Կիրիլ Կարաբիցը 15 տարի շարունակ եղել է Bournemouth
Symphony Orchestra-ի գլխավոր դիրիժորը: Այս նվագախմբի
հետ նա հանդես է եկել աշխարհի տարբեր երկրներում,
կատարել է մի շարք ձայնագրություններ և ելույթներ է
ունեցել BBC Proms համերգաշարում, Լոնդոնի Barbican Centre-
ում՝ Բեթհովենի հոբելյանի առիթով, և Southbank կենտրոնում՝
«Արևելքի հնչյուններ» ծրագրում:
Կարաբիցը համագործակցել է Եվրոպայի, Ասիայի,
Հյուսիսային Ամերիկայի առաջատար անսամբլերի և
նվագախմբերի հետ, դրանց թվում Քլիվլենդի, Ֆիլադելֆիայի,
Դալլասի, Սան Ֆրանցիսկոյի, Չկագոյի սիմֆոնիկ
նվագախմբերը, Մյունխենի ֆիլհարմոնիկ, Orchestre de Paris,
Orchestre de Lyon, Orchestre Philharmonique de Radio France,
Լոնդոնի Symphony Orchestra, Philharmonia Orchestra, Wiener
Symphoniker, Rotterdam Philharmonic, Yomiuri Nippon Symphony
Orchestra, Orchestra Filarmonica del Teatro La Fenice, BBC Symphony
Orchestra և այլ նվագախմբեր:
2025/26 համերգաշրջանում Կիրիլ Կարաբիցը կրկին
կղեկավարի London Philharmonic Orchestra-ն, Royal Scottish
National Orchestra-ն, Tokyo Metropolitan Symphony Orchestra-ն,
Trondheim Symphony Orchestra-ն, BBC Symphony Orchestra-ն,
Orchestre Philharmonique de Strasbourg-ը և National Polish Radio
Symphony Orchestra-ն.
Նույն համերգաշրջանում Կիրիլը մասնակցելու է Մակաուի
միջազգային երաժշտական փառատոնին (Չինաստան), որին
կհաջորդեն հյուրախաղերը Կորեայում՝ Սեուլի միջազգային
երաժշտական փառատոնի շրջանակներում: Համերգաշրջանը
դիրիժորը կավարտի Բրեգենցի փառատոնում՝ Wiener
Symphoniker ընկերակցությամբ և «Տրավիատա» օպերայի
բեմադրությամբ:
Կիրիլ Կարաբիցի վերջին շրջանի ուշադրության արժանի
ելույթներից է նրա վերադարձը Theater an der Wien թատրոն՝
Գունոյի Ռոմեո և Ջուլիետի, Ցյուրիխի Opernhaus՝ Բոհեմի,
The Grange փառատոն՝ Այսպես են վարվում բոլոր
կանայք օպերաների բեմադրությամբ, ինչպես և Վայմարի
Staatskapelle՝ Լիստի Սարդանապալո օպերայի
հունգարական պրեմիերայի համար:
Նախորդ համերգաշրջանում կայացել է Կիրիլ Կարաբիցի
առաջնաելույթը Orchestre de Paris և Շտուտգարտի SWR
Symphonieorchester նվագախմբերի հետ: Կրկին ելույթներ է
ունեցել Ֆրանսիայի ռադիոյի Orchestre Philharmonique
Montpellier փառատոնում, Իտալիայի Orchestra Sinfonica
Nazionale RAI, Վարշավայի ֆիլհարմոնիկի, Նորվեգիայի
ռադիոյի նվագախմբի, City of Birmingham Symphony-ի,
Նորվեգիայի օպերային թատրոնի և այլ նվագախմբերի հետ:
Նրա Հարավաֆրիկյան հյուրախաղերը ավարտվել են Mzansi
National Philharmonic նվագախմբի հետ ելույթով:
Լինելով նվիրված օպերային դիրիժոր, Կարաբիցն աշխատել
է Deutsche Oper (Դոն Ժուան), Ցյուրիխի Opernhaus (Բորիս
Գոդունով, Բոհեմ), Oper Stuttgart (Մահը Վենետիկում),
Glyndebourne Festival Opera (Բոհեմ, Եվգենի Օնեգին), Staatsoper
Hamburg (Մադամ Բաթերֆլայ), English National Opera (Դոն
Ժուան, Մեռյալ քաղաքը) օպերային թատրոններում,
ինչպես և բեմադրություններ իրականացրել The Grange
փառատոնի (Այդպես են վարվում բոլոր կանայք) և Ժնևի
Վագներյան փառատոնի (Թռչող հոլլանդացին)
շրջանակներում:
2016-2019-ին Կարաբիցը եղել է Վայմարի Deutsches National
Theatre-ի երաժշտական ղեկավարը: Բարձր գնահատականի
են արժանացել Վագների Նյուրնբերգյան
մայստերզինգերների և Տանհոյզերի, ինչպես և
Մոցարտի վերջին երեք օպերաների նրա բեմադրությունները:
Կիրիլ Կարաբիցը մեծ կարևորություն է տալիս երաժիշտների
նոր սերնդի դաստիարակմանը: Որպես I, CULTURE Orchestra-ի
գեղարվեստական ղեկավար, 2015-ին նա գլխավորել է այդ
կոլեկտիվի եվրոպական հյուրախաղերը, 2018-ին
համերգները Ամստերդամի Concertgebouw համերգասրահում և
Մոնպելիե փառատոնի շրջանակներում:
2012 և 2014 թվականներին Կարաբիցը մասնակցել է BBC
Young Musician of the Year մրցանակաբաշխության
եզրափակիչ համերգներին՝ ղեկավարելով Royal Northern
Sinfonia և BBC Scottish Symphony նվագախմբերը:
Համագործակցել է նաև Մեծ Բրիտանիայի ազգային
երիտասարդական նվագախմբի հետ՝ Անգլիայում
հյուրախաղերի ժամանակ: Հիշատակման արժանի է
նվագախմբի ելույթը Լոնդոնի Barbican Hall-ում:
2013-ին Royal Philharmonic Society-ի երաժշտական
մրցանակաբաշխության կողմից Կիրիլ Կարաբիցին շնորհվել
է Տարվա Դիրիժոր կոչումը:
