Վարդան Գյոդակյանը ծնվել է Գյումրիում։ Կատարելագործել է իր հմտությունները դաշնակահարներ Արմեն Բաբախանյանի (Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա) և Պետեր Լանգի (Զալցբուրգի Մոցարտեում համալսարան) դասարաններում։ Այժմ ուսումը շարունակում է Կաունասի Vytautas Magnus համալսարանում՝ պրոֆեսոր Ալեքսանդր Պալեյի դասարանում։
Ակտիվ համերգային գործունեություն է ծավալում ոչ միայն որպես մենակատար, այլ նաև որպես կամերային երաժիշտ և նվագակցող։ Ավելի քան 10 միջազգային մրցույթների դափնեկիր է Հայաստանում, Լիտվայում, Իտալիայում և Մալազիայում։
2019 թվականին առաջին անգամ ելույթ է ունեցել ԵՊԿ նվագախմբի հետ Արամ Խաչատրյան համերգասրահում։ 2023 թվականի սեպտեմբերին նաև ելույթ է ունեցել Կաունասի սիմֆոնիկ նվագախմբի հետ, կատարելով Լիստի երկրորդ դաշնամուրային կոնցերտը (դիրիժոր՝ Կոնստանտին Օրբելյան): Վերջերս համերգով հանդես է եկել Կաունասի ֆիլհարմոնիկ համերգերգասրահում Ալեքսանդր Պալեյի հետ միասին՝ կատարելով Մոցարտի երկու դաշնամուրի եւ նվագախմբի համար գրված կոնցերտը (դիրիժոր՝ Մարտինաս Ստաշկուս):
Նաև մասնակցել է բազմաթիվ փառատոնների և նախագծերի ինչպիսիք են՝ «Էդգար Հովհաննիսյան ֆեստ», «Ոգեկոչման Գիշեր», «Amicitia Sonans», «Aš – Dalis Tavęs”: Համերգներով ելույթներ է ունեցել Հայաստանում, Գերմանիայում, ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում, Իտալիայում, Լիտվայում և Ավստրիայում։
2013-21 թվականները եղել է «Մեկնարկ» տաղանդի զարգացման ծրագրի անդամ (գեղ. Ղեկավար՝ Արմեն Բաբախանյան)։ Արժանացել է ավելի քան 10 կրթաթոշակի։
Վարպետության դասեր է ստացել այնպիսի երաժիշտներից ինչպիսիք են՝ Պավել Գիլիլով, Դմիտրի Բաշկիրով, Ալեքսեյ Գորլաչ, Սվետլանա Նավասարդյան, Բորիս Բերման և այլոք։