Ծնվել է Երևանում: 2005-ին ավարտել է Երևանի կոնսերվատորիան, իսկ 2010-ին ասպիրանտուրան (պրոֆ. Նելլի Փիրումյանի դասարան): Հանրապետական և միջազգային մրցույթների դափնեկիր է:
2013-2017-ին աշխատել է Սանկտ Պետերբուրգի Մարիինյան թատրոնում, որտեղ հանդես է եկել Պլասիդո Դոմինգոյի, Խոսե Կարերասի, Աննա Նետրեբկոյի և այլ հայտնի երգիչների հետ: Համագործակցել է Հովհաննես Չեքիջյանի, Վալերի Գերգիևի, Ռիկարդո Մուտտիի, Քրիստոֆ Էշենբախի, Ռոլֆ Բեքի, Դավիդ Խիմենեսի, Կարեն Դուրգարյանի, Սերգեյ Սմբատյանի, Օրոսկո Էստրադայի և այլ դիրիժորների հետ:
Սոֆյա Սայադյանը Երևանի Օպերային թատրոնի առաջատար մեներգչուհին է: Դերերգերի թվում. Լիու «Տուրանդոտ», Վիոլետտա «Տրավիատա», Անուշ «Անուշ», Նեդդա «Պայացներ», Օլիմպիա «Արշակ Բ» և այլ դերերգեր:
Դուբայում և Քուվեյթում հանդես է եկել Մոցարտի «Կախարդական սրինգ» օպերայում Գիշերային թագուհու դերերգով, արժանանալով բարձր գնահատանքի:
2017-ին ԱՄՆ-ում կայացած համերգներից հետո արժանացել է հատուկ շնորհակալագրերի:
Սոֆյա Սայադյանը համերգներով հանդես է եկել Ռուսաստանում, Արաբական Էմիրություններում, Գերմանիայում, Լեհաստանում, ԱՄՆ-ում, ֆրանսիայում, Թուրքիայում, Իրանում, Ավստրիայում և Իտալիայում:
Սոֆյան Ազգային ակադեմիական երգչախմբի երգչուհի է: