Ծնվել է 1991-ին Գետաֆեում (Իսպանիա): Որպես տրոմբոնահար ավարտել է Գետաֆեի և Արագոնի կոնսերվատորիաները: Որպես դիրիժոր սովորել է Արագոնի կոնսերվատորիայում և մասնակցել Խոսե Ռաֆայել
Պասկուալ Վիլապլանայի վարպետության դասերին: Ներկայումս Սանտյագոն Nineties Trombone Ensemble-ի դիրիժորի ասիստենտ է և Հայաստանի Ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի մենակատար բաս
տրոմբոնահարը (2018-ից): Որպես դիրիժոր ղեկավարել է Հայաստանի, Շվեյցարիայի, Իսպանիայի, Գվատեմալայի, Ուրուգվայի նվագախմբերը:
2010-2018-ը եղել է Agrupación Musical Delicias-ի (Իսպանիա) գեղարվեստական ղեկավարը և գլխավոր դիրիժորը: Որպես տրոմբոնահար համագործակցել է Մադրիդի, Գալիցիայի, Բիլբաոյի, Գրան Կանարիայի, Բարսելոնայի, Վերբիեյի և այլ քաղաքների առաջատար նվագախմբերի հետ: Սանտյագո Դիազ Ագիռեն որպես տրոմբոնահար համագործակցել է Սըր Սայմըն Ռեթըլի, Վալերի Գերգիևի, Դանիել Հարդինգի, Չարլզ Դյութուայի, Ջանանդրեա Նոզեդայի, Էսա-Պեկկա Սալոնենի, Անտոնիո Պապպանոյի, Միխայիլ Պլետնյովի, Անդրեյ Բորեյկոյի, Ֆաբիո Լուիսիի, Վասիլի Պետրենկոյի և այլ հայտնի դիրիժորների հետ: