2024/25 համերգաշրջանում Ստանիսլավ Կոչանովսկին կստանձնի NDR Radio Philharmonic նվագախմբի գլխավոր դիրիժորի պաշտոնը:
Ծնվել է Սանկտ Պետերբուրգում: Ավարտել է Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիան:
Եղել է Միխայլովսկի թատրոնի դիրիժոր և Սաֆոնովի անվ. պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր: Ներկայումս լայն գործունեություն է ծավալում որպես հրավիրյալ դիրիժոր տարբեր երկրների օպերային թատրոններում և սիմնֆոնիկ նվագախմբերում:
Վերջին տարիներին Կոչանովսկին համագործակցել է Royal Concertgebouw, Wiener Symphoniker, Elbphilharmonie Orchester NDR, Oslo Philharmonic Orchestra, Israel Philharmonic և այլ անվանի նվագախմբերի հետ (մենակատարներ՝ Լ.Կավակոս, Մ.Պլետնյով, Մ.Վենգերով, Վ.Ռեպին, Դ.Մացուև, Ն.Լուգանսկի, Ա.Վոլոդին, Կ.Գերշտեյն, Ս.Խաչատրյան, Վ.Ֆրանգ, Տ.Մորկ, Պ.Ֆերրանդես, Մ.Գյորնե և այլք):
2022/23-ին Կոչանովսկին իրականցնել է իր դեբյուտը Վաշինգտոնի Ազգային սիմֆոնիկ նվագախմբի, Քլիվլենդի սիմֆոնիկ նվագախմբի, Orchestra de Paris, Լոնդոնի The Philharmonic Orchestra-ի, Accademia Nazionale di Santa Cecilia, Dresden Philharmonic, DR Danish National Radio Orchestra, Rotterdam Philharmonic, Netherlands Radio Philharmonic և այլ նվագախմբերի հետ:
Կոչանովսկին միջազգային փառատոների մշտական մասնակից է. Verbier Festival (ամենամյա ելույթներ սկսած 2017-ից), «Սպիտակ գիշերների աստղեր» (Սանկտ Պետերբուրգ), Klarafestival (Բրյուսել), MiTo Festival Settembre Musics (Միլան և Թուրին) և Usedom Festival (Պեենեմունդո): Կոչանովսկին Verbier Festival-ի շրջանակներում ղեկավարել է սիմֆոնիկ համերգներ և օպերաներ. «Եվգենի Օնեգին» (2017), «Ռիգոլետտո» (2018), «Կախարդական սրինգ» (2019), «Հենզել և Գրետել» (2022): Դիրիժորի երկացանկում են ավելի քան 30 օպերաներ (Տոսկա, Մադամ Բաթերֆլայ, Իոլանտա, Բորիս Գոդունով, Խովանշչինա, Սամսոն և Դալիլա, Կարմեն և այլ օպերաներ):
Ստանիսլավ Կոչանովսկու ծրագրերում մեծ տեղ ունեն անարդարացիորեն մոռացված և քիչ հայտնի ստեղծագործություններ. Լիգետի՝ Ռեքվիեմ, Կոդայ՝ Հունգարական սաղմոսներ, Շոստակովիչի անավարտ «Խաղամոլներ» օպերա, ինչպես և ժամանակակից կոմպոզիտորների գործեր. Դին, Ֆեդելե, Տարնոպոլսկի, Թաֆիգ, Դեմուցկի, Մարտինսոն, Վիսման և այլք:
Կոչանովսկու համագործակցությունը Միխայլովսկի թատրոնի հետ սկսվել է դեռևս 2007-ին, որտեղ նա 25 տարեկանից ղեկավարել է ավելի քան 60 բալետային և օպերային ներկայացումներ: