Մենահամերգ. Սվետլանա Նավասարդյան
Համերգ՝ նվիրված Կոմիտասի 155-ամյակին Իմ Կոմիտասը… Հայի ճախրող հոգու ամենապոետիկ մարմնացումը… Աղբյուրների կարկաչյունն առած ու բույրը դաշտի ծաղիկների, մաքրությունը՝ վաղորդյան ցողի, խնդում է նա ու թաԽծում երգում անավարտ ցաքուցրիվ թափվող անձրեւի կաթիլների… Սվետլանա Նավասարդյան. Հատված «Իմ Կոմիտասը» էսսեից Ծրագրում. Վ․Ա․Մոցարտ` Ֆանտազիա ռե մինոր K 397 Ռ․Շուման` «Դավիդսբյունդլերների պարերը» 18 կերպարային պիեսներ, երկ 6 Կոմիտաս` Յոթ պար […]
