Մենդելսոնի այս կոնցերտը իր պատվավոր տեղը զբացեղրեց Բեթհովենի, Բրամսի, Չայկովսկու և այլ կոմպոզիտորների լավագույն կոնցերտների շարքում: Հետևելով դասական եռամաս ղիկլի ընդունված կառույցին, Մենդելսոնն երաժշտությունը հագեցնում է ռոմանտիկ կոմպոզիտորին բնորոշ զգացմունքի անմիջականությամբ, քնարականությամբ և դրամատիկական պաթոսով: Աչքի է ընկնում կոնցերտի մեղեդիական շունչը, վիրտուոզային փայլը, մենանվագող գործիքի հնարավորությունների բազմակողմանի օգտագործումը: Առանձնահատուկ տեղ է զբաղեցնում 1-ին մասի կադենցիան, որը մասամբ իր վրա է ընդունում մշակման բժշկի ֆունկցիան: Պրեմիերան կայացել է 1845-ին Լայպցիգում՝ հեղինակի ղեկավարությամբ (մենակատար՝ Ֆ.Դավիդ):
1. Allegro molto appassionato
2. Andante
3. Allegretto non troppo – Allegro molto vivace