Ծնվել է Կրասնոդարում: Դաշնամուր սկսել է նվագել 4 տարեկանում, իսկ առաջին համերգը կայացել է 7 տարեկանում:
1982-ին Վադիմը դարձել է “Concertino Prague” միջազգային մրցույթի դափնեկիր: Նրա ուսուցիչներն են եղել Աննա Արտոբոլևսկայան, Վադիմ Սուխանովը և պրոֆեսոր Դմիտրի Բաշկիրովը:
1996-ին ավարտել է Մոսկվայի կոնսերվատորիան (պրոֆեսոր Սերգեյ Դորենսկի): Այս ժամանակահատվածում դաշնակահարը դարձել է Բելգիայի Եղիսաբեթ թագուհու անվ. միջազգային մրցույթի դափնելկիր, Paloma O’Shea Piano Competition-ի դափնեկիր (Սանտանդեր, Իսպանիա), “G.B. Viotti” Competition-ի հաղթող (Վերչելլի, Իտալիա), Չայկովսկու անվ. միջազգային մրցույթ (1994, 3-րդ մրց. և 1998, 2-րդ մրց.):
Վ. Ռուդենկոն հանդես է եկել անվանի նվագախմբերի հետ. Մոսկվայի Ռադիո սիմֆոնիկ նվագախումբ, Սանկտ Պետերբուրգի ֆիլհարմոնիկ նվագախումբ, Ռուսաստանի Ազգային նվագախումբ, Ռոտերդամի ֆիլհարմոնիկ նվագախումբ, Symphonieorchester des Bayerischen Rundfunks, Munchner Sinfoniker, WDR Sinfonieorchester Koln, Rundfunk Sinfonieorchester Berlin, Orchester der Beethovenhalle Bonn, Dusseldorfer Symphoniker, Wiener Kammerorchester, Mozarteum Orchester Salzburg, Orchestre National de Belgique, Orquesta Filarmonica de Toledo, Prague Philharmonic Orchestra, Sofia Philharmonic Orchestra, Warschau Philharmonic Orchestra, Poznan Philharmonic Orchestra, NHK Japan Symphony Orchestra, Tokyo Symphony Orchestra, Orquesta Sinfonica De Venezuela և այլ նվագախմբեր:
Ռուդենկոն համագործակցել է հայտնի դիրիժորների հետ. Վլադիմիր Ֆեդոսեև, Եվգենի Սվետլանով, Յուրի Տեմիրկանով, Կ. Մազուր, Յուրի Սիմոնով, Անդրեյ Բորեյկո, Նիկոլայ Ալեքսեև, Ալեքսանդր Վեդերնիկով, Մարեկ Յանովսկի, Վերոնիկա Դուդարովա, Միխայիլ Պլետնյով, Յուրի Բաշմետ, Պավել Կոգան, Ալեքսանդր Սլադկովսկի և շատ ուրիշներ:
Դաշնակահարի համերգները կայացել են Եվրոպայի, ԱՄՆ-ի,Կանադայի, Հարավային Ամերիկայի և Ասիայի հեղինակավոր համերգասրահներում. “Conservatoria Verdi” (Միլան), “Tonhalle” (Ցյուրիխ), “Auditoria Nacionale” (Մադրիդ), “Osaka Simphony Hall” (Օսակա), “Palais des Beaux Arts” (Բրյուսել), “Concertgebouw” (Ամստերդամ), “Great Hall of Moscow Conservatoire”, “Mozarteum” (Զալցբուրգ), “Great Hall of St. Petersburg Philharmonia”, “Salle Gaveau” (Փարիզ), Great Hall of “Cologne Philharmonia”, “De Doelen” (Ռոտերդամ), “Gasteig” (Մյունխեն), Great Hall of “Berliner Philharmonia”, “Sala Sao Paolo” (Սան Պաոլո), “Herkules Saal” (Մյունխեն), “Suntori Hall” (Տոկիո), “Rudolfinum” (Պրահա), “Theatre du Chatelet” (Փարիզ), “Kultur — und Kongresszentrum Luzern” (Լյուցեռն) և այլ համերգասրահներ:
Վադիմ Ռուդենկոն մասնակցել է մի շարք միջազգային փառատոների. “Musik Sommer Gstaad Saanenland” (Շվեյցարիա), “Carinthischer Sommer” (Ավստրիա), “La Roque d’Antheron” (Ֆրանսիա), “Klavier — Festival Ruhr” (Գերմանիա), Risor Festival of Chamber Music (Նորվեգիա), “Mozarteum” (Ավստրիա), The Newport music festival (ԱՄՆ), “Crescendo” (Մոսկվա), Montreal International Music Festival (Մոնրեալ), Ohrid Music Festival (Մակեդոնիա), Fondazione Lugano Festival (Շվեյցարիա), “Folle Journee” (Ֆրանսիա) և այլ փառատոներ:
ճապոնական “Meldoc” և բելգիական “Pavan-records” ֆիրմաներում Ռուդենկոյի կատարած ձայնագրությունները բարձր գնահատականի են արժանացել տարբեր երկրներում:
Համերգային գործունեությանը զուգահեռ, Ռուդենկոն վարպետության դասեր է տալիս Եվրոպայում, Բրազիլիայում, Ճապոնիայում, Ուկրաինայում, ԱՄՆ-ում, Ռուսաստանում, Հարավային Կորեայում և այլուր:
Վադիմ Ռուդենկոն եղել է միջազգային դաշնամուրային մրցույթների ժյուրիի անդամ:
Հանդես է գալիս մենահամերգներով և կամերային համերգներում՝ համագործակցելով Ա. Կնյազևի, Ս. Կռիլովի. Բ. Անդրիանովի, Ա. Բաևայի և Ա. Բուզլովի հետ: 1995-ից կազմավորվել է Ռուդենկոյի հայտնի դուետը Նիկոլայ Լուգանսկու հետ:
2016-ից Վադիմ Ռուդենկոն դասավանդում է Մոսկվայի կոնսերվատորիային կից Կենտրոնական երաժշտական դպրոցում: