Իսպանիայում ծնված բրիտանացի երգչուհի Ալքսանդրա Լոուն
տպավորում է իր ինքնատիպ կատարումներով և Հենդելի, Մոցարտի և
Բրիտտենի օպերաների գլխավոր առաջատար դերերի
մեկնաբանություններով: Այս համերգաշրջանի նշանակալի
ելույթներից են նրա մասնակցությունը Glyndebourne փառատոնում՝
Մենդելսոնի Ամառային գիշերվա երազը օպերայում՝ Հելենայի
դերերգով: Կայանալու է նաև երգչուհու բեմելը Scottish Opera-ում՝
Մոցարտի Ֆիգարոյի ամուսնությունը օպերայում Կոմսուհու
դերերգով, ինչպես և բեմելը Bayerische Staatsoper-ում՝ Կախարդական
սրինգը օպերայում, Առաջին տիկնոջ դերերգով: Դեբյուտների թվում է
նաև ելույթը Bergen Philharmonic-ի հետ՝ Շյոնբերգի Լուսնային Պիերո
օպերայում: Վերջերս տեղի են ունեցել Ալեքսանդրա Լոուի ելույթները
Դոն Ջովաննի (Դոննա Էլվիրա), Այսպես են վարվում բոլոր
կանայք (Ֆիորդիլիջի) օպերաներում, ինչպես և սոպրանոյի
երգաբաժնի դերակատարումով Մոցարտի Ռեքվիեմում և Բոլոնյեի
L’amante anonyme ստեղծագործությունում:
Ալեքսանդրան մեծ հաջողությամբ հանդես է եկել Լոնդոնի օպերային
թատրոնում՝ Տատյանայի դերերգով Եվգենի Օնեգին օպերայում:
Ա.Լոուն հանդիսանում է Թագավորական օպերայի և բալետի
թատրոնի հեղինակավոր Jette Parker Artists ծրագրի շրջանավարտը,
որտեղ հանդես է եկել մի շարք օպերաներում. Հենդելի Ապոլլոն և
Դափնե (Դափնե), Փեթեր Գրայմս (Երկրորդ զարմուհի), Ֆիգարոյի
ամուսնությունը (Բարբարինա), Կախարդական սրինգը
(Առաջին տիկին) և այլ օպերաներ:
Համերգային հարթակներում Ալեքսանդրայի հիշարժան
կատարումներից են. Ռ.Շտրաուսի «Էլեկտրա»-ում՝ Հինգերորդ
աղախին (դիր. Սըր Անտոնիո Պապպանո), Ռիխարդ Վագների
Աստվածների կործանումը օպերայում Վելգունդեի դերերգով
(դիր.Վլադիմիր Յուրովսկի), Հենդելի Մեսսիա օրատորիայում
սոպրանոյի մեներգով (դիր.Սոֆի Ժանին)՝ Oxford Philharmonic Orchestra-
ի հետ (դիր. Մարիոս Պապադոպուլոս):
Համագործակցել է նաև Հնագույն երաժշտության ակադեմիայի
(դիր.Լորենս Քամմինգ), Scottish Opera-ի (դիր. Ստյուարտ Ստեթֆորդ),
Opera North Orchestra-ի (դիր.Ջոնաթան Բլոքսհեմ) և այլ նվագախմբերի
և դիրիժորների հետ:
Վերջերս կայացել է երգչուհու բեմելը Բարսելոնայի սիմֆոնիկ
նվագախմբի հետ, կատարելով դե Ֆալյայի Յոթ հանրաճանաչ
իսպանական երգերը՝ Ստեֆանի Չիլդրեսի ղեկավարությամբ:
Ելույթ է ունեցել նաև Կրակովի Ֆիլհարմոնիկի հետ՝ Հենդելի
Իսրայելը Եգիպտոսում օպերատորիայում, Լուկաշ Բորովիչի
ղեկավարությամբ:
Ալեքսադրա Լոուն հանդես է գալիս նաև մենահամերգներով, ինչպես և
ձայնագրություններ է կատարել Champs Hill ֆիրմայում:
2024 թվականին Ալեքսանդրան նոմինացվել է BBC Music Magazine
Awards մրցանակի:
Կրթությունը ստացել է Royal Northern College of Music-ում, Guildhall
School of Music and Drama-ում և Լոնդոնի Ազգային օպերային
ստուդիայում: 2020-ին արժանացել է Glyndebourne Opera-ի մրցույթի
Երկրորդ մրցանակին և Պորտոֆինոյի Concorso Lirico Internazionale
մրցույթի Երրորդ մրցանակին (2020):
