Հեյուն Փարքի կատարումներն աչքի են ընկնում իր «հնչերանգների հսկայական ներկապնակով» և «արտահայտիչ ինտոնացիայով», որոնք գերում են հանդիսատեսին ամբողջ աշխարհում (The Guardian և Coburger Tageblatt):
2026/27 համերգաշրջանում Հեյուն Փարքը ելույթ կունենա Լոնդոնի Wigmore Hall-ում, ինչպես նաև կհամագործակցի հանրահայտ շեփորահար Թինե Թինգ Հելսեթի հետ «Southbank Centre»-ում: Կկայանան ջութակահարոըհու դեբյուտները Դյուսելդորֆի սիմֆոնիկ նվագախմբի, «Sinfonia Smith Square»-ի և Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ: Որպես մենակատար և դիրիժոր Հեյունը հանդես կգա Կլայպեդայի կամերային նվագախմբի հետ: Հեյուն Փարքը կհամագործակցի նաև իր վաղեմի կամերային գործընկերներ Քիան Սոլթանիի, Թիմըթի Ռիդաութի և Բենջամին Գրոսվենորի հետ՝ դաշնամուրային քառյակի եվրոպական հյուրախաղերի շրջանակներում:
Վերջին շրջանի կարևոր իրադարձություններից են ելույթները Բիրմինգհեմի քաղաքային սիմֆոնիկ նվագախմբի (Ֆլորենս Փրայս), BBC-ի սիմֆոնիկ նվագախմբի, Բուրսայի պետական սիմֆոնիկ նվագախմբի, Քեյփթաունի ֆիլհարմոնիկ նվագախմբի, Շտուտգարտի ֆիլհարմոնիկի, Մայնցի նվագախմբի, Պոզնանի ֆիլհարմոնիկի հետ ելույթները, ինչպես և մասնակցությունը Հիցակերի փառատոնին, «Heidelberger Frühling»-ին, Վիեննայի Musikverein համերգասրահում, Քյոլնի ֆիլհարմոնիայում, «Zuger Sinfonietta»-ում և Յասիի ֆիլհարմոնիկի հետ «Classix» փառատոնում: Նա ելույթներ է ունեցել Բավարիայի ռադիոյի սիմֆոնիկ նվագախմբի, Ֆրանկֆուրտի «hr-Sinfonieorchester»-ի, Մոնրեալի սիմֆոնիկ նվագախմբի, NDR Էլբֆիլհարմոնիայի նվագախմբի և Սանկտ Պետերբուրգի Մարիինյան թատրոնի նվաագախմբի հետ:
Հեյուն Փարքը կատարել է Բեթհովենի Ջութակի կոնցերտը Լոնդոնի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ, նույն Կոնցերտը ներկայացնելով նաև «Sinfonia Cymru»-ի կամերային նվագախմբի հետ: Մյուս հիշարժան ելույթներից են Բեթհովենի Եռակի կոնցերտի կատարումը «Hallé» նվագախմբի և «Royal Northern Sinfonia»-ի հետ՝ Շեկու Քանե-Մեյսընի և Բենջամին Գրոսվենորի կողքին հետ համագործակցությամբ: Դաշնակահար Յուհո Պոհյոնենի հետ Հեյունը շրջագայել է Չինաստանում՝ ներկայացնելով Դեբյուսիի Ջութակի սոնատը, իսկ ավելի ուշ հանդես է եկել Լոնդոնի «Southbank Centre»-ում «Verified» նոր ստեղծագործության կատարումով, որն ուսումնասիրում է իրական և թվային կյանքի ճնշումները:
Լինելով նվիրված կամերային երաժիշտ՝ Փարքը պահպանում է իր համագործակցությունը Քիան Սոլթանիի, Թիմըթի Ռիդաութի և Բենջամին Գրոսվենըրի հետ: Նրանք միասին հյուրախաղային շրջագայություններ են կատարել ողջ Եվրոպայում՝ ելույթներ ունենալով «Queen Elizabeth Hall»-ում, Լյուքսեմբուրգի ֆիլհարմոնիայում և Բարսելոնայի «Palau de la Música»-ում: Հեյուն Փարքը և Գրոսվենորը նաև հաճախակի հանդես են գալիս Նորվեգիայի «Risør» կամերային երաժշտության փառատոնում՝ ինչպես դուետով, այնպես էլ տարբեր կամերային կազմերում: Մենահամերգային ելույթները ներառում են Գրիգի Ջութակի թիվ 3 սոնատը՝ Կոբլենցի «IMUKO» փառատոնում, «FIMUV24»-ը Պորտուգալիայում և Մյունխենի «Nymphenburger Sommer» փառատոնում:
2022 թվականին Փարքի դեբյուտային ձայնագրությունը «Decca Classics» ֆիրմայում նվիրված էր Վոան Ուիլյամսի 150-ամյակին, որտեղ հնչում էր սիրված «The Lark Ascending» (Վերասլաց արտույտը) ստեղծագործությունը ջութակի և դաշնամուրի համար՝ Բենջամին Գրոսվենըրի հետ համատեղ: Ձայնագրությունը մեծ գնահատանքի է արժանացել (Record Review, BBC Radio 3), ինչն էլ ավելի է ամրապնդել Փարկի տեղը իր սերնդի ամենագրավիչ ջութակահարների շարքում:
