Առաջին կատարումը տեղի է ունեցել Պետերբուրգում 1888-ին՝
հեղինակի ղեկավարությամբ: «Շեհերազադեն» յուրաօրինակ
քառամաս ծրագրային սիմֆոնիա է: Նրա հիմքում են արաբական
հայտնի «1001 գիշեր» հեքիաթների ժողովածուի որոշ դրվագներ:
Կոմպոզիտորը մտադրվել է իր սյուիտի առանձին մասերին տալ
ծրագրային անվանումներ.
- Ծովը և Սինդբադի նավը
- Արքայազն Կալենդերի պատումը
- Արքայազնը և արքայադուստրը
- Բաղդադի տոնակատարությունը
«Շեհերազադեն»-ին հատուկ է արևելյան ոճով գրված մեղեդիների
առատությունը, գունեղ գործիքավորումը՝ նվագախմբի առանձին
գործիքների մենակատարումով, որոնց թվում առանձնանում է
Շեհերազադեի կերպարը մարմնավորող ջութակի մենանվագը:
«Շեհերազադեն» ոչ միայն Ռիմսկի-Կորսակովի այլև համաշխարհային
սիմֆոնիկ երաժշտության գլուխգործոցներից է:
