Ծնվել է 1982-ին՝ Կիսլովոդսկում, երաժշտական ընտանիքում:

Ավարտել է Գնեսինների անվան երաժշտական ակադեմիան՝ Ռուզաննա Լիսիցիանի ղեկավարությամբ: Եղել է Վլադիմիր Սպիվակովի անվան հիմնադրամի կրթաթոշակառու:

2003-ին Աննա Ագլատովան մասնակցել է Դյուսելդորֆի Սուրբ ծննդյան փառատոնին:

Ագլատովան մասնակցել է բազմաթիվ հեղինակավոր մրցույթների: Մենահամերգներ է ունեցել Եվրոպայի երկրներում:

2005-ին Մեծ թատրոնում  Նանետտայի դերերգը կատարելուց հետո (Վերդիի Ֆալստաֆ օպերա) օպերա, Ագլատովան  դարձել է նույն թատրոնի ամենաերիտասարդ մեներգչուհին:

2017-ին կայացել է երգչուհու դեբյուտը Վիեննայի Musikverein համերգասրահում՝ Չայկովսկու Ունդինա օպերայի գլխավոր դերով: Նուն թվականին հանդես է եկել Wiener Staatsoper-ում Նորինայի դերերգով՝ Էվելինո Պիդոյի ղեկավարությամբ:

2018-ին մասնակցել է Շվեյցարիայի հեղինակավոր Verbier Festival-ին:

Նույն թվականին կայացել է նրա բեմելը Բազելի օպերային թատրոնում՝ Վիվալդիի Օլիմպիադա օպերայում:

2019-ին հանդես է եկել Ամինտայի դերերգով Concertgebouw համերգասրահում (Նիդեռլանդներ): 2019-ին կայացել է Ագլատովայի մենահամերգը Մոսկվայի Երաժշտության Միջազգային տանը`Ռուսաստանի Ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի ընկերակցությամբ և Վլադիմիր Սպիվակովի ղեկավարությամբ: