են:

Համերգասրահի առջևում գտնվում է Արամ Խաչատրյանի արձանը (հեղինակ` Յուրի Պետրոսյան), որ տեղադրվել է 1999թ. հունիսի 6-ին` կոմպոզիտորի ծննդյան առիթով: Այս քանդակը լրացնում է Ֆրանսիայի հրապարակի տպավորիչ տեսարանը:

Համերգասրահի տարողունակությունը

Ամֆիթատրոն` 317 տեղ
Պարտեր` 580 տեղ
Թատերահարթակ` 320 տեղ
Թատերահարթակի աջ և ձախ օթյակներ` 31, 30 տեղ
Տնօրինական օթյակ` 18, 14 տեղ
Կառավարական օթյակ` 18, 19 տեղ

Համերգներ at this venue

Այսօր
  • Մայիսի 2024

  • Ուր 10

    ԱԶՆԱՎՈՒՐ 100

    10 Մայիսի, 2024 @ 19:30 - 21:30
    «Արամ Խաչատրյան» համերգասրահ

    Համերգ՝ նվիրված Շառլ Ազնավուրի 100-ամյա հոբելյանին, ֆրանսիական Directo Productions ընկերության համագործակցությամբ: Ծրագրում ՝ — MEDDLEY LA BOHEME — UNE VIE D’AMOUR ( DUO ) — PARIS AU MOIS D’AOUT — LA BOHEME — TU T’LAISSES ALLER — LES DEUX GUITARES — HIER ENCORE — A MA FILLE — SA JEUNESSE — LA MAMMA — MOURIR […]

  • Չրք 8

    ՊԻԱՖ ՍԻՄՖՈՆԻԿ

    8 Մայիսի, 2024 @ 19:30 - 21:30
    «Արամ Խաչատրյան» համերգասրահ

    Ծրագրում՝ Էդիտ Պիաֆի հանրահայտ երգեր Մենակատար՝ Նատալի Լերմիտ Աուրիլիեն Նոել, ակորդեոն Դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբ Գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյան

  • Կիր 5

    Սերգեյ Խաչատրյանը՝ ՀԱՖՆ-ի հետ

    5 Մայիսի, 2024 @ 19:00 - 21:00
    «Արամ Խաչատրյան» համերգասրահ

    Ծրագրում. Շոստակովիչ՝ Սիմֆոնիա թիվ 13 “Бабий Яр” /63-68 ր./ Շոստակովիչ՝ Ջութակի կոնցերտ թիվ 1 /36-39 ր./ «ՀՈՎԵՐ» պետական կամերային երգչախումբ (արական կազմ) Խմբավար՝ Սոնա Հովհաննիսյան Մենակատարներ՝ Եվգենի Ստավինսկի, բաս Սերգեյ Խաչատրյան, ջութակ Դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբ Գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյան

  • Ապրիլի 2024

  • Չրք 10

    Համերգ՝ նվիրված Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվան

    10 Ապրիլի, 2024 @ 19:00 - 21:00
    «Արամ Խաչատրյան» համերգասրահ

    Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբը եվ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը հանդես կգան Արամ Խաչատրյան համերգասրահում Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվան նվիրված համերգով: Ծրագրում. Գունո՝«Ֆաուստ» օպերա, Վալս Գունո՝ «Ֆաուստ» օպերա, Զինվորների քայլերգ Ռոսսինի՝ «Վիլհելմ Տել» օպերա, Հիմենեյ Բիզե՝ «Կարմեն» օպերա, Հաբաներա Մենակատար՝ Բելլա Ամարյան, մեցցո սոպրանո Բիզե՝ «Կարմեն» օպերա, Էսկամիլիոյի քառյակները Մենակատար՝ Դավիթ Բաբայանց, բարիտոն Բեռլիոզ՝ «Ռոմեո և Ջուլիետ» սիմֆոնիա, ֆինալ Մենակատար` Աշոտ Դանթարջյան, բաս Ժիրու՝ […]

  • Ուր 5

    Անվանի դիրիժոր Անդրեյ Բորեյկոն՝ ՀԱՖՆ-ի հետ

    5 Ապրիլի, 2024 @ 19:00 - 21:00
    «Արամ Խաչատրյան» համերգասրահ

    Ծրագրում. Շուբերտ՝ Իտալական ոճով նախերգանք, ռե մաժոր /8-9 ր./ Մոցարտ՝ Դաշնամուրի կոնցերտ թիվ 23 A-Dur,  K. 488 /26-29 ր./ 1. Allegro  2. Adagio 3. Allegro assai Բրամս՝ Սիմֆոնիա թիվ 2 /44-47 ր./ 1. Allegro non troppo 2. Adagio non troppo 3. Allegretto grazioso 4. Allegro con spirito Մենակատար՝ Եվա Գևորգյան, դաշնամուր Դիրիժոր՝ Անդրեյ Բորեյկո Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբ Գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ […]

  • Մարտի 2024

  • Կիր 31

    ԶԱՏԿԻ ՀԱՄԵՐԳ

    31 Մարտի, 2024 @ 18:00 - 20:00
    «Արամ Խաչատրյան» համերգասրահ

    Ծրագրում. Մալեր՝ Սիմֆոնիա թիվ 2 («Հարություն») /83 — 86 ր./ 1. Allegro maestoso 2. Andante moderato 3. In ruhig fließender Bewegung 4. Urlicht. Sehr feierlich, aber schlicht 5. Im Tempo des Scherzos Անուշ Հովհաննիսյան, սոպրանո Ալինա Չերտաշ, մեցցո սոպրանո Դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբ Գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Հովհաննես Չեքիջյան Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբ Գեղարվեստական ղեկավար […]

  • Երկ 25

    Քրիստոֆեր Մոուլդզ | Ջիյուն Լի

    25 Մարտի, 2024 @ 19:00 - 21:00
    «Արամ Խաչատրյան» համերգասրահ

    Ծրագրում. Մոցարտ՝ Ջութակի կոնցերտ թիվ 5, լա մաժոր, K.219 /29-31 ր./ 1. Allegro aperto – Adagio – Allegro aperto 2. Adagio 3. Rondeau – Tempo di  minuetto Հայդն՝ «Փրկչի 7 վերջին խոսքը խաչի վրա» /55-60 ր./ Մենակատար` Ջիյուն Լի, ջութակ Դիրիժոր՝ Քրիստոֆեր Մոուլդզ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբ Գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյան

  • Չրք 20

    ՖԻԼՄյուզիք

    20 Մարտի, 2024 @ 19:00 - 21:00
    «Արամ Խաչատրյան» համերգասրահ

    𝐅𝐈𝐋𝐌𝐮𝐬𝐢𝐜 — Հոլիվուդյան լավագույն ֆիլմերի ճանաչված սաունդթրեքերը կհնչեն Հայաստանի ազգային Ֆիլհարմոնիկի կատարմամբ: Ծրագրում կհնչեն Հանս Ցիմերի և Ջոն Ուիլյամսի ստեղծագործությունները՝ հետևյալ ֆիլմերից` կինոկադրերի ուղեկցությամբ: Ծրագրում. Հարրի Փոթեր | Բեթմեն | Կարիբյան ծովի ծովահենները | Սկիզբ  Դա Վինչիի ծածկագիրը | Առյուծ արքան | Գլադիատոր | Ինտերստելլար | Արթուր արքան | Հրեշտակներ և դևեր | Ժայռը | Աստղային պատերազմներ | Շինդլերի […]

  • Ուր 15

    Դաշնակահար Սերխիո Տիեմպոն վերադառնում է Հայաստան

    15 Մարտի, 2024 @ 19:00 - 21:00
    «Արամ Խաչատրյան» համերգասրահ

    Ծրագրում. Պրոկոֆև՝ Դաշնամուրի կոնցերտ թիվ 1 /15-17 ր./ 1. Allegro briso 2. Andante assai 3. Allegro scherzando Ռավել՝ Դաշնամուրի կոնցերտ սոլ մաժոր /22-24 ր./ 1. Allegramente 2. Adagio assai 3. Presto Դեբյուսի՝ «Ծովը» /23-25 ր./ Մենակատար՝ Սերխիո Տիեմպո, դաշնամուր Դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան Հայաստանի Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբ Գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյան

  • Ուր 8

    Կանանց տոնը Ռիշար Գալիանոյի հետ

    8 Մարտի, 2024 @ 19:00 - 21:00
    «Արամ Խաչատրյան» համերգասրահ

    Ծրագրում. Ռիշար Գալիանո  — Կոնցերտ “Opale” ակորդեոնի և նվագախմբի համար — Սիմֆոնիկ պոեմ  — Madreperla — La valse à Margaux — Tango pour Claude Աստոր Պիացոլա` Oblivion Մենակատար՝ Ռիշար Գալիանո, ակորդեոն Դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան Հայաստանի Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբ Գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյան

  • Ուր 1

    Tete-A-Tete

    1 Մարտի, 2024 @ 19:00 - 21:00
    «Արամ Խաչատրյան» համերգասրահ

    Ծրագրում. Վիվալդի` Տարվա եղանակներ Մենակատար ` Անուշ Նիկողոսյան, ջութակ Վիվալդի` Կոնցերտ թիվ 3, ռե մաժոր, երկ 10, RV 428 “Il gardellino” Վիվալդի՝ Կամերային կոնցերտ սոլ մինոր, RV 105 Նարեկ Ավագյան, ֆլեյտա Հայկ Հեքեքյան, հոբոյ Շմավոն Գրիգորյան, ֆագոտ Կարմեն Թոսունյան, ջութակ Նարեկ Սահակյան, ջութակ Հայկ Տեր-Հովհաննիսյան, ալտ Վահե Դանիելյան, թավջութակ Կարեն Խաչատրյան, կոնտրաբաս Հռիփսիմե Աղաքարյան, չեմբալո

  • Փետրվարի 2024

  • Ուր 23

    ՔՐԻՍՏՈՖ ԿՈՆՑ ԵՎ ԱԼԵՔՍԱՆԴՐ ՄԱԼՈՖԵԵՎ

    23 Փետրվարի, 2024 @ 19:00 - 21:00
    «Արամ Խաչատրյան» համերգասրահ

    Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ հանդես կգա հայտնի դիրիժոր Քրիստոֆ Կոնցը և դաշնակահար Ալեքսանդր Մալոֆեևը։ Ծրագրում. Բերնսթայն՝ «Կանդիդ» նախերգանք Գերշվին՝ Ռապսոդիա բլյուզի ոճով Մալեր՝ Սիմֆոնիա թիվ 1 Մենակատար՝ Ալեքսանդր Մալոֆեև, դաշնամուր Դիրիժոր՝ Քրիստոֆ Կոնց

  • Previous Համերգներ
  • Այսօր
  • Next Համերգներ
  • Google Calendar
  • iCalendar
  • Outlook 365
  • Outlook Live
  • Export .ics file
  • Export Outlook .ics file
  • Հետադարձ կապ
  • Հոդվածներ
  • Ձայնագրություններ
  • Հովանավորներ
  • Ընկերներ
  • Հայտարարություններ
  • Հետադարձ կապ
  • Հոդվածներ
  • Ձայնագրություններ
  • Հովանավորներ
  • Ընկերներ
  • Հայտարարություններ

Բաժանորդագրվել

Կապ

Արամ Խաչատրյան համերգասրահ
Մաշտոցի պողոտա 46
Երևան 0002 Հայաստան
Հեռ.՝ +374 11 54 07 06

Մամուլի և հասարակայնության հետ կապերի բաժին
Հեռ./Ֆաքս՝ +374 11 56 29 00

Տոմսարկղ՝
+374 11 54 57 42,
+374 77 67 72 26

Սոցիալական կայքեր

Facebook Instagram Youtube Apple Spotify Telegram Pinterest Youtube

ՀՀ Կրթության, գիտության,
մշակույթի և սպորտի նախարարություն

© 2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՖԻԼՀԱՐՄՈՆԻԿ ՆՎԱԳԱԽՈՒՄԲ