Դրեզդենի փառատոնային նվագախմբի գլխավոր դիրիժոր
Զալցբուրգի Mozarteumorchester նվագախմբի պատվավոր դիրիժոր
Այվըր Բոլթընը բարոկկո և կլասիցիզմի դարաշրջանների երկացանկի ամենանշանավոր դիրիժորներից է, ով աչքի է ընկնում ստեղծագործական անսահման բազմակողմանիությամբ:
Բոլթընը ձայնագրել է երաժշտական քննադատների կողմից բարձր գնահատված Բրուկների սիմֆոնիաների շարքը՝ Զալցբուրգի Mozarteumorchester նվագախմբի հետ, որի գլխավոր դիրիժորն է եղել 2004-2016 թվականներին։ «Բիլլի Բադ» օպերայի բեմադրությունը, որը նա ղեկավարել է Մադրիդի Teatro Real Թագավորական թատրոնում, ինչպես նաև Լոնդոնի Covent Garden արքայական օպերային թատրոնում, արժանացել է հեղինակավոր «Opernwelt» ամսագրի «Լավագույն բեմադրություն» մրցանակին:
2016-2025 թվականներին Բոլթընը Բազելի Sinfonieorchester-ի գլխավոր դիրիժորն էր, որի հետ ձայնագրել է Գաբրիել Ֆորեի ստեղծագործություններից կազմված երեք ալբոմ։ Այս նվագախմբի հետ ձայնագրվել են նաև Բեռլիոզի, Սեն-Սանսի, Բերիոյի, Բրամսի, Բրիտտենի և Էռնեստ Շոսսոնի ստեղծագործությունները:
2015-2025 թթ. Այվըր Բոլթընը եղել է Մադրիդի Teatro Real օպերային թատրոնի գեղարվեստական ղեկավարը: Այս ժամանակաընթացքում Բոլթընը ղեկավարել է բազմաթիվ նշանակալի բեմադրություններ, դրանց թվում՝ «Լեոնորա» օպերան, որին հաջորդել են «Լա Կալիստո», «Աքիլլեսը Սկիրոսում», «Փիթեր Գրայմս», «Ջրահարսը», «Մեդեա» և «Միհրդատ» օպերաները, ինչպես նաև Կայա Սաարիահոյի «Միայն ձայնն է մնում» օպերան։
2025/2026 համերգաշրջանի նախագծերում է վերադարձը Վիեննայի Staatsoper («Առևանգում հարեմից», «Կախարդական սրինգ»), Վենետիկի «Լա Ֆենիչե» թատրոն (օպերային և համերգային նախագծեր), Մադրիդի Թագավորական թատրոն («Ամառային գիշերվա երազ») և Մյունխենի Բավարիայի պետական օպերա («Առևանգում հարեմից»)։ Այնուհետև Բոլթընը հանդես կգա Լինցի Brucknerfest-ում, Շանհայի ֆիլհարմոնիկ նվագախումբի և Ճապոնիայի Yomiuri Nippon Symphony Orchestra-ի հետ:
English Touring Opera-ի և Glyndebourne Touring Opera-ի գեղարվեստական ղեկավար հանդիսանալուց ի վեր՝ Այվըր Բոլթընը ելույթներ ունեցել բազմաթիվ հեղինակավոր օպերային թատրոններում. Ֆլորենցիայի Maggio Musicale Fiorentino, Փարիզի ազգային օպերա, «Քովենթ Գարդեն» արքայական օպերային թատրոն, Անգլիական ազգային օպերա, ինչպես նաև Բոլոնիայի, Բրյուսելի, Ամստերդամի, Լիսաբոնի, Սիդնեյի, Բեռլինի, Համբուրգի, Վենետիկի, Վիեննայի, Ջենովայի և այլ թատրոններ:
Բոլթընը սերտորեն համագործակցում է Մյունխենի Bavarian State Opera-ի հետ, որտեղ 1994 թվականից ղեկավարել է 25 նոր բեմադրություն, որոնց շարքում են Մոնտեվերդիի, Հենդելի և Մոցարտի օպերաները։ Մյունխենում իր ակնառու գործունեության համար նա արժանացել է հեղինակավոր Bayerische Theaterpreis մրցանակին:
Այվըր Բոլթոնը եղել է Scottish Chamber Orchestra-ի գլխավոր դիրիժորը: Որպես հրավիրյալ դիրիժոր հանդես է եկել «BBC Proms»- ում, Նյու Յորքի Lincoln Center-ում, ինչպես նաև բազմաթիվ նվագախմբերի հետ. Ցյուրիխի Tonhalle Orchestra, Ամստերդամի Concertgebouworkest, Ռոտերդամի Philharmonisch Orkest, Նիդեռլանդների Philharmonic Orchestra, Wiener Symphoniker, Լինցի Brucknerorchester, Tonkünstler Orchester Niederösterreich, Orchestre de Paris, Belgium National Orchestra, Antwerp Symphony Orchestra, Toscanini Orchestra, Maggio Musicale, La Fenice, Քյոլնի Gürzenich Orchester, Ֆրանկֆուրտի hr-Sinfonieorchester, Ֆրայբուրգի Baroque Orchestra, Slovenian Philharmonic Orchestra և այլ նվագախմբեր:
Դիրիժորը երկար տարիներ համագործակցում է Զալցբուրգի փառատոնի և Mozartwoche համերգաշարի հետ։ Ի նշանավորումն Զալցբուրգում ունեցած նրա ձեռքբերումների՝ 2016 թվականին Այվըր Բոլթընին շնորհվել է «Զալցբուրգի երկրամասի մեծ վաստակի շքանշան» (Großes Verdienstzeichen des Landes Salzburg): 2024 թվականին Այվոր Բոլթընը արժանացել է նաև «Բրիտանական թագավորության շքանշանին» է (CBE)՝ երաժշտության բնագավառում մատուցած բացառիկ ծառայությունների համար:
