Օքսանա Լինիվը 2022-ից Բոլոնիայի Teatro Comunale օպերային թատրոնի գեղարվեստական ղեկավարն է, դրանով իսկ հանդիսանալով իտալական օպերային թատրոնի պատմության մեջ առաջին կին դիրիժորը: Նա նաև առաջին դիրիժորն էր վագներյան Բայրոյթի փառատոնի պատմության մեջ: 2021 թվականի փառատոնում «Թռչող հոլանդացին» օպերայի նրա
բեմելից հետո մինչ օրս Լինիվը շարունակաբար հրավիրվում է մասնակցելու այս հայտնի փառատոնին:
Նշանակալի են Օ.Լինիվի ելույթները անվանի օպերային թատրոններում. Բավարիայի պետական օպերա, Բեռլինի պետական օպերա, Teatro dell’ Opera di Roma, Royal Opera House Covent Garden, Opéra National de Paris, Oper Frankfurt, Բարսելոնայի Gran Teatre del Liceu, Theater an der Wien, Շտուտգարտի պետական օպերա և այլ թատրոններ:
Մեծ է Լինիվի ավանդը նոր սերնդի տաղանդավոր երաժիշտների դաստիարակման գործում: Նա հանդիսանում է Ուկրաինայի Երիտասարդական սիմֆոնիկ նվագախմբի (YsOU) գլխավոր դիրիժորը:
Օքսանա Լինիվը երաժշտասեր հանրությանը հայտնի է իր դիրիժորական վարպետությամբ և ավյունով: Միջազգային ասպարեզում Լինիվը համարվում է երիտասարդ սերնդի առաջատար դիրիժորներից մեկը:
2023/2024-ին Օքսանա Լինիվի նշանակալի ելույթներ թվում են երկար սպասված բեմելը Նյու Յորքի Metropolitan Opera-ում՝ Պուչինիի Տուրանդոտ օպերայով, սիմֆոնիկ բեմելը Սեուլում Korean National
Orchestra-ի հետ և բեմելը Կանադայում Toronto Symphony Orchestra-ի հետ: Նախատեսված է նաև Լինիվի բելեմը London Philharmonic Orchestra-ի, Gothenburg Symphony Orchestra-ի, City of Birmingham Symphony Orchestra-ի, Orchestre Philharmonique de Strasbourg-ի և Israel Philharmonic Orchestra-ի հետ:
2023 թվականին Լինիվը ղեկավարել է Բեռլինի Boulez Ensemble-ը և հաջողված հյուրախաղեր է ունեցել Ճապոնիայում՝ Բոլոնիայի Teatro Comunale-ի Տոսկա ներկայացմամբ:
2024-ի օգոստոսին Օքսանա Լինիվը չորրորդ անգամ հրավիրվել է Բայրոյթ, ղեկվարելու Վագների Թռչող հոլանդցի օպերան:
Դիրիժորի ընդարձակ երկացանկում առանձնահատուկ տեղ ունի գերմանացի կոմպոզիտորների երաժշտությունը: Ի թիվս բազմաթիվ այլ
ստեղծագործությունների նա պատրասվում է իրականացնել Բրուքների թիվ 5 սիմֆոնիան, Մալերի թիվ 2 սիմֆոնիան, ինչպես և Վագների գլուխգործոցը՝ Նիբելունգների մատանին տետրալոգիան:
Գնալով ավելի ընդարձակ է դառնում Լինիվի միջազգային դիրիժորական գործունեությունը: Նա համագործակցում է համաշխարհային համբավ
ունեցող նվագախմբերի հետ. Munich Philharmonic, Vienna Symphony, Bavarian Radio Symphony Orchestra, DSO Berlin, Staatskapelle Berlin, Vienna Radio Symphony Orchestra, Baltimore Symphony Orchestra, SWR Symphony Orchestra, Philharmonia Orchestra London, Orchestra Sinfonica
di Milano և բազմաթիվ այլ նվագախմբեր:
Գուստավ Մալերի միջազգային դիրիժորական մրցույթում Օքսանա Լինիվը շահել է երրորդ մրցանակ: Նա կատարելագործվել է Դրեզդենի
համալսարանի երաժշտական բաժնում, իսկ 2008-2013-ին եղել է Օդեսայի Ազգային օպերային թատրոնի դիրիժոր-ասիստենտը:
2013-2017-ին Լինիվը հանդիսացել է Կիրիլ Պետրենկոյի դիրիժոր-ասիստենտը Մյունխենի Bavarian State Opera-ում:
2014-ին նույն օպերային թատրոնում ղեկավարել է Տիտոսի բարեսրտությունը օպերան: Նրա ղեկավարությամբ տեղի են ունցել նաև Դոնիցետտիի Լուչիա դի Լամերմուր, Շտրաուսի ԱրիադնենՆաքսոսում, Շոստակովիչի Մցենսկի նահանգի Լեդի Մակբեթը և այլ օպերաների
բեմադրությունները:
2017-2020-ին հանդիսացել է Գրացի օպերայի և ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժորը: Ներկայումս Օքսանա Լինիվը նշանակալի դեր է կատարում աշխարհում՝ դասական երաժշտության
միջազգայնացման ասպարեզում և մասնավորապես Ուկրաինայում:
Լինիվին շնորհվել են միջազգային մի շարք տիտղոսներ և պարգևներ, դրանց թվում Բավարիայի պետական օպերայի Festival Prize-ը, TREBBIA
International Award-ը, Տարվա լավագույն դիրիժորի տիտղոսը և այլ պարգևներ:
2016-ին Լինիվը դարձել է LvivMozArt միջազգային դասական երաժշտության փառատոնի համահիմնադիրը:
2022-ին, Ուկրաինայում սկսված պատերազմիզ ի վեր, Օքսանա Լինիվը դարձել է Երաժշտությունը ապագայի համար նախագծի համակազմակերպիչը:
Նա հանդիսանում է հարազատ Ուկրաինայի մշակութային դեսպանը աշխարհում: