Վենեսուելացի շեփորահար Պաչո Ֆլորեսը Մորիս Անդրեի անվան շեփորահարների միջազգային մրցույթի, Ֆիլիպ Ջոնսի անվան միջազգային մրցույթի, Չիտա դի Պորչիա միջազգային մրցույթի Առաջին մրցանակակիր է և բազմաթիվ այլ մրցույթների դափնեկիր: Մա արժանացել է «Global Music Awards»-ի Ոսկե մեդալի՝ «ENTROPÍA» ալբոմի համար: «Deutsche Grammophon» ֆիրմայում նրա վերջին ձայնագրությունը՝ «ESTIRPE»-ն (2022թ.), «Լատինական Գրեմմի 2023» (Latin Grammy Awards) մրցանակաբաշխությունում առաջադրվել է երեք անվանակարգերում, իսկ Պակիտո Դ’Ռիվերայի «Concerto Venezolano» ստեղծագործությունը ճանաչվել է «Լավագույն դասական ստեղծագործություն»:
2025 թվականի ամռանը Պաչոն իր առաջնաելույթն է ունեցել «BBC Proms» փառատոնում Royal Liverpool Orchestra-ի հետ (Դոմինգո Հինդոյանի ղեկավարությամբ)։ 2022/23 համերգաշրջանում, նվագախմբի հետ մեկ տարվա իր գործունեությունից հետո, Ֆլորեսին և Հինդոյանին կնքեցին «Երազանքների թիմ» (The Dream Team) անվամբ։ 2025-26 համերգաշրջանի մյուս կարևոր իրադարձությունները ներառում են ելույթները Լոս Անջելեսի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ Hollywood Bowl-ում (դիր. Ջեմմա Նյու), Ատլանտայի սիմֆոնիկ (դիր. Ջանկարլո Գեռերո), Դեթրոյտի սիմֆոնիկ (դիր. Յադեր Բինյամինի), Լոնդոնի Philharmonia (դիր. Ռաֆայել Պայարե) նվագախմբերի հետ, ինչպես նաև հյուրախաղեր Իլ դը Ֆրանսի ազգային նվագախմբի (դիր. Դինա Ժիլբեր) և Միներիայի սիմֆոնիկ նվագախմբի (դիր. Կառլոս Միգել Պրիետո) հետ:
Կրթություն ստանալով Վենեսուելայի երաժշտական կրթության նորարարական «El Sistema» ծրագրի շրջանակներում,Պաչոն իրեն հավասարապես ազատ է զգում բազմաթիվ երաժշտական ժանրերում և նպաստում է նոր ստեղծագործությունների ստեղծմանը: Վերջին շրջանում նա կատարել է կոմպոզիտորներ Էֆրաին Օշերի, Ջանկարլո Կաստրոյի, Սանտյագո Բաեսի, Հիլդա Պարեդեսի, Քրիստիան Լինդբերգի, Պակիտո Դ’Ռիվերայի, Արտուրո Մարկեսի, Ռոբերտո Սիերայի, Գաբրիելա Օրտիսի և Դանիել Ֆրայբերգի գործերի պրեմիերաները: Պաչոն նաև «Սիմոն Բոլիվար» փողային կվինտետի հիմնադիր անդամն է և «Սիմոն Բոլիվար» սիմֆոնիկ նվագախմբի նախկին առաջին շեփորահարը: Նա շեփորահարների հաջորդ սերնդի կրթման նվիրյալն է, և հանդիսանում է Վենեսուելայի Լատինաամերիկյան շեփորի ակադեմիայի հիմնադիր տնօրենը:
Պաչո Ֆլորեսը «Stomvi» ֆիրմայի արտիստ է, ով հանդես է գալիս բացառապես այնպիսի գործիքներով, որոնք նախագծվել և պատրաստվել են հատուկ շեփորահարի կատարումների համար: Պաչոյի դիսկոգրաֆիան ներառում է «Cantar» ալբոմը Բեռլինի Konzerthaus Orchester-ի և Քրիստիան Վասկեսի հետ. «Entropía» ալբոմը, որն արժանացել է «Global Music Awards»-ի Ոսկե մեդալին. «Fractales» ալբոմը՝ Arctic Philharmonic-ի և Քրիստիան Լինդբերգի հետ, ինչպես նաև «Cantos y Revueltas» կրկնակի CD-DVD-ն ալբոմը՝ Real Filharmonía de Galicia-ի և Մանուել Էռնանդես-Սիլվայի հետ: Պաչոյի վերջին «Estirpe» ալբոմը Deutsche Grammophon ֆիրմայում (2022), ձայնագրվել է Orquesta Sinfónica de Minería-ի և Կառլոս Միգել Պրիետոյի հետ: 2023 թվականին ալբոմը երեք անվանակարգերում առաջադրվել է Latin Grammy Awards մրցանակի:
