Սանվուկ Քիմի միջազգային ճանաչումը սկսվել է 2006-ին` 18 տարեկան հասակում, Leeds-ի միջազգային դաշնամուրային մրցույթում հաղթելուց հետո: Այդ ժամանակվանից ի վեր նա հայտնի դարձավ որպես իր սերնդի լավագույն դաշնակահարներից մեկը, որը հանդես է գալիս աշխարհի առաջատար նվագախմբերի հետ. Berliner Philharmoniker, London Symphony Orchestra, Royal Concertgebouw Orchestra, Staatskapelle Dresden, Chicago Symphony, Los Angeles Philharmonic, Minnesota Orchestra, Berlin Radio Symphony, NHK Symphony, Hallé Orchestra, City of Birmingham Symphony, Bournemouth Symphony Orchestra և տասնյակ այլ նվագախմբեր: Համագործակցել է անվանի դիրիժորներ Յակուբ Հրուշայի, Կարինա Կանելակիսի, Թոմաս Զոնդերգարդի, Տուգան Սոխիևի, Դանիել Հարդինգի, Պաավո Յարվիի, Ջոն Էլիոթ Գարդիների, Մյունգ Վունգ Չանգի, Վլադիմիր Աշկենազիիմ Կիրիլ Կարաբիցի, Վասիլի Սինայսկու, Սըր Մարկ Էլդերի և բազմաթիվ այլ դիրիժորների ղեկավարությամբ:
2024/25 համերգաշրջանում որպես գեղարվեստական ղեկավար Սանվուկը կշարունակի իր համագործակցույունը Gyeonggi Philharmonic Orchestra-ի հետ: Տեղի կունենան նրա դիրիժորական դեբյուտները Իսլանդիայի սիմֆոնիկ, Հայաստանի Ազգային ֆիլհարմոնիկ և Իսրայելի ֆիլհարմոնիկ նվագախմբերի հետ:
Վերջերս կայացել է Սանվուկ Քիմի դիրիժորական ելույթները Seoul Philharmonic Orchestra, KBS Symphony, Macao Orchestra, Bournemouth Symphony, Franz Liszt Chamber Orchestra, Georges Enescu Philharmonic և Filharmonia Śląska (Լեհաստան) նվագախմբերի հետ:
Դաշնակահար-դիրիժորական միաժամանակյա ելույթները շարունակվելու են Եվրոպայի կամերային նվագախմբի հյուրախաղերի ժամանակ: Այս համերգները կայանալու են Եվրոպայի և Կորեայի հեղինակավոր համերգասրահներում. Lotte Concert Hall, Berlin Philharmonie, Salle Philharmonique de Liege, Halle Aux Grains (Տուլուզ) և Լոնդոնի Barbican Hall:
Որպես մենակատար Սանվուկ Քիմը հանդես կգա նաև Los Angeles Philharmonic-ի, London Symphony Orchestra-ի, Atlanta Symphony-ի և Netherlands Radio Philharmonic-ի հետ:
Անվանի ջութակահար Յանին Յանսենի հետ Սանվուկ Քիմը հյուրախաղերով ելույթներ կունենա Վենետիկում, Միլանում, Կրեմոնայում, Թուրինում, ինչպես և Դյուսելդորֆում և Լուգանոյում՝ ներկայացնելով Բրամսի և Շումանի
ստեղծագործություններից:
Նախատեսված են Սանվուկի ելույթները դաշնամուրային համերգաշարերում և հեղինակավոր փառատոներում. ‘Piano 4 Etoiles’, Piano aux Jacobin Festival, AIX Festival, La Roque d’Antheron International Piano Festival, Klavier-Festival Ruhr, Mecklenburg-Vorpommern Festspiele և այլ փառատոներ:
Իբրև դաշնակահար Սանվուկ Քիմի ձայնագրությունները թողարկվել են Accentus Music և Deutsche Grammophon ֆիրմաներում:
2023-ին Berliner Philharmoniker-ը թողարկել է Ունսուկ Չինի ստեղծագործությունների ձայնագրություններից կազմված ալբոմը՝ Սանվուկ Քիմի կատարմամբ, որը կոմպոզիտորի և դաշնակահարի 20-ամյա համագործակցության արգասիքն էր: