Վասիլի Պետրենկոն 2021 թվականին դարձել է Լոնդոնի Royal
Philharmonic Orchestra-ի գեղարվեստական ղեկավարը, և Royal
Liverpool Philharmonic Orchestra-ի Պատվավոր դիրիժորը: 2006-
2021-ը նա 15 տարի հանդիսացել է այս նվագախմբի
գլխավոր դիրիժորը: Ներկայումս Վասիլի Պետրենկոն
համարվում է Orquesta Sinfónica de Castilla y León նվագախմբի
գլխավոր հրավիրյալ դիրիժորը: Նա եղել է Եվրոպական
միության Երիտասարդական նվագախմբի Գլխավոր
դիրիժորը (2015-2024), Օսլո Ֆիլհարմոնիկ նվագախմբի
Գլավոր դիրիժորը (2013-2020) և Մեծ Բրիտանիայի ազգային
երիտասարդական նվագախմբի Գլխավոր դիրիժորը (2009-
2013): 2016-2020-ին Պետրենկոն հանդիսացել է
Ռուսաստանի՝ «Եվգենի Սվետլանովի» անվան պետական
ակադեմիական սիմֆոնիկ նվագախմբի Գլխավոր հրավիրյալ
դիրիժորը, որպես գեղարվեստական ղեկավար
պաշտոնավարելով մինչև 2022 թվականը:
Վասիլի Պետրենկոն համագործակցել է աշխարհի
ամենահեղինակավոր նվագախմբերի հետ. Berlin Philharmonic,
Bavarian Radio Symphony, Լայպցիգի Gewandhausorchester, London
Symphony, London Philharmonic, Philharmonia, Հռոմի Accademia
Nazionale di Santa Cecilia, Պետերբուրգի Ֆիլհարմոնիկ, Orchestre
National de France, Czech Philharmonic, NHK Symphony և այլ
նվագախմբեր: Հյուսիսային Ամերիկայում Պետրենկոն
ղեկավարել է Philadelphia Orchestra-ն, Los Angeles Philharmonic
Orchestra-ն, Cleveland Orchestra-ն, ինչպես և Սան Ֆրանցիսկոյի,
Բոստոնի և Չիկագոյի սիմֆոնիկ նվագախմբերը:
Նա մասնակցել է հայտնի միջազգային փառատոների.
Edinburgh Festival, Grafenegg Festival, BBC Proms և այլ
փառատոներ: Ընդարձակ է Վասիլի Պետրենկոյի օպերային
երկացանկը՝ ավելի քան երեսուն օպերաներ, որոնք
բեմադրվել են աշխարհի հայտնի օպերային թատրոններում.
Glyndebourne Festival Opera, Opéra National de Paris, Opernhaus
Zürich, Bayerische Staatsoper, Նյու Յորքի Metropolitan Opera և այլ
թատրոններ:
Royal Philharmonic նվագախմբի հետ Պետրենկոն
հյուրախաղերով հանդես է եկել Եվրոպայի գլխավոր
քաղաքներում, ԱՄՆ-ում և Չինաստանում:
2023/24թթ. համերգաշրջանում կայացել են Պետրենկոյի
ելույթները NDR-Elbphilharmonie նվագախմբի հետ՝
Համբուրգում, ինչպես և Հոնգ Կոնգի, Սեուլի, Իսրայելի,
Դրեզդենի ֆիլհարմոնիկ նվագախմբերի, Filarmonica della Scala
և Դրեզդենի Սիմֆոնիկ նվագախմբերի հետ:
2024/25թթ. համերգաշրջանում Պետրենկոն Royal
Concertgebouw Orchestra-ի հետ Նիդեռլանդների Dutch National
Opera-ում իրականացրել է Մոդեստ Մուսորգսկու «Բորիս
Գոդունով» օպերայի նոր բեմադրությունը: Այնուհետև,
ղեկավարել է Orchestre de la Suisse Romande նվագախումբը և
Սիդնեյի, Մոնրեալի, Սինգապուրի, Բեռլինի Ռադիոյի, Սան
Պաոլոյի սիմֆոնիկ և Վաշինգտոնի Ազգային սիմֆոնիկ
նվագախմբերը: Լոնդոնի Royal Philharmonic-ի հետ
հյուրախաղային ելույթներ է ունեցել Գերմանիայի և
Եվրոպայի ամառային տարբեր փառատոներում:
Վասիլի Պետրենկոն հայտնի է իր բազմաթիվ հաջողված
ձայնագրություններով: Դրանց թվում են Շոստակովիչի,
Ռախմանինովի և Էլգարի սիմֆոնիկ շարքերը՝ Լիվերպուլի
Թագավորական ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ, որոնք
արժանացել են համաշխարհային ճանաչման։ Օսլոյի
ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ նա թողարկել է Սկրյաբինի
սիմֆոնիաների և Ռ.Շտրաուսի սիմֆոնիկ պոեմների շարքերը,
ինչպես նաև Պրոկոֆևի և Մյասկովսկու սիմֆոնիաները:
Ծնվել է 1976-ին: Սովորել է Սանկտ Պետերբուրգի Տղաների
Կապելլայի երաժշտական դպրոցում և Սանկտ Պետերբուրգի
կոնսերվատորիայում, որտեղ վարպետության դասեր է
ստացել աշխարհահռչակ դիրիժորներ Իլյա Մուսինից, Մարիս
Յանսոնսից և Յուրի Տեմիրկանովից: Դիրիժորական
գործունեությունը սկսել է
Սանկտ Պետերբուրգի Միխայլովսկի թատրոնում որպես
Ռեզիդենտ դիրիժոր (1994–1997).
2017-ին Վասիլի Պետրենկոյին շնորհվել է «Տարվա երաժիշտ»
մրցանակը և ամենամյա հեղինակավոր Gramophone
մրցանակը՝ տասը տարի անց իր առաջին մրցանակից հետո,
որ ստացել էր 2007-ին, երբ արժանացավ «Տարվա
երիտասարդ արտիստ» մրցանակը:
2010 թվականին Պետրենկոն Classical BRIT Awards
մրցանակաբաշխությունում արժանացել է «Տարվա
տղամարդ արտիստ» մրցանակին, ինչպես և Լիվերպուլի
համալսարանի և Liverpool Hope University-ի Պատվավոր
դոկտորի կոչման (2009):
Մրցանակների թվում է նաև Լիվերպուլի Ջոն Մուր
համալսարանի Պատվավոր անդամի կոչումը (2012): Սրանք
այն մրցանակներն են, որոնք փաստում են Պետրենկոյի
մեծագույն ավանդի մասին, որ վերջինս ունեցել է Լիվերպուլի
թագավորական ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ իր
գործունեության ընթացքում և քաղաքի մշակութային
կյանքում:
2024-ին Վասիլի Պետրենկոն ձեռնարկել է Երիտասարդ
դիրիժորների ակադեմիա, որի համակազմակերպիչներն են
Հայաստանի Primavera հիմնադրամը և Հայաստանի ազգային
ֆիլհարմոնիկ նվագախումբը:
