Քրիստինա Մխիթարյանը ավարտել է «Գալինա Վիշնևսկայա» թատրոնի ստուդիան (Մոսկվա): Այնուհետև սովորել է Գնեսինների անվ.երաժշտական քոլեջում և ակադեմիայում՝ պրոֆ. Ռուզան Լիսիցյանի ղեկավարությամբ:
2017-ին Քրիստինան շահել է Operalia մրցույթի 2-րդ մրցանակը: Նրա միջազգային մրցանակների թվում են.
Օբուխովայի անվ.մրցույթի 2-րդ մրցանակը, Hans Gabor Belvedere մրցույթի ֆինալիստ, Ֆրանցիսկո Վինյասի 49-րդ մրցույթի 3-րդ մրցանակ, Գլինկայի անվ. մրցույթի դիպլոմ, Bella Voce մրցույթի 1-ին մրցանակ, Նորվեգիայի թագուհի Սոնյայի անվ մրցույթի 1-ին մրցանակ, Neue Stimmen մրցույթի և Viotti մրցույթի 3-րդ մրցանակ:
Քրիստինա Մխիթարյանը համագործակցել հայտնի դիրիժորներ Բերտրան դե Բիլլի, Քերի Լին-Վիլսոնի, Դոմինգո Հինդոյանի, Յուրի Բաշմետի, Ֆաբիո Բիոնդիի, Միխայիլ Գրանովսկու, Մաքսիմ Եմելյանիշևի, Յակուբ Հռուշայի և այլ դիրիժորների հետ:
Քրիստինայի դերերգերի թվում են՝ Միքայելա (Կարմեն, Royal Opera House), Վիոլետա (Տրավիատա, Deutsche Oper Berlin, Bayerische Staatsoper, Palm Beach Opera, ROH Muscat, Opera di Roma), Ջիլդա (Ռիգոլետո, Opera Australia, Hamburgische Staatsoper), Մեդորա (Կորսար, Palau de les Arts Valencia); Ջուլիետ (Կապուլետի և Մոնտեքի, Bergen Opera), Արմիդա (Ռինալդո, Glyndebourne Opera Festival); Մարիա Ստյուարտ՝ համանուն օպերայում (Nederlandse Opera), Ադինա (Սիրո ըմպելիք, Wiener Staatsoper), Տատյանա (Եվգենի Օնեգին, Լիսեու օպերա):
Քրիստինա Մխիթարյանի երկացանկում է նաև Գորեցկիի թիվ 3 սիմֆոնիան, Մոցարտի Exsultate Jubilate, Վիվալդիի Gloria և Il Delirio Amoroso ստեղծագործությունները:
2023/24-ին ծրագրված են Քրիստինայի ելույթները Բարսելոնայի Լիսեու օպերային թատրոնում Տատյանայի դերերգով՝ Եվգենի Օնեգին օպերայում, Wiener Staatsoper-ում Ադինայի դերերգով՝ Սիրո ընպելիք օպերայում, Միքայելայի դերերգով Կարմեն օպերայում և Լիուի դերերգով՝ Տուրանդոտ օպերայում, Metropolitan Opera-ում Մյուզետի դերերգով՝ Բոհեմ օպերայում (Ֆրանկո Ձեֆիրելլիի բեմադրության վերականգնում): Այս համերգաշրջանում Քրիստինան հանդես կգա մենահամերգով Wigmore Hall-ում, ինչպես և Ռախմանինովի մեկ գործողությամբ Ֆրանչեսկա դա Ռիմինի և Ալեկո օպերաների համերգային կատարմամբ՝ Munchner Rundfunkorchester-ի հետ: Ելույթներ է ունենալու նաև Royal Opera House, Covent Garden, Teatro Real Madrid, Metropolitan Opera թատրոններում: