Առաջին խմբագրությունը՝ 1913թ., երկրորդը՝ 1923թ.
Առաջին կատարումը տեղի է ունեցել Պետերբուրգի Պավլովսկ կայարանի համերգասրահում՝1913-ին, դիրիժոր՝ Ա.Ասլանով, մենակատար՝ հեղինակ:
Երկրորդ խմբագրության պրեմիերան տեղի է ունեցել Փարիզում՝ 1924-ին, դիրիժոր՝ Ս.Կուսևիցկի, մենակատար՝ հեղինակ:
Այս ստեղծագործության մեջ Պրոկոֆևը հրաժարվում է դասական կոնցերտին բնորոշ եռամաս կառուցվածքից և ընտրում է քառամաս ցիկլի տեսակը, որը Կոնցերտը մոտեցնում է սիմֆոնիայի ժանրին:
Առաջին և չորրորդ մասերը իրենց վրա են առնում ստեղծագործության զարգացման հիմնական ծանրությունը:
Այստեղ կոնտրաստի սկզբունքով իրար են հաջորդում լարված դրամատիկական բարձրակետերը և, մյուս կողմից, կենցաղային-պարային դրվագները:
Երկրորդ մասը պատանեկան ավյունով լեցուն սրընթաթ սկերցո է:
Անսովոր է երրորդ մասի կերպարային բովանդակությունը: Այստեղ կոնցերտի ժանրի պատմության մեջ առաջին անգամ տեղ է տրվում միջնադարի սարսափազդու լեգենդներից բխող կերպարներին: Հռչակավոր դաշնակահար Ռիխտերի բնորոշմամբ. «Այստեղ վիշապը խժռում է իր իսկ զավակներին»:
Կոնցերտի դաշնամուրային նվագամասը քննադատների բնորոշմամբ «պարունակում է ֆանտաստիկական տեխնիկական բարդություններ»:
Համարձակ հարմոնիաների, հիշվող մեղեդիների, կերպարների բազմազանության շնորհիվ այս Կոնցերտը դարձել է համերգային երկացանակի գլուխգործոց:
1. Allegretto
2. Scherzo. Vivace
3. Allegro moderato
4. Allegro tempestoso