Հունգարացի դիրիժոր Գերգեյ Մադարաշը հայտնի է դիրիժորական վահանակի մոտ իր «էներգիայի, արտահայտչականության և ճշգրտության համոզիչ համադրության» շնորհիվ: Վերջերս` «Բարտոկ» ռադիոյի մրցանակաբաշխությանում (Bartok Radio Awards) նա արժանացել է «Տարվա դիրիժոր» տիտղոսին:

2026/2027 համերգաշրջանում կկայանան նրա առաջնաելույթները մի շարք նվագախմբերի հետ. NDR Հանովեր, SWR սիմֆոնիկ, Կոշիցեի Սլովակիայի պետական նվագախումբ, Իսրայելի ֆիլհարմոնիկ և Kristiansand Symphony նվագախմբերի հետ: Տեղի կունենան նաև դիրիժորի ելույթները Դրեզդենի ֆիլհարմոնիկ, Լոնդոնի ֆիլհարմոնիկ, Նորվեգիայի ռադիոյի, Մուլհաուզի և Թագավորական ֆիլհարմոնիկ նվագախմբերի հետ: Բացի այդ, Մադարաշը կհամագործակցի Վրոցլավի ազգային երաժշտական ֆորումի (NFM Wroclaw) հետ՝ Բեթհովենի և Դոնանիի հոբելյաններին նվիրված ծրագրերով: Witten Festival-ի շրջանակներում Մադարաշը՝ WDR սիմֆոնիկ նվագախմբի հետ կիրականացնի ժամանակակից երաժշտության նախագիծ:

Նրա վերջին նշանակալի ելույթներից են. Օսլոյի, Լյուքսեմբուրգի և Հոնկոնգի ֆիլհարմոնիկ նվագախմբերի, Դրեզդենի պետական կապելլայի (Dresden Staatskapelle), Բուդապեշտի փառատոնային նվագախմբի, BBC-ի սիմֆոնիկ նվագախմբի, BBC-ի ֆիլհարմոնիկ նվագախմբի, Hallé Orchestra-ի, Բիրմինգհեմի քաղաքային սիմֆոնիկ նվագախմբի, Jewish World Orchestra-ի, Ֆրանսիայի ռադիոյի ֆիլհարմոնիկ նվագախմբի, Orchestre Philharmonique de Monte-Carlo-ի, Թուլուզի ազգային կապիտոլիումի նվագախմբի, Իտալիայի RAI ազգային սիմֆոնիկ նվագախմբի, Սան Պաուլոյի սիմֆոնիկ նվագախմբի, ինչպես և «Il Pomo d’Oro» նվագախմբի հետ ելույթները, և համերգը Ջոյս Դի Դոնատոյի հետ՝ Ամստերդամի Concertgebouw համերգասրահում:

Գերգեյը եղել է English National Opera-ի «Սըր Չարլզ Մակերասի անվան» առաջին կրթաթոշակառուն: Վերջին համերգաշրջանների ընթացքում նա ղեկավարել է երաժշտական քննադատների կողմից բարձր գնահատված բեմականացումներ Welsh National Opera-ում, Dutch National Opera-ում, Grand Théâtre de Genève-ում, La Monnaie-ում և Hungarian State Opera-ում: 2019-2025 թվականներին Գերգեյը զբաղեցրել է Orchestre Philharmonique Royal de Liège-ի գեղարվեստական ղեկավարի պաշտոնը: Վերջերս նա արժանացել է Լիեժ քաղաքի «Պատվավոր քաղաքացի» տիտղոսին: