«Դերասանուհի և երգչուհի Քլեր Բուտը, որը բեմում երևալու պահին
իսկ ընդունակ է ստեղծել դրամատիկական լարվածություն», — այսպես է
բնորոշում երգչուհուն Opera Now ամսագիրը:
Քլեր Բուտը հայտնի է իր սոպրանոյի յուրահատուկ որակով,
գեղարվեստական անխոնջ որոնումներով և ընդարձակ երկացանկով՝
Մոնտեվերդիից մինչև ժամանակակից կոմպոզիտորներ:
2022 թվականին նա եղել է Բրիտտեն-Պիրս արվեստների կենտրոնի
ռեզիդենտ արտիստը, աշխատելով Շումանի «Կնոջ սերը և կյանքը»
(Frauenliebe und Leben) երգաշարի ջազային տարբերակի ստեղծման
ուղղությամբ և BBC Philharmonic Orchestra-ի հետ իրականացրել է Էմիլի
Հովարդի «Էլիպտիկա» ստեղծագործության պրեմիերան: Ելույթներ է
ունեցել նաև Nash Ensemble-ի և Aurora Orchestra-ի հետ:
Royal Opera House-ում Վիվալդիի «Բայազեթ» օպերայում հանդես
գալուց հետո, երգչուհին 2023-ին հրավիրվել է ելույթ ունենալու
Լոնդոնի Handel Festival-ում (դիրիժոր՝ Լոուրենս Քամինգ), Հենդելի
«Բերենիկե», Ստրավինսկու «Պուլչինելլա», Վիվիեի «Միայնակ
զավակը» օպերաներում, ինչպես և Մուսորգսկու, Գրիգի, Փըրսի
Գրեյջերի, Թիփփեթի, Ջորջ Բենջամինի, Ալեքս Վուլֆի երգերի
կատարումներով՝ հայտնի նվագախմբերի ընկերակցությամբ: Նրա
ելույթները արժանացել են քննադատների բարձր գնահատանքին:
Լոնդոնի Guildhall School of Music and Drama հաստատությունում
սովորելու տարիներին Քլեր Բուտը միջազգային ճանաչում ստացավ
հանդես գալով Սըր Հարրիսոն Բըրթուսլի Io Passion կամերային
օպերայում, այն ներկայացնելով Բրեգենցի և Օլդեբուրգի
փառատոներում:
Նրա երկացանկում են Ռոսսինի Սևիլյան սափրիչ, Մովսեսը՝
Եգիպտոսում, Յանաչեկի
Խորամանկ աղվեսիկը , Հենդելի Քսերքսես, Մոցարտի Այսպես
են վարվում բոլոր կանայք օպերաների առաջատար դերերգերը:
Քլեր Բուտըը համագործակցել է BBC Scottish Symphony, City of
Birmingham Symphony, Ամստերդամի Royal Concertgebouw Orchestra, BBC
Symphony և այլ նվագախմբերի հետ, իրականացնելով ավելի քան 60
ստեղծագործությունների համաշխարհային պրեմիերաներ
(կոմպոզիտորներ՝ Էլիոթ Քարտեր, Թենսի Դեվիս, Ռայըն Վիգլսուորտ,
Մարկ-Էնթընի Թըրնիջ, Շարլոտ Բրեյ, Ունսուկ Չին և այլք):
Երկու տասնամյակ ի վեր Քլեր Բուտը համագործակցում է նաև
ժամանակակից անվանի կոմպոզիտոր Օլիվեր Կնուսսենի հետ:
Քլեր Բուտը աշխատել է նաև հայտնի Mahler Chamber Orchestra, Բեռլինի
Deutsches Symphonie-Orchester, Boston Symphony Orchestra, Լոնդոնի և
Տոկիոյի ֆիլհարմոնիկ, Շվեդիայի ռադիոյի սիմֆոնիկ և այլ
նվագախմբերի հետ:
Մեկ տասնամյակից ի վեր Քլեր Բուտը համագործակցում է
տեսանկարահանման ռեժիսոր Նեթիա Ջոնսի հետ՝ թողարկելով
ժամանակակից ստեղծագործությունների տեսաժապավենների շարք:
Երգչուհին հանդես է եկել անվանի դիրիժորների ղեկավարությամբ.
Էդվարդ Գարդներ, Կառլո Ռիցցի, Պիեռ Բուլեզ, Սիմոն Յանգ, Մարկուս
Ստենց, Յաննիկ Նեզեթ-Սեգին և այլք:
Մենահամերգներով ելույթներ ունեցել է Օլդեբուրգի, Լյուցերնի,
Էդինբուրգի փառատոներում:
Հարուստ է Քլեր Բուտի ձայնագրությունների ցանկը հայտնի
ֆիրմաներում. Avie Records, Decca, Hallé և այլ ֆիրմաներ:
Բուտը հանդիսանում է Օլդեբուրգի Բրիտտեն-Պիրս դպրոցի
Ժամանակակից կատարողական դասընթացի ղեկավարը:
Միա-ժամանակ մշտապես մասնակցում է BBC դասական Radio 3-ի
Inside Music և Record Review ծրագրերին: