Skip to content
Armenian National Philharmonic Orchestra
10 համերգներ found.

«Արամ Խաչատրյան» համերգասրահ

« All Համերգներ

Արամ Խաչատրյան համերգասրահը Երևանի ճարտարապետական գոհարներից է: Հայ մեծանուն ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանն ի սկզբանե այն նախագծել է ձմեռային և ամառային դահլիճների տեսքով` երկու ամֆիթատրոններով, որոնք բաժանված կլինեին իրենց բեմերով: Հատուկ առիթներով այս երկու բեմերը և դահլիճները պիտի միավորվեին` կազմելով 3000 հանդիսականի համար նախատեսված սրահ (ներկայումս Թամանյանի նախագծած շինության կեսը զբաղեցնում է Երևանի օպերային թատրոնը, իսկ մյուս կեսը` Արամ Խաչատրյան համերգասրահը):

Շինության նախագիծը և մակետը 1937թ. ներկայացվեցին Փարիզի համաշխարհային ցուցահանդեսին և արժանացան գլխավոր մրցանակի (Ոսկե մեդալ): Ցավոք, տեխնիկական խնդիրները և առկա պայմանները, ինչպես նաև 1936թ. Թամանյանի անսպասելի մահը կանխեցին նախագծի լիարժեք իրականացումը:

Սկսվեց Համաշխարհային պատերազմը և շինարարությունը կանգ առավ: Պատերազմի ավարտից հետո շենքի կառուցման պատասխանատվությունը հանձն առավ ճարտարապետի որդին՝ Գևորգ Թամանյանը: Երկրորդ փուլում, ամառային թատրոնի կառուցման ընթացքում, երբ ավարտված էր նրա երկաթ-բետոնե կմախքը, հանձնարարություն եղավ շենքի այդ մասը դարձնել համերգային դահլիճ, որն իր դռները բացեց 1953թ.-ի մայիսի 17-ին Հայֆիլհարմոնիայի Մեծ դահլիճ անվան տակ, որը չփոխեց շենքի բարձր վարպետությամբ կերտված ծավալատարածական կերպարը:

Հետագայում, 1979թ.-ին, Հայկական Հանրապետության Մինիստրների խորհուրդը որոշում է հայ նշանավոր կոմպոզիտոր, դիրիժոր, մանկավարժ Արամ Խաչատրյանի հիշատակը հավերժացնելու նպատակով նրա անունը շնորհել Հայֆիլհարմոնիայի Մեծ համերգասրահին:

1981-1983թթ. շենքը լիովին վերակառուցվեց և նորացվեց: Հետագայում ենթակա կառույցները և հանդերձասենյակները վերանորոգվեցին հայկական մարմարով և էլեգանտ փայտով: Համերգասրահը վերակազմվեց նոր նստարաններով, փոխվեցին հին լուսամփոփները, բեմը վերազինվեց ժամանակակից հարմարանքներով:

Այսօր Արամ Խաչատրյան համերգասրահը նախատեսված է 1300 հանդիսականի համար: Այլ նշանավոր կառույցների պես շենքի սկզբնական տեսքը նշանակալից փոփոխություններ կրեց: Նախասրահի բացառիկ հատակը, նախագծված լինելով որպես համերգասրահի զարդ, ի սկզբանե մտածված էր որպես երկշերտ ապակե կոմպոզիցիա: Մի շերտը պետք է ծառայեր որպես համերգասրահի հատակ և պետք է ձևավորված լիներ հայկական գորգի նմանությամբ: Մյուսը պետք է լիներ նեքևում գտնվող սրճարանի առաստաղը և պատած լիներ հատուկ ապակիով (corporeal, flesh-colored glass): Երկու շերտերի միջև պետք է տեղադրված լինեին սրճարանի տարածքը լուսավորող լուսամփոփներ: Համապատասխան տեխնիկական միջոցների բացակայության պատճառով այս նախագծից ստիպված եղան հրաժարվել:

Ալեքսանդր Թամանյանի որոշ ժամանակակիցներ զգացին, որ արտաքին պատերի շրջանագիծը պետք է զարդարված լինի քանդակներով: Շինության մակետի վրա քանդակներն առկա էին, բայց հետագա աշխատանքների ընթացքում Թամանյանը որոշեց, որ դրանք անհարկի են:

Համերգասրահի առջևում գտնվում է Արամ Խաչատրյանի արձանը (հեղինակ` Յուրի Պետրոսյան), որ տեղադրվել է 1999թ. հունիսի 6-ին` կոմպոզիտորի ծննդյան առիթով: Այս քանդակը լրացնում է Ֆրանսիայի հրապարակի տպավորիչ տեսարանը:

Համերգասրահի տարողունակությունը

Ամֆիթատրոն` 317 տեղ
Պարտեր` 580 տեղ
Թատերահարթակ` 320 տեղ
Թատերահարթակի աջ և ձախ օթյակներ` 31, 30 տեղ
Տնօրինական օթյակ` 18, 14 տեղ
Կառավարական օթյակ` 18, 19 տեղ

Համերգներ at this venue

Այսօր
  • Սեպտեմբերի 2026

  • Շբթ 12

    Երևանյան 18-րդ միջազգային երաժշտական փառատոնի բացման համերգ

    12 Սեպտեմբերի @ 19:00 - 21:00
    «Արամ Խաչատրյան» համերգասրահ

    Ծրագրում՝ Անտոնին Դվորժակ՝ Թավջութակի կոնցերտ թիվ 2 /40-42 ր․/ I. Allegro II. Adagio, ma non troppo III. Finale: Allegro moderato – Andante – Allegro vivo Մենակատար՝ Էտտորե Պագանո, թավջութակ (Իտալիա) Ընդմիջում Սիմֆոնիան կհայտարարվի լրացուցիչ Դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբ Գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան  

  • Ուր 18

    Երևանյան 18-րդ միջազգային երաժշտական փառատոն: Կիրիլ Կարաբից | ՀԱՖՆ

    18 Սեպտեմբերի @ 19:00 - 21:00
    «Արամ Խաչատրյան» համերգասրահ

    Ծրագրում՝ Յան Սիբելիուս՝ Սիմֆոնիա թիվ 7 /22-25 ր./ Մորիս Ռավել՝ Դաշնամուրի կոնցերտ սոլ մաժոր /21-23 ր./ I. Allegramente II. Adagio assai III. Presto Ընդմիջում Միրոսլավ Սկորիկ՝ «Գուցուլյան տրիպտիխ» սիմֆոնիկ նվագախմբի համար /15-17 ր./ Ավետ Տերտերյան՝ Սիմֆոնիա թիվ 7 /31-33 ր./ Մենակատար՝ Ժան-Էֆլամ Բավուզե, դաշնամուր (Ֆրանսիա) Դիրիժոր՝ Կիրիլ Կարաբից (Ուկրաինա) Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբ Գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Էդուարդ […]

  • Հոկտեմբերի 2026

  • Հնգ 1

    Երևանյան 18-րդ միջազգային երաժշտական փառատոն։ Պաչո Ֆլորես | ՀԱՖՆ

    1 Հոկտեմբերի @ 19:00 - 21:00
    «Արամ Խաչատրյան» համերգասրահ

    Ծրագրում՝ Բենջամին Բրիտտեն՝ Sinfonia da Requiem /18-20 ր./ Ընդմիջում Կառլոս Չավեզ՝ Sinfonia India /10-12 ր./ Արտուրո Մարկեզ՝ Շեփորի կոնցերտ /16-18 ր./ Մենակատար՝ Պաչո Ֆլորես, շեփոր (Վենեսուելա)  Դիրիժոր՝ Լուիս Կաստիլլո-Բրիսենյո (Կոստա Ռիկա) Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբ Գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան

  • Երք 6

    Երևանյան 18-րդ միջազգային երաժշտական փառատոն։ Դանիել Մյուլլեր-Շոթ | ՀԱՖՆ

    6 Հոկտեմբերի @ 19:00 - 21:00
    «Արամ Խաչատրյան» համերգասրահ

    Ծրագրում՝  Դմիտրի Շոստակովիչ՝ Թավջութակի կոնցերտ թիվ 1 // I. Allegretto II. Moderato III. Cadenza (attacca) IV. Allegro con moto Մենակատար՝ Դանիել Մյուլլեր-Շոթ, թավջութակ (Գերմանիա) Ընդմիջում Ռիխարդ Շտրաուս՝ «Մահ և պայծառակերպություն» Ռիխարդ Շտրաուս՝ «Յոթ թիկնոցների պարը» Դիրիժոր՝ Մարկ Ալբրեխտ (Գերմանիա) Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբ Գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան

  • Ուր 16

    Երևանյան 18-րդ միջազգային երաժշտական փառատոն: Իդդո Բար-Շայ | ՀԱՖՆ

    16 Հոկտեմբերի @ 19:00 - 21:00
    «Արամ Խաչատրյան» համերգասրահ

    Ծրագրում՝ Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտ՝ Դաշնամուրի կոնցերտ թիվ 23 /28-30 ր․/ I. Allegro  II. Adagio  III. Allegro assai  Մենակատար՝ Իդդո Բար-Շայ, դաշնամուր Ընդմիջում Սիմֆոնիան կհայտարարվի լրացուցիչ Դիրիժոր՝ Ջեք Գոնզալեզ-Հարդինգ (Միացյալ Թագավորություն) Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբ Գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան

  • Երք 20

    Երևանյան 18-րդ միջազգային երաժշտական փառատոն: Գերգելի Մադարաս | ՀԱՖՆ

    20 Հոկտեմբերի @ 19:00 - 21:00
    «Արամ Խաչատրյան» համերգասրահ

    Ծրագրում՝ Կոդայ՝ Գալանտայի պարեր /15-17 ր./  Մաքս Բրուխ՝ Ջութակի կոնցերտ /26-28 ր./ I. Vorspiel: Allegro moderato II. Adagio III. Finale: Allegro energico Մենակատար՝ Հեյուն Փարկ, ջութակ (Հարավային Կորեա) Ընդմիջում Չայկովսկի՝ Սիմֆոնիա թիվ 4 /43-45 ր./ I. Andante sostenuto – Moderato con anima  – Moderato assai, quasi Andante  – Allegro vivo II. Andantino in modo di canzona III. Scherzo: Pizzicato ostinato – Allegro IV. Finale: Allegro […]

  • Ուր 30

    Երևանյան 18-րդ միջազգային երաժշտական փառատոն։ Համերգ՝ նվիրված Անահիտ Ցիցիկյանի ծննդյան 100-ամյակին

    30 Հոկտեմբերի @ 19:00 - 21:00
    «Արամ Խաչատրյան» համերգասրահ

    Ծրագրում՝ Շուտով․․․ Մենակատարներ՝ Սերգեյ Խաչատրյան, ջութակ Հայկ Հովսեփյան, ջութակ Դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբ Գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան

  • Նոյեմբերի 2026

  • Ուր 6

    Երևանյան 18-րդ միջազգային երաժշտական փառատոն։ Աննա Ագլատովա | ՀԱՖՆ

    6 Նոյեմբերի @ 19:00 - 21:00
    «Արամ Խաչատրյան» համերգասրահ

    Ծրագրում՝  Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտ՝ Կոնցերտային արիաներ սոպրանոյի համար I. Bella Mia Fiamma II. Cio mi Scordi di Te..  Մենակատար՝ Աննա Ագլատովա, սոպրանո (Ռուսաստան) Ընդմիջում Յոզեֆ Հայդն՝ Սիմֆոնիաներ - Le matin, le Midi, Le Soir Դիրիժոր՝ Այվըր Բոլթոն (Իսպանիա) Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբ Գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան

  • Երկ 9

    The 18th Yerevan International Music Festival: Pene Pati | ANPO

    9 Նոյեմբերի @ 19:00 - 21:00
    «Արամ Խաչատրյան» համերգասրահ

    In program: Wolgang Amadeus Mozart overture Mitridate: Se Di Lauri Don Giovanni: Il mio Tesoro Giuseppe Verdi overture Questa o Quella O figli…ah la paterna Mano Intermission Romeo et Juliette: Ah! Leve toi Soleil Werther: Pourquoi me reveiller Manon: En fermant les yeux Orchestra interlude Elixir: Una furtiva Lagrima Butterfly: Addio Fiorito asil Soloist: Pene […]

  • Շբթ 14

    Երևանյան 18-րդ միջազգային երաժշտական փառատոնի փակման համերգ։ Մենահամերգ՝ Գրիգորի Սոկոլով

    14 Նոյեմբերի @ 19:00 - 21:00
    «Արամ Խաչատրյան» համերգասրահ

    Ծրագրում՝ Շուտով․․․ Մենակատար՝ Գրիգորի Սոկոլով, դաշնամուր (Ռուսաստան - Իսպանիա)

  • Previous Համերգներ
  • Այսօր
  • Google Calendar
  • iCalendar
  • Outlook 365
  • Outlook Live
  • Export .ics file
  • Export Outlook .ics file
  • Հետադարձ կապ
  • Հոդվածներ
  • Ձայնագրություններ
  • Հովանավորներ
  • Ընկերներ
  • Հայտարարություններ
  • Հետադարձ կապ
  • Հոդվածներ
  • Ձայնագրություններ
  • Հովանավորներ
  • Ընկերներ
  • Հայտարարություններ

Բաժանորդագրվել

Կապ

Արամ Խաչատրյան համերգասրահ
Մաշտոցի պողոտա 46
Երևան 0002 Հայաստան
Հեռ.՝ +374 11 54 07 06

Մամուլի և հասարակայնության հետ կապերի բաժին
Հեռ./Ֆաքս՝ +374 11 56 29 00

Տոմսարկղ՝
+374 11 54 57 42,
+374 77 67 72 26

Սոցիալական կայքեր

Facebook Instagram Youtube Apple Spotify Telegram Pinterest Youtube

ՀՀ Կրթության, գիտության,
մշակույթի և սպորտի նախարարություն

© 2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՖԻԼՀԱՐՄՈՆԻԿ ՆՎԱԳԱԽՈՒՄԲ