Հունգար ջութակահար Քրիստոֆ Բարաթին 35 տարեկանում արժանացել է Հունգարիայի մշակութային բարձրագույն Kossuth Prize պարգևին` ի թիվս աշխարհահռչակ հունգար երաժիշտներ Անդրաշ Շիֆի, Գեորգի Լիգետիի և Իվան Ֆիշերի:
Նախորդ համերգաշրջաններում Քրիստոֆ Բարաթին ելույթներ է ունեցել հայտնի համերգասրահներում. Hollywood Bowl-ում՝ Լոս Անջելես ֆիլհարմոնիկի հետ և Լոնդոնի Royal Festival Hall-ում՝ Լոնդոնի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ: Նվագախմբերի թվում. Zurich Tonhalle, Oslo Philharmonic, Orchestre National de France, ORF Vienna Radio Symphony, BBC Scottish Symphony, BBC Philharmonic և Hague Philharmonic.
Ելույթներ է ունեցել Վալերի Գերգիևի և Մարիինյան թատրոնի նվագախմբի հետ Ռուսաստանում, ինչպես և ԱՄՆ և Չինաստան կատարած հյուրախաղերի ընթացքում:
2019/20թթ. hամերգաշրջանում նախատեսված են Քրիստոֆ Բարաթիի համերգները Orchestre Symphonique de Montreal-ի, Hallé Orchestra-ի, Haydn Orchestra-ի, ինչպես և Մոսկվայի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ` <Զարյադիե> համերգասրահում:
Որպես կամերային երաժիշտ Քրիստոֆ Բարաթին մշտապես համագործակցում է Միշա Մայսկու, Յուրի Բաշմետի, Էնրիկո Պաչեի, Ժան-Էֆլամ Բավուզեի, Քիմ Քաշքաշյանի և այլ հանրահայտ արտիստների հետ:
Յուրաքանչուր տարի Բարաթին ելույթ է ունենում Սանկտ Պետերբուրգի «Սպիտակ գիշերների աստղեր» փառատոնում: 2019-ին կայացել է նրա բեմելը Seattle Chamber Music և Aspen փառատոներում (ԱՄՆ):
2016-ին Բարաթին հանդես է եկել Verbier Festival-ում՝ Բախի մենանվագ սոնատների և պարտիտների ամբողջական շարքի կատարումով:
2019/20-ին նախատեսված են նրա հյուրախաղերը Հյուսիսային Ամերիկայում (Նյու Յորք և Վաշինգտոն) և Մեքսիկայում ( Mexico International Festival Cervantino).
Ընդարձակ է ջութակահարի կատարած ձայնագրությունների ցանկը. Մոցարտի Ջութակի հինգ կոնցերտներ, Բեթհովենի և Բրամսի բոլոր սոնատներ, Իզայիի մենանվագ սոնատներ (Brilliant Classics), Բախի մենանվագ սոնատները և պարտիտներ (Berlin Classics): Այս ձայնագրությունները բարձր են գնահատվել քննադատների կողմից:
Քրիստոֆ Բարաթին մանկությունը անց է կացրել Վենեսուելայում, որտեղ և հանդես է եկել երկրի առաջատար նվագախմբերի հետ: Բուդապեշտում նա ավարտել է «Ֆրանց Լիստ» երաժշտական ակադեմիան: Կատարելագործվել է Նաթան Միլշտեյնի և Եհուդի Մենուհինի աշակերտ Էդուարդ Վուլֆսոնի ղեկավարությամբ:
Բարաթին Kaposvár International Chamber Music Festival-ի գեղարվեստական ղեկավարն է: Նա մշտապես համագործակցում է թավջութակահար Իշտվան Վարդայի հետ:
Քրիստոֆ Բարաթին նվագում է Ստրադիվարիի 1703-ին կերտած “Lady Harmsworth” ջութակով, որը նրան տրամադրել է Չիկագոյի Stradivarius Society-ին: