Սերգեյ Դոգադին, ջութակ Հաղթելով հեղինակավոր մրցույթներում և hասնելով մեծ նվաճումների, Սերգեյ Դոգադինը դարձել է իր սերնդի լավագույն ջութակահարներից մեկը:
Նրա պարգևների թվում են Չայկովսկու անվ. մրցույթի 1-ին մրցանակը (2019), Յոզեֆ Յոախիմի անվ. 9-րդ մրցույթի 1-ին մրցանակը (2015) և Սինգապուրի Ջութակի մրցույթի 1-ին մրցանակը (2018):
Սանկտ Պետերբուրգի ֆիլհարմոնիայի համերգասրահում բեմելից հետո (դիրիժոր՝ Վասիլի Պետրենկո), սկսվեցին նրա հյուրախաղերը աշխարհի հեղինակավոր բեմահարթակներում. Berlin Philharmonic Hall, Wiener Musikverein, Royal Concertgebouw Hall, Suntory Hall of Tokyo, Սինգապուրի Esplanade Concert Hall , Սեուլի Arts Center, Մադրիդի Auditorio Nacional, Բուենոս Այրեսի Teatro Colón, Ցյուրիխի Tonhalle, Ստոկհոլմի Berwaldhallen և այլ համերգասրահներում: Վերջին շրջանի և մոտակա ելույթների շարքում են համերգները հայտնի նվագախմբերի հետ. London Philharmonic Orchestra, Royal Philharmonic Orchestra, Royal Concertgebouw Orchestra, Munich Philharmonic Orchestra, NDR Radiophilharmonie, Budapest Symphony Orchestra, Shanghai Symphony Orchestra, English Chamber Orchestra, Berlin Symphony Orchestra, Taipei Philharmonic Orchestra, West Australian Symphony Orchestra, Kremerata Baltica, Մարիինյան թատրոնի, Սանկտ Պետերբուրգի ֆիլհարմոնիկ և այլ նվագախմբեր:
Սերգեյ Դոգադինը համագործակցել է անվանի երաժիշտների հետ. Յուրի Տեմիրկանով, Վալերի Գերգիև, Թոմաս Զանդերլինգ, Վասիլի Պետրենկո, Վասիլի Սինայսկի, Ելիզավետա Լեոնսկայա, Վլադիմիր Սպիվակով, Դանիիլ Տրիֆոնով, Կլաուս Մեկելե, Պիեռ Ամոյալ, Շլոմո Մինց, Անդրեաս Օտտենսամեր, Մուհայ Թանգ, Սաուլյուս Սոնդեցկիս և այլք: Դոգադինի ելույթները հեռարձակվել են հայտնի ռադիո և հեռուստատեսային ալիներով, ինչպես Mezzo Classic (Ֆրանսիա), Medici.tv, European Broadcasting Union (EBU), BR Klassic, WDR և NDR Kultur (Գերմանիա), YLE Radio (Ֆինլանդիա), NHK (Ճապոնիա) և BBC (Մեծ Բրիտանիա):
Իր մասնագիտական կրթությունը ստացել է Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիայում (պրոֆ.Վ.Օվչարեկ), Քյոլնի Երաժշտության բարձրագույն դպրոցում (պրոֆ. Միհաելա Մարտին), Գրացի երաժշտական համալսարանում և Վիեննայի երաժշտության և արվեստների համալսարանում (պրոֆ.Բորիս Կուշնիր):
2022-ից Դոգադինը Centro Superior Katarina Gurska կրթօջախի պրոֆեսոր է (Մադրիդ): Սերգեյ Դոգադինը մասնակցել է մի շարք փառատոների, որտեղ նվագել է Պագանինիի և Յո.Շտրաուսի ջութակներով: