Առաջին կատարումը տեղի է ունեցել Պետերբուրգում 1888-ին՝
հեղինակի ղեկավարությամբ: «Շեհերազադեն» յուրաօրինակ
քառամաս ծրագրային սիմֆոնիա է: Նրա հիմքում են արաբական
հայտնի «1001 գիշեր» հեքիաթների ժողովածուի որոշ դրվագներ:
Կոմպոզիտորը մտադրվել է իր սյուիտի առանձին մասերին տալ
ծրագրային անվանումներ.

  1. Ծովը և Սինդբադի նավը
  2. Արքայազն Կալենդերի պատումը
  3. Արքայազնը և արքայադուստրը
  4. Բաղդադի տոնակատարությունը

«Շեհերազադեն»-ին հատուկ է արևելյան ոճով գրված մեղեդիների
առատությունը, գունեղ գործիքավորումը՝ նվագախմբի առանձին
գործիքների մենակատարումով, որոնց թվում առանձնանում է
Շեհերազադեի կերպարը մարմնավորող ջութակի մենանվագը:
«Շեհերազադեն» ոչ միայն Ռիմսկի-Կորսակովի այլև համաշխարհային
սիմֆոնիկ երաժշտության գլուխգործոցներից է: