Սերխիո Տիեմպոն իր սերնդի անհատական ստեղծագործական ձեռագիր ունեցող դաշնակահարներից է: Նրա բեմելը կայացել է 14 տարեկանում՝ Ամստերդամի Concertgebouw նվագախմբի հետ, որին հաջորդեց նրա սրընթաց միջազգային ճանաչումը իր բացառիկ եռանդի և երաժշտական բազմակողմանիության շնորհիվ: Նրա ընդարձակ երկացանկն ընդգրկում է դասական ստեղծագործմություններից մինչև ժամանակակից կոմպոզիտորների երկերը:
Սերխիոն ծնվել է Կարակասում՝ Վենեսուելա: Դաշնամուրի առաջին դասերը առել է իր մորից՝ Լիլ Տիեմպոյից: Fondazione per il Pianoforte (Կոմո, Իտալիա) հիմադրամի շնորհիվ համագործակցել է Դմիտրի Բաշկիրովի, Ֆու Ցոնգի, Մյուրեյ Ֆերայայի և Դիտրիխ Ֆիշեր-Դիսկաուի հետ: Սերխիոն շարունակել է հաճախակի երաժշտական ուղղորդում և խորհուրդներ ստանալ Մարթա Արգերիխից և Նելսըն Ֆրեերից: Նա մշտապես համագործակցում է իր հայրենակից և ընկեր Գուստավո Դուդամելի հետ:
Սերխիո Տիեմպոն համագործակցել է Orchestre Philharmonique de Radio France, Brussels Philharmonic, Orquestra Nacional do Porto, Simón Bolívar Orchestra, Singapore Symphony, BBC Symphony, City of Birmingham Symphony, Royal Northern Sinfonia, Սանկտ Պետերբուրգի սիմֆոնիկ, Auckland Philharmonia, Phoenix Symphony, Buenos Aires Philharmonic, Zurich Chamber, Stavanger Symphony Orchestras և այլ հայտնի նվագախմբերի հետ՝ անվանի դիրիժորների ղեկավարությամբ. Կլաուդիո Աբբադո, Մյունգ Վուն Չունգ, Թայերրի Ֆիշեր, Էմանուել Կրիվին, Քեն-Դեվիդ Մազուր, Ալոնդրա դե լա Պարրա, Ալեքսանդր Պրայեր, Լեոնարդ Սլատլին, Քսիան Ժանգ և այլ դիրիժորներ:
2018-ին Տիեմպոն եղել է Queensland Symphony Orchestra-ի Artist in Residence:
Որպես մենակատար Սերխիոյի բեմելը տեղի է ունեցել Լոնդոնի Queen Elizabeth Hall-ում Լոնդոնի միջազգային դաշնամուրային շարքի շրջանակում: Դրան հաջորդեցին ելույթները Վիեննայի Konzerthaus-ում, Լոնդոնի Wigmore Hall-ում, Բեռլինի ֆիլհարմոնիայում, Էդինբուրգի միջազգային փառատոնում, Ջորջե Էնեսկու փառատոնում, Լուգանոյի Մարթա Արգերիխի փառատոնում, Օսլոյի կամերային երաժշտության փառատոնում, Վարշավայի Շոպենի փառատոնում, Բրյուսելի «Շոպենյան օրեր» փառատոնում, Լիսաբոնի «Երաժշտական օրեր»-ում: Մենահամերգներով հանդես է եկել Չինաստանում, Կորեայում, Իտալիայում և Հարավային Ամերիկայում:
Սերխիո Տիեմպոն բարձր գնահատականի արժանացած ձայնագրություններ է կատարել հեղինակավոր ֆիրմաներում. EMI Classics (Մուսորգսկու «Պատկերներ ցուցահանդեսից>), ‘Martha Argerich Presents’ (Ռավել՝ «Gaspard de la Nuit», Շոպենի 3 նոկտյուրն): Deutsche Grammophon ֆիրմայում՝ Միշա Մայսկու հետ համատեղ թողարկել է մի քանի ձայնասկավառակ, որոնց թվում ռախմանինովյան ծրագիրը՝ ստանալով ամենաբարձր 5-աստղ որակավորում Classic FM-ի և BBC Music Magazine-ի կողմից:
Սերխիո Տիեմպոն, իր քրոջ՝ Կարին Լեխների հետ համատեղ ձայնագրել է արգենտինացի կոմպոզիտոր Ֆեդերիկո Լուսիդի նոր ստեղծագործությունը երկու դաշնամուրի և նվագախմբի համար, որը գրվել էր RSI Lugano հեռուստառադիոյի պատվերով: Կարին Լեխների հետ Սերխիոն Avanti Classics ֆիրմայում ձայնագրել է նաև ֆրանսիացի կոմպոզիտորների ստեղծագործություններ: Նույն ֆիրմայում դաշնակահարը 2018-ին ձայնագրել Legacy («Ժառանգություն») ձայնասկավառակը: Թողարկվել է նաև ձայնասկավառակ Սերխիո Տիեմպոյի և Մարթա Արգերիխի համատեղ կատարումով:
Վերջերս կայացել են Տիեմպոյի ելույթները Los Angeles Philharmonic, Boston Symphony Orchestra, Taiwan National Symphony, Royal Philharmonic, Orquesta Sinfónica de RTVE, Frankfurter Museumsorchester, Wurth Philharmonic Orchestra, մենահամերգներ Մարթա Արգերիխի փառատոնում, Moritzburg Festival-ում և այլ փառատոներում:
2019/20 համերգաշրջանում կայացել է Սերխիո Տիեմպոյի ելույթը Լոս Անջելեսի Ֆիլհարմոնիկի հետ Walt Disney համերգասրահում՝ Էստեբան Բենսեկրիի “Universos Infinitos” դաշնամուրի կոնցերտի պրեմիերան՝ Գուստավո Դուդամելի ղեկավարությամբ: Այս ստեղծագործությունը կատարվել է նաև New York Philharmonic Orchestra-ի հետ: